Միակը…
Միակը… ռուս.՝ Единственная… | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իոսիֆ Խեյֆից |
Սցենարի հեղինակ | Պավել Նիլին |
Դերակատարներ | Վալերի Զոլոտուխին և Ելենա Պրոկլովա |
Օպերատոր | Հենրիկ Մարանջյան |
Երաժշտություն | Նադեժդա Սիմոնյան |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 90 րոպե |
«Միակը…» (ռուս.՝ «Единственная…»), խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցը 1975 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում Պավել Նիլինի «Հիմարություն» (ռուս.՝ «Дурь») պատմվածքի հիման վրա[2]։
Իոսիֆ Խեյֆիցը ֆիլմը նկարահանել է 70 տարեկանում։ Այն գրեթե ամբողջությամբ նկարահանվել է Զապորոժիեում։
Ֆիլմում առանցքային դերերից մեկը կատարել է Վլադիմիր Վիսոցկին, սակայն դերասանի խիտ գրաֆիկը նրան թույլ չի տվել գալ և որոշել են նկարահանել առանց նրա՝ հատուկ նշելով նրա տեղը կադրում այնպես, որ հետո նկարահանվի և մոնտաժվի ֆիլմում։ Խեյֆիցը ֆիլմում ներառել է Վիսոցկու կատարմամբ երգ, ընդ որում՝ առաջարկել է անձամբ ընտրել, թե ինչ է ուզում երգել։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլյա Կասատկինը, որն իր կնոջ՝ Տանյուշայի մեջ տեսնում է կանացի հմայքի, քնքշության, բարության իդեալը, որը սիրում էր նրան մինչև ինքնամոռացություն, շփոթության մեջ է հայտնվել կնոջ դավաճանության մասին զրույցներից պատճառով։ Տեսնելով կնոջը երգչախմբի ղեկավարի հետ՝ Նիկոլայն ամուսնալուծություն է պահանջում։ Շարունակելով սիրել միմյանց՝ նախկին ամուսինները դժգոհ են բաժանումից։ Կասատկինը նոր հապճեպ ամուսնությունից գետո չի վերագտնում իր հոգեկան հանգստությունը։ Ամենօրյա տառապանքների, անցյալ կյանքի ձգտման մեջ նա կորցնում է նաև իր վաղեմի երազանքը՝ ապրել և աշխատել Հեռավոր Արևելքում, որտեղ ծառայել է բանակում։ Երկուսն էլ շատ ուշ են հասկանում, որ սերը հապճեպ որոշումներ չի ներում, որ այն պետք է կարողանալ պահպանել և պաշտպանել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալերի Զոլոտուխին – Նիկոլայ Կասատկին
- Ելենա Պրոկլովա – Տատյանա Ֆեշևա
- Լյուդմիլա Գլադունկո – Նատալյա
- Վլադիմիր Վիսոցկի – Բորիս Իլյիչ
- Լարիսա Մալևաննայա – Մանյունյա
- Վյաչեսլավ Նևիննի – Յուրի Ժուրչենկո
- Լյուբով Սոկոլովա – Աննա Պրոկոֆևնա Կասատկինա, Նիկոլայի մայրը
- Վլադիմիր Զամանսկի – Գրիգորի Վալերյանովիչ Տատարինցև, ավտոբազայի պետ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստներ՝ Պավել Նիլին, Իոսիֆ Խեյֆից
- Բեմադրությունը՝ Իոսիֆ Խեյֆիցի
- Գլխավոր օպերատոր՝ Հենրիկ Մարանջյան
- Գլխավոր նկարիչ՝ Վլադիմիր Սվետոզարով
- Կոմպոզիտոր՝ Նադեժդա Սիմոնյան[3]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրունզե քաղաքում կայացած IX համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակ Ելենա Պրոկլովային «Կնոջ լավագույն դերակատարման համար» անվանակարգում (1976),
- Պանամայում կայացած XV միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման համար» Ելենա Պրոկլովային, Կենտրոնական Ամերիկա (1976)։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր դերի համար փորձերի են մասնակցել նաև Լյուդմիլա Գլադունկոն և Նատալյա Բոգունովան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Միակը․․․» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ Иосиф Хейфиц "Единственная"
- ↑ «Միակը․․․» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Единственная»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- «Единственная…» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
- ««Единственная…»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ««Единственная…»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ЕДИНСТВЕННАЯ // Энциклопедия кино. — 2010.
- ««Единственная…»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ««Единственная…»». Первый канал. Первый канал. Всемирная сеть. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ««Единственная»». Телеканал «Дом Кино». Первый канал. Всемирная сеть. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- «Истории и легенды Ленфильма. Фильм "Единственная"». Телеканал «100 ТВ», Санкт-Петербург. 2008-10-12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին.
- Единственная (1975) на сайте Фильмы СССР
|