Միխայիլ Բոգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բոգին
Ծնվել էապրիլի 4, 1936(1936-04-04) (88 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ

Միխայիլ Սինաևիչ Բոգին (ապրիլի 4, 1936(1936-04-04), Խարկով, Ուկրաինա), խորհրդային ռուս կինոռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Բոգինը ծնվել է 1936 թվականի ապրիլի 4-ին Խարկովում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում ծնողների՝ ինժեներ Սինայ Աբրամովիչ Բոգինի (1905—?)[1] և դիզայներ Աննա Զինովևնա Լոկշինայի (1909—?) հետ, տարհանվել է Սվերդլովսկ[2]։ Հայրն աշխատել է ԽՍՀՄ միջին մեքենաշինության ժողկոմատում[3]։

1954-1956 թվականներին սովորել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում։

1962 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժինը (Լ. Կուլեշովի արվեստանոց)։

1975 թվականին արտագաղթել է ԽՍՀՄ-ից։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 – Երկուսը (կարճամետրաժ) – ռեժիսոր և սցենարի համահեղինակ (Յ. Չուլյուկինի հետ)
  • 1967Զոսյա – ռեժիսոր[4]
  • 1970Սիրո մասինռեժիսոր և սցենարիստ (Յ. Կլեպիկովի հետ)[5]
  • 1973Փնտրում եմ մարդուռեժիսոր
  • 1981 – Վկա / Eyewitness (ԱՄՆ) – դերասան (Շլոմո Կուպրինի դերը)
  • 1981 – Մեր հայրենիքում մարգարեներ չկան (վավերագրական ֆիլմ Վլադիմիր Վիսոցկու մասին, ԱՄՆ[6]) – ռեժիսոր
  • 2007 – Տուն Անգլիական առափնյայում – ռեժիսոր և սցենարիստ
  • 2008 – Իմ խեղճ Մարատը – ռեժիսոր

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 – ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակ[7] և Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Ոսկե մրցանակ կարճամետրաժ ֆիլմերի բաժնում «Երկուսը» ֆիլմի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. А. Богин в эвакуационных списках (1942)
  2. Михаил Богин в эвакуационных списках еврейского населения в музее Яд-Вашем (Иерусалим)
  3. Личное дело сотрудников наркомсредмаша: Синай Абрамович Богин
  4. Произведения Владимира Богомолова, их театральные постановки и экранизации
  5. Мирон Черненко. Еще и еще про любовь // «Советский экран», 1970, № 14.
  6. Владимир Высоцкий в кино. Фильмография. IV. Документальные фильмы и авторские телепередачи, посвящённые жизни и творчеству Владимира Высоцкого
  7. «Архив ММКФ за 1965 год». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]