Միխայիլ Բոգին
Արտաքին տեսք
Միխայիլ Բոգին | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Միխայիլ Սինաևիչ Բոգին (ապրիլի 4, 1936, Խարկով, Ուկրաինա), խորհրդային ռուս կինոռեժիսոր և սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Բոգինը ծնվել է 1936 թվականի ապրիլի 4-ին Խարկովում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում ծնողների՝ ինժեներ Սինայ Աբրամովիչ Բոգինի (1905—?)[1] և դիզայներ Աննա Զինովևնա Լոկշինայի (1909—?) հետ, տարհանվել է Սվերդլովսկ[2]։ Հայրն աշխատել է ԽՍՀՄ միջին մեքենաշինության ժողկոմատում[3]։
1954-1956 թվականներին սովորել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1962 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժինը (Լ. Կուլեշովի արվեստանոց)։
1975 թվականին արտագաղթել է ԽՍՀՄ-ից։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 – Երկուսը (կարճամետրաժ) – ռեժիսոր և սցենարի համահեղինակ (Յ. Չուլյուկինի հետ)
- 1967 – Զոսյա – ռեժիսոր[4]
- 1970 – Սիրո մասին – ռեժիսոր և սցենարիստ (Յ. Կլեպիկովի հետ)[5]
- 1973 – Փնտրում եմ մարդու – ռեժիսոր
- 1981 – Վկա / Eyewitness (ԱՄՆ) – դերասան (Շլոմո Կուպրինի դերը)
- 1981 – Մեր հայրենիքում մարգարեներ չկան (վավերագրական ֆիլմ Վլադիմիր Վիսոցկու մասին, ԱՄՆ[6]) – ռեժիսոր
- 2007 – Տուն Անգլիական առափնյայում – ռեժիսոր և սցենարիստ
- 2008 – Իմ խեղճ Մարատը – ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 – ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակ[7] և Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Ոսկե մրցանակ կարճամետրաժ ֆիլմերի բաժնում «Երկուսը» ֆիլմի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ С. А. Богин в эвакуационных списках (1942)
- ↑ Михаил Богин в эвакуационных списках еврейского населения в музее Яд-Вашем (Иерусалим)
- ↑ Личное дело сотрудников наркомсредмаша: Синай Абрамович Богин
- ↑ Произведения Владимира Богомолова, их театральные постановки и экранизации
- ↑ Мирон Черненко. Еще и еще про любовь // «Советский экран», 1970, № 14.
- ↑ Владимир Высоцкий в кино. Фильмография. IV. Документальные фильмы и авторские телепередачи, посвящённые жизни и творчеству Владимира Высоцкого
- ↑ «Архив ММКФ за 1965 год». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|