Jump to content

Միլդրեդ Քոդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլդրեդ Քոդինգ
Դիմանկար
Ծնվել է1902[1]
ԾննդավայրՍոմերվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]
Մահացել է1991[1]
Մահվան վայրՄասաչուսեթս, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւելսլի քոլեջ[3], Ջոնս Հոփքինսի համալսարան և Կոլումբիայի համալսարան[4]
Մասնագիտությունգիտական պատկերազարդող, medical illustrator և նկարազարդող
ԱշխատավայրՀարվի Ուիլյամ Կուշինգ[5]

Միլդրեդ Բ․ Քոդինգ (անգլ.՝ Mildred B. Codding, 1902[1], Սոմերվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2] - 1991[1], Մասաչուսեթս, ԱՄՆ[2]), ամերիկացի բժշկական նկարազարդող, որի աշխատանքներն ընդգրկված են բազմաթիվ դասագրքերում և ակադեմիական ամսագրի հոդվածներում[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլդրեդ Քոդինգը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Սոմերվիլ քաղաքում, 1924 թվականին ավարտել կանանց Ուելսլի քոլեջը, իսկ 1926 թվականին Կոլումբիայի համալսարանից կենդանաբանության և գենետիկայի մագիստրոսի կոչում ստացել։ Ցանկանալով համատեղել անատոմիայի և արվեստի նկատմամբ իր հետաքրքրությունները՝ ընդունվել է Ջոնս Հոփքինսի համալսարանի բժշկական նկարազարդման երկամյա դասընթացը և սովորել գերմանացի պատկերազարդող Մաքս Բրյոդելի ղեկավարությամբ[7]։

Համալսարանում մեկ տարի ուսանելուց հետո տեղափոխվել է Բոստոն՝ Հարվարդի բժշկական դպրոցի վիրաբուժության ամբիոնում ամերիկացի նյարդավիրաբույժ Հարվի Ուիլյամ Կուշինգի հետ աշխատելու, ինչպես նաև Բրիգամի և կանանց հիվանդանոցում որպես գլխավոր վիրաբույժ աշխատելու նպատակով[8]․ Բրյոդելն էր նրան երաշխավորել Կուշինգի մոտ աշխատելու համար[8]։ Կուշինգի մոտ աշխատել է 1928 թվականից մինչև վերջինիս թոշակի անցնելը 1932 թվականին՝ պատկերազարդելով նյարդավիրաբույժի շատ հայտնի հրատարակումները։ 1938 թվականին Կուշինգի և Լուիզ Այզենհարդտի համահեղինակած «Meningiomas: Their Classification, Regional Behavior, Life History, and Surgical End Results» գրքի համարյա յուրաքանչյուր էջում կարելի է տեսնել Միլդրեդի վիրահատական գծագրերը և անատոմիական գծապատկերները[9]։

Քոդինգը շարունակել է աշխատել Բրիգամի և կանանց հիվանդանոցում ու պատկերազարդումներ անել բազմաթիվ հանրահայտ հրատարակությունների համար։ Իր ներդրումն է ունեցել Էլիոթ Քաթլերի և Ռոբերտ Զոլինգերի հեղինակած «Atlas of Surgical Operations» (1939) գրքում, որը համարվում է վիրաբուժական կրթության հիմնական նյութը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օգտագործվել է որպես ամերիկյան ռազմական բժշկական անձնակազմի մասնագիտական ուղեցույց։ Նրա նկարներն ընդգրկված են նաև Լանգդոն Փարսոնիսի և Հովարդ Ուլֆելդերի հեղինակած «Atlas of Pelvic Operations» (1953) գրքում, որն իր ակնառու նկարազարդումներով հավանության է արժանացել Գրաֆիկական արվեստի ամերիկյան ինստիտուտի կողմից[10]։

1968 թվականին Բրիգամի և կանանց հիվանդանոցից թոշակի անցնելուց հետո Քոդինգը 12 տարի աշխատել է Ջոն Շիլիտոյի հետ՝ վերջինիս «Atlas of Pediatric Neurosurgical Operations» գրքի վրա, որը հրատարակվել է 1981 թվականին։

Ածխածնի փոշով նկարչության տեխնիկայի մասնագետ էր, որը սովորաբար օգտագործվել է 20-րդ դարի բժշկական և գիտական նկարազարդումներում։ Նաև վիրահատական լուսանկարչություն է արել։

Քոդինգը կարևոր տեղ է զբաղեցրել բժշկական և գիտական նկարազարդման պատմության մեջ։ Հեղինակ Քրիստի դի Ֆրանսեզի համաձայն՝

Քոդինգի վիրաբուժական էսքիզներն, անկասկած, կարող են ենթատեքստային տարբերակ լինել` որպես բազմակի մակարդակներով անցնող սահմանային անցումներ. դրանք կնոջ եզակի ներդրումներ են տղամարդկանց գերակշռող բնագավառում, նկարիչ-գիտնականի աշխատանքներ, որը գործել է ճնշող քանակական միջավայրում, և մի պրոֆեսիոնալի ախշատանքներ, որը նկարչությամբ զբաղվել է մի դարաշրջանում, որտեղ լուսանկարչությունն ու կինոնկարը հզոր ազդակներ էին։ Նրա աշխատանքը տևում է տասնամյակներ և խախտում է դարաշրջանի սոցիալական, ինչպես նաև ակադեմիական նորմերը։ Այն համատեղում է գիտական հստակությունը հումանիստական հատկանիշների հետ, այս ամենով հանդերձ ստեղծելով փիլիսոփայական հետաքննության հետաքրքրաշարժ ենթատեքստ, որն այնքան պերճորեն փոխանցվում է արվեստի միջոցով[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.uni-stuttgart.de/hi/gnt/dsi2/index.php?table_name=dsi&function=details&where_field=id&where_value=1438
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. http://exhibits.library.yale.edu/exhibits/show/cushing-women/mildred-codding
  4. https://www.sciencedirect.com/science/article/pii/009030199190105I
  5. PubMed — 1997. — PMID:2028379
  6. Shillito, John (1991 թ․ հոկտեմբերի 1). «Mildred Codding, 1902–1991». Surgical Neurology (անգլերեն). 36 (4): 319. doi:10.1016/0090-3019(91)90105-I. ISSN 0090-3019.
  7. Moore, Matthew R.; Shillito, John; Rossitch, Eugene (1991 թ․ մայիսի 1). «Mildred codding: An interview with Cushing's medical artist». Surgical Neurology (անգլերեն). 35 (5): 341–344. doi:10.1016/0090-3019(91)90041-7. ISSN 0090-3019. PMID 2028379.
  8. 8,0 8,1 Moore, M. R.; Rossitch, E.; Black, P. McL (1989 թ․ սեպտեմբերի 1). «The development of neurosurgical techniques: The postoperative notes and sketches of Dr. Harvey Cushing». Acta Neurochirurgica (անգլերեն). 101 (3): 93–99. doi:10.1007/BF01410521. ISSN 0942-0940. PMID 2694798. S2CID 10784565.
  9. «Not a 'Harem': Codding, Eisenhardt, Stanton, and the Lives and Legacies of Dr. Harvey Cushing's Female Associates · Mildred Codding · Yale University Library Online Exhibitions». onlineexhibits.library.yale.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  10. 10,0 10,1 Remein, Christy DiFrances. «Mildred Codding's Humanization of Surgical Art». Journal of the Surgical Humanities (անգլերեն).

Արտաքին հղումեներ

[խմբագրել | խմբագրել կոդը]