Մի մի արջուկներ
Արտաքին տեսք
Մի մի արջուկներ | |
---|---|
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
Ժանր | կատակերգական հեռուստասերիալ |
Ձայնագրում | Պոլինա Կուտեպովա և Նատալիա Մեդվեդևա |
Երաժշտություն | Նուկի |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Հեռուստաալիք | Կառուսել, մուլտ, Տլում HD, Ռոսիա 1 և Nickelodeon Russia? |
Եթերաշրջաններ | 9 |
Սերիաների քանակ | 234 |
Պրոդյուսեր | Vadim Volya? |
Ընկերություն | Parovoz? |
Էկրաններին է | 2015-ից |
parovoz.tv/bears |
Մի մի արջուկներ, ռուսական ընտանեկան մուլտֆիլմ, ստեղծված «Паровоз» ստուդիայի կողմից[1]։ Հեռարձակվում է 2015 թվականից[2] «Карусель», «Тлум HD» և «Мульт» ալիքներով։ Ալեքսեյ Միրոնովի մուլտսերիալն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակտիվ արջուկ Կեշան և նրա ընկեր սպիտակ արջուկ Տուչկան ապրում էին անտառում։ Շատ հնում սպիտակ արջուկ Տուչան գնում և տուն է կառուցում Ինոկենտիայի տան կողքին[3]։ Կեշան ինչ-որ նոր բան է մտածում, իսկ Տուչկան մնում է հին ավանդույթներով[4]։ Ամենակարևորն այն է, որ նրանք ամեն ինչի մասին զգուշացնում էին իրար։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինոկենտի (Կեշա), գորշ արջը, Տուչայի լավ ընկերն է։ Ի տարբերություն Տուչկայի, շատ է սիրում հորինել և ուտել չիփս։ Լավատես է։ Կրկնօրինակում է Նատալիա Մեդվեդևան[5]։
- Սպիտակ Ամպիկ (Տուչենցիա), սպիտակ արջը, Կեշայի լավ ընկերն է։ Ծնունդով Չուկոտկայից է։ Փորձում է ստեղծագործել ըստ սովորույթների։ Վատատես է։ Կրկնօրինակում է Պոլինա Կոտեպովան[6]։
- Ճուտիկ- ճուտիկը, ով ապրում է Կեշայի տանը։ Չի կարողանում խոսել, բայց ընկերները լավ հասկանում են իրեն։ Առաջին անգամ երևում է «Լուսանկարչության որս» սերիայի երկորրդ մասում։
- Աղվեսիկ- աղվեսը, Տուչայի և Կեշայի ընկերն է։ Լավ է պատրաստում հյութ և թխվածք։ Լավատես է։ Առաջին անգամ երևում է «Գլոբալ տաքացում» սերիայի 11-րդ մասում։ Կրկնորինակում է Դարյա Մազանովան։
Երկրորդական հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բու, բու, ով հայտնվում է մուլտֆիլմի հետևի ֆոնին և այդպես հայտնվում է մուլտֆիլմի որոշ մասերում։
- Հիշեցնողը (օգնականը), խելացի ռոբոտ, ով «սովորեցնում է» Կեշային կատարել «խելացի հայտնագործումներ»։
- Սանյա և Սոնյա, ջրարջեր, որոնք եկել են անտառ Կեշայի և Տուչկայի մոտ «Հաղորդակցություն» սերիայում։ Լավ չեն կարողանում պատրաստել տներ։ Կրկնօրինակում են Պոլինա Կուտեպովան և Դարյա Կուզնեցովան։
- Վալյա, խլուրդ, ով ապրում է այն վայրում, որտեղ արջերը կառուցել էին թանգարան «Թանգարան» սերիայում։ Կրում է ակնոց, չի սիրում մաքրություն անել։ Կրկնօրինակում է Դոմիդ Վինագրադովը։
- Նապաստակներ, մոխրագույն խելացի նապաստակներ, որոնք ապրում են «Կրոլիկագրադոմ»։ Այն կառուցված էր մեծ բլուրի վրա, անտառում նրանց բներն են, իսկ նրանց խորհրդանիշը գազարն է, քանի որ գազարը նապաստակների սիրելին ուտելիքն է, և նապաստակները պատրաստում են դրանից ճաշատեսակներ և հյութեր, իսկ մի քանի նապաստակներ ունեն իրենց գազարի այգին։ Ամանորին զարդարում են տոնածառները գազարներով և գրիչն էլ է գազարի տեսքով։ Առաջին անգամ երևում են «Կրոլիկագրադ»-ի 105-րդ սերիայում։
- Արագ Կրոլյա, շարժուն, քաջ, հնարամիտ, խելացի և հասկացող ճագար, որն ապրում է «Կրոլիկագրադում»։ Նրա սիրելի արտահայտությունն է. «Ёлки-морковки!», «Ухты-пухты!» и «Заячий хвост!», իսկ նրա սիրելի գույնը նարնջագույնն է։ Ինչպես և Կեշան, նա նույնպես լավատես է, սակայն երբեմն պարծենկոտ է և զվարճալի, հավաստիացնում է աղջիկներին, որ տղաները, ինչպես ինքը, Կեշան և Տուչկան, աղջիկներ չեն։ Արագ Կրոլյան սիրում է և կարողանում է լողալ, սուզվել, բույն փորել, ծառերը բարձրանալ իր ճանկերի և ականջների շնորհիվ։ Նա ունի մայր, հայր, տատիկ, պապիկ և իր սեփական տնտեսությունը։ Նրա ականջները կարողանում են անել այն ամենը, ինչ ձեռքերը։ Միշտ հրավիրում է ինչ-որ մեկին, բացի ուսուցիչ Ֆյոդրից, բացի Օլյայից և բացի այլ թշնամիներից։ Ամեն ճամփորդության կամ արկածի, ամեն խաղի համար իր մոտ հյուր է կանչում։ Չի սիրում վարդագույն ծաղիկներ, չի սիրում խաղեր տիկնիկներով, Ֆյոդրին և Օլյային, չի սիրում աշուն, դրա համար էլ կարծում է, որ աշնանը անտառի բոլոր ապրողները մռայլ են, քնկոտ և հոգնած են և թռչունները թռչում են տաք երկրներ։ Սպիտակ Տուչկային հաճախ անվանում է «Սպիտակ Ամպ» կամ «Տուչենցիե» կամ ուղղակի «Տուչկա», իսկ սպիտակ արջերին` «Հյուսիսցիներ», Կեշային` «Կեշուլյա», իսկ սև արջերին` «սև ձմռանը քնելու սիրահարներ», Սանյային և Սոնյային անվանում է «Սանկա» և «Սոնկա» կամ «Ջրարջիկներ»։ Առաջին անգամ երևում է «Կրոլիկագրադ»-ի 105-րդ սերիայում։ Հաշվի չառնելով իր երկրորդական անձ լինելը` նա հայտնվում է և «Փայլուն գողեր» սերիայում, և «Ով՞ է առաջինը» սերիայում, և «խոսող թռչուն» սերիայում, և «Խիստ ուսուցիչներ», «Հոգս», «Խաղ» սերիաներում, ինչպես նաև` այլ սերիաներում, բացառությամբ` 1-104-ը, իսկ «Մեծ մրցավազք» սերիայում մրցում էր Ալեյի հետ, բայց աղվեսիկը հաղթում է։
- Ալինա (Ալյա) Բորսուկովա (գծավոր), -փորսուղ, Օլյայի երկվորյակ քույրը, արագ Կրոլյայի ընկերուհին։ Ի տարբերություն իր քույրիկի` Ալյան խելացի է, համարձակ, խելամիտ, սիրում է լավ իրեր, տոներ, տարեդարձներ, երեկույթներ, անակնկալներ, չի նվնվում և որևէ մեկից չի վախենում։ Նա նույնպես չի սիրում անձրև, աշուն, վատ եղանակը, Օլյային և Ֆեդյային։ Առաջին անգամ երևում է 109-րդ սերիայում, «խիստ ուսուցիչը»։ Չնայած իր երկրորդական դերին` նա հայտնվում է այլ սերիաներում` բացառությամբ 1-108 սերիաների։ «Խաղարկություն» սերիայում Կեշան և Սանյան նրան վախեցնում են ոռնոցի նման ձայներով և գետնի դղրդյունով, որը նա երևակայում է որպես «անտեսանելի հսկա սողացող կենդանի»։
Գործողությունների վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտառ. ամենուր ձյուն է և սառույց, ապրում են սպիտակ արջեր. Սպիտակ Տուչկան այդտեղից էր։
- Անապատ. անապատ, որտեղ ամենուր ավազ է, աճում են կակտուսներ, ապրում են կենգուրուներ և համարյա չկա ջուր։
- Օվկիանոս. օվկիանոս, որտեղ ամենուր ջուր է և ապրում են շնաձկներ, ութոտնուկ և ուրիշ ծովային կենդանիներ։
- Ծով. ծով, որտեղ ապրում են Կեշան, Տուչկան, Աղվեսիկը և այլն։
- Մարգագետին. մարգագետին, որտեղ ապրում են միջատներ և աճում են ծաղիկներ։
- Հյուսիս. վայր, որտեղ ամենուր ջուր է և ապրում են շնաձկներ, դելֆիններ, կետեր և ուրիշ ծովային կենդանիներ։
- Կեշայի տուն. որջ, որում ապրում է Կեշան։ Նաև այնտեղ է գտնվում նկուղը։
- Աղվեսիկի տունը. բույն, որում ապրում է Աղվեսիկը։
- Սանյայի և Սոնյայի տունը. տուն, որը կառուցել է Կեշան և որում ապրում են Սանյան և Սոնյան։
- Դինոզավրերի անտառ. անտառ դինոզավրերի դարաշրջանում, որում ապրում են դինոզավրեր և նաև այնտեղ գտնվում էին սարեր և հրաբուխներ։ Նշվում է «Դինոզավրիկ» սերիայում։
- Սառցե դարաշրջանի անտառ. սառցե դարաշրջանի անտառ, որտեղ ապրում են քարանձավային արջեր, սրատամ վագրեր, մամոնտներ և այլ կենդանիներ սառցե դարաշրջանից։ Այնտեղ նաև պահպանվել են դինոզավրեր, սառեցված խորը սառույցների մեջ, ինչպես նաև` կան քարանձավներ, ջրերի մեջ լողում են այսբերգի մեծ կտորներ։ Նշվում է «Սառցե դարաշրջան» սերիայում։
- Կրոլիկագրադ.մեծ բլուր բույներով, որում ապրում են ճագարներ։
- Կաչաղակների երկիր. մեծ եղևնի բներով, որտեղ ապրում են կաչաղակները։
- Անմարդաբնակ կղզի. անմարդաբնակ կղզի երեք ծառերով, որում ապրում են Կեշան, Տուչկան, Աղվեսիկը և Ճուտիկը։ Նաև այնտեղ գտնվում են նավի կտորտանքները։
- Երկիր. երրորդ մոլորակը արևից հետո, Կեշայի, Տուչկայի, Աղվեսիկի և այլ կենդանիների տունը։
- Լուսին. երկրի արբանյակը, որի վրա իջել էին Կեշան, Տուչկան, Աղվեսիկը և Ճուտիկը և բույս են տնկել լուսնի վրա «Լուսնային արկածներ» սերիայում։ Նաև այնտեղ բնակվում է լուսնային սարդը, և այնտեղ հաճախ փոթորիկներ են լինում։
- Մարս. չորրորդ մոլորակը արևից հետո, որի վրա իջել էին Կեշան, Տուչկան, Աղվեսիկը, Ճուտիկը, Սանյան, Սոնյան, Ալյան և Արագ Կրոլյանր և փնտրում էին Մարսի վրա ապրողներ «Մարսային արկածներ» սերիայում։ Նաև այնտեղ բնակվում է մարսային սարդ և այնտեղ հաճախ լինում են ավազոտ փոթորիկներ։
Սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստղային պատմություն
- Լուսանկարչական որս
- Սնկեր և տերևներ
- Ճամփորդություն
- Լավագույն հիշեցում
- Ոչ ժամանակակից ուտելիք
- Պայքար բերքի համար
- Ինչպես բժշկել ծառերը
- Տան ոգի
- Անքնություն
- Գլոբալ տաքացում
- Այգեպան
- Մեղրային պատմություն
- Եղանակի տեսություն
- Օձը ծառի վրա
- Վերջնագիծ
- Ծովահենային պատմություն
- Ճամփորթություն դեպի աստղեր
- Վիշապին հաղթողները
- Փորձագիտական արշավ դեպի հյուսիս
- Էլ պետք չէ
- Լավագույն վայրը աշխարհում
- Ճուտիկը և Դինոզավրերը
- Աճպարարություններ բացահայտումներով
- Իսկական Նինջա
- Անսպասելի հյուրեր
- Անմարդաբնակ կղզի
- Գոլ
- Անտեսանելի արջուկ
- Հետաքննությունը վարում են արջուկները
- Քո կանոններով
- Տուչկայի բարձրությունը
- Քարանձավ` լիքը թակարդներով
- Սուպեր արջուկներ
- Արշավ
- Անորսալի Ջոն
- Ամանոր և դիմակահանդես
- Երգ աղվեսիկի համար
- Խելացի տուն
- Հեքիաթ շաղգամի մասին
- Բարձրաձայն մտքեր
- Փոքրիկ արկած
- Զարճանքների այգի
- Հյուսիսի մարգարիտը
- Կեշա
- Աղվեսիկի լավագույն ընկերը
- Հարուստ որս
- Արջուկը սառույցի վրա
- Իմ ընկեր հեծանիվը
- Արջուկները կրկեսում
- Բալլադ ասպետների մասին
- Վաղը կխաղանք
- Իդեալական ընկեր
- Պարզից էլ պարզ
- Հավերժական օր
- Աղվեսիկի ծնունդը
- Վեճեր գեղեցկության մասին
- Սարսափ
- Հաջողության թալիսման
- Երանի երկինք գնայինք
- Կապի մեջ
- Անակնկալ
- Լավ վարվելակերպ
- Հինգ րոպե առաջ
- Խաղային ավտոմատ
- Փիղ
- Մաքուր ճիշտ
- Վարդագույն ակնոցներ
- Ճուտիկը փոստատար
- Ուզում եմ մեծ լինել
- Սպիտակ Տուչկայի նկարը
- Նվեր Կեշայի համար
- Կորած տիկնիկ
- Հինգ քայլ առաջ
- Մեծ արկած
- Ամեն ինչ հակառակն է
- Ֆիլմ-ֆիլմ-ֆիլմ
- Վատ հիշողություն
- Հրաշագործ
- Կեշա 2
- Ամեն ինչ կստացվի
- Լուսնային արկածներ
- Մոդային խոսակցություն
- Դինոզավրիկ
- Ամենամեքենա
- Խոսելու մրցարշավ
- Ճուտիկի արկածները
- Դերի մեջ մտնել
- Օգնական
- Կարգ ու կանոն
- Վարժեցնող
- Ինչի մասին են խոսում թռչունները
- Առաջին բացող
- Կեշա, օգնի՛ր
- Ջրային արկածներ
- Երևակայողներ
- Խաղի մեջ
- Կապ
- Թանգարան
- Բալիայի տաղանդը
- Կորած տորթ
- Աղջիկները տղաների դեմ
- Ամենուր ջուր է
- Կրոլիկագրադ
- Ո՞վ է առաջինը
- Խոսող թռչուն
- Փայլուն գողեր
- Խիստ ուսուցիչ
- Խնամք
- Խաղարկություն
- Ռեկորդների գիրք
- Սառցե դարաշրջան
- Արջուկ մկնորսը
- Կաթնային ատամ
- Մարսային արկածներ
- Կետի որոնումները
- Մեծ մրցարշավ