Մի մի արջուկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի մի արջուկներ
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրcomputer-animated television series? և կատակերգական հեռուստասերիալ
ՁայնագրումՊոլինա Կուտեպովա և Նատալիա Մեդվեդևա
ԵրաժշտությունՆուկի
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՀեռուստաալիքԿառուսել, մուլտ, Տլում HD, Ռոսիա 1 և Nickelodeon Russia?
Եթերաշրջաններ9
Սերիաների քանակ234
ՊրոդյուսերQ39391299?
ԸնկերությունParovoz?
Էկրաններին է2015-ից
parovoz.tv/bears

Մի մի արջուկներ, ռուսական ընտանեկան մուլտֆիլմ, ստեղծված «Паровоз» ստուդիայի կողմից[1]։ Հեռարձակվում է 2015 թվականից[2] «Карусель», «Тлум HD» և «Мульт» ալիքներով։ Ալեքսեյ Միրոնովի մուլտսերիալն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ արջուկ Կեշան և նրա ընկեր սպիտակ արջուկ Տուչկան ապրում էին անտառում։ Շատ հնում սպիտակ արջուկ Տուչան գնում և տուն է կառուցում Ինոկենտիայի տան կողքին[3]։ Կեշան ինչ-որ նոր բան է մտածում, իսկ Տուչկան մնում է հին ավանդույթներով[4]։ Ամենակարևորն այն է, որ նրանք ամեն ինչի մասին զգուշացնում էին իրար։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինոկենտի (Կեշա), գորշ արջը, Տուչայի լավ ընկերն է։ Ի տարբերություն Տուչկայի, շատ է սիրում հորինել և ուտել չիփս։ Լավատես է։ Կրկնօրինակում է Նատալիա Մեդվեդևան[5]։
  • Սպիտակ Ամպիկ (Տուչենցիա), սպիտակ արջը, Կեշայի լավ ընկերն է։ Ծնունդով Չուկոտկայից է։ Փորձում է ստեղծագործել ըստ սովորույթների։ Վատատես է։ Կրկնօրինակում է Պոլինա Կոտեպովան[6]։
  • Ճուտիկ- ճուտիկը, ով ապրում է Կեշայի տանը։ Չի կարողանում խոսել, բայց ընկերները լավ հասկանում են իրեն։ Առաջին անգամ երևում է «Լուսանկարչության որս» սերիայի երկորրդ մասում։
  • Աղվեսիկ- աղվեսը, Տուչայի և Կեշայի ընկերն է։ Լավ է պատրաստում հյութ և թխվածք։ Լավատես է։ Առաջին անգամ երևում է «Գլոբալ տաքացում» սերիայի 11-րդ մասում։ Կրկնորինակում է Դարյա Մազանովան։

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բու, բու, ով հայտնվում է մուլտֆիլմի հետևի ֆոնին և այդպես հայտնվում է մուլտֆիլմի որոշ մասերում։
  • Հիշեցնողը (օգնականը), խելացի ռոբոտ, ով «սովորեցնում է» Կեշային կատարել «խելացի հայտնագործումներ»։
  • Սանյա և Սոնյա, ջրարջեր, որոնք եկել են անտառ Կեշայի և Տուչկայի մոտ «Հաղորդակցություն» սերիայում։ Լավ չեն կարողանում պատրաստել տներ։ Կրկնօրինակում են Պոլինա Կուտեպովան և Դարյա Կուզնեցովան։
  • Վալյա, խլուրդ, ով ապրում է այն վայրում, որտեղ արջերը կառուցել էին թանգարան «Թանգարան» սերիայում։ Կրում է ակնոց, չի սիրում մաքրություն անել։ Կրկնօրինակում է Դոմիդ Վինագրադովը։
  • Նապաստակներ, մոխրագույն խելացի նապաստակներ, որոնք ապրում են «Կրոլիկագրադոմ»։ Այն կառուցված էր մեծ բլուրի վրա, անտառում նրանց բներն են, իսկ նրանց խորհրդանիշը գազարն է, քանի որ գազարը նապաստակների սիրելին ուտելիքն է, և նապաստակները պատրաստում են դրանից ճաշատեսակներ և հյութեր, իսկ մի քանի նապաստակներ ունեն իրենց գազարի այգին։ Ամանորին զարդարում են տոնածառները գազարներով և գրիչն էլ է գազարի տեսքով։ Առաջին անգամ երևում են «Կրոլիկագրադ»-ի 105-րդ սերիայում։
  • Արագ Կրոլյա, շարժուն, քաջ, հնարամիտ, խելացի և հասկացող ճագար, որն ապրում է «Կրոլիկագրադում»։ Նրա սիրելի արտահայտությունն է. «Ёлки-морковки!», «Ухты-пухты!» и «Заячий хвост!», իսկ նրա սիրելի գույնը նարնջագույնն է։ Ինչպես և Կեշան, նա նույնպես լավատես է, սակայն երբեմն պարծենկոտ է և զվարճալի, հավաստիացնում է աղջիկներին, որ տղաները, ինչպես ինքը, Կեշան և Տուչկան, աղջիկներ չեն։ Արագ Կրոլյան սիրում է և կարողանում է լողալ, սուզվել, բույն փորել, ծառերը բարձրանալ իր ճանկերի և ականջների շնորհիվ։ Նա ունի մայր, հայր, տատիկ, պապիկ և իր սեփական տնտեսությունը։ Նրա ականջները կարողանում են անել այն ամենը, ինչ ձեռքերը։ Միշտ հրավիրում է ինչ-որ մեկին, բացի ուսուցիչ Ֆյոդրից, բացի Օլյայից և բացի այլ թշնամիներից։ Ամեն ճամփորդության կամ արկածի, ամեն խաղի համար իր մոտ հյուր է կանչում։ Չի սիրում վարդագույն ծաղիկներ, չի սիրում խաղեր տիկնիկներով, Ֆյոդրին և Օլյային, չի սիրում աշուն, դրա համար էլ կարծում է, որ աշնանը անտառի բոլոր ապրողները մռայլ են, քնկոտ և հոգնած են և թռչունները թռչում են տաք երկրներ։ Սպիտակ Տուչկային հաճախ անվանում է «Սպիտակ Ամպ» կամ «Տուչենցիե» կամ ուղղակի «Տուչկա», իսկ սպիտակ արջերին` «Հյուսիսցիներ», Կեշային` «Կեշուլյա», իսկ սև արջերին` «սև ձմռանը քնելու սիրահարներ», Սանյային և Սոնյային անվանում է «Սանկա» և «Սոնկա» կամ «Ջրարջիկներ»։ Առաջին անգամ երևում է «Կրոլիկագրադ»-ի 105-րդ սերիայում։ Հաշվի չառնելով իր երկրորդական անձ լինելը` նա հայտնվում է և «Փայլուն գողեր» սերիայում, և «Ով՞ է առաջինը» սերիայում, և «խոսող թռչուն» սերիայում, և «Խիստ ուսուցիչներ», «Հոգս», «Խաղ» սերիաներում, ինչպես նաև` այլ սերիաներում, բացառությամբ` 1-104-ը, իսկ «Մեծ մրցավազք» սերիայում մրցում էր Ալեյի հետ, բայց աղվեսիկը հաղթում է։
  • Ալինա (Ալյա) Բորսուկովա (գծավոր), -փորսուղ, Օլյայի երկվորյակ քույրը, արագ Կրոլյայի ընկերուհին։ Ի տարբերություն իր քույրիկի` Ալյան խելացի է, համարձակ, խելամիտ, սիրում է լավ իրեր, տոներ, տարեդարձներ, երեկույթներ, անակնկալներ, չի նվնվում և որևէ մեկից չի վախենում։ Նա նույնպես չի սիրում անձրև, աշուն, վատ եղանակը, Օլյային և Ֆեդյային։ Առաջին անգամ երևում է 109-րդ սերիայում, «խիստ ուսուցիչը»։ Չնայած իր երկրորդական դերին` նա հայտնվում է այլ սերիաներում` բացառությամբ 1-108 սերիաների։ «Խաղարկություն» սերիայում Կեշան և Սանյան նրան վախեցնում են ոռնոցի նման ձայներով և գետնի դղրդյունով, որը նա երևակայում է որպես «անտեսանելի հսկա սողացող կենդանի»։

Գործողությունների վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտառ. ամենուր ձյուն է և սառույց, ապրում են սպիտակ արջեր. Սպիտակ Տուչկան այդտեղից էր։
  • Անապատ. անապատ, որտեղ ամենուր ավազ է, աճում են կակտուսներ, ապրում են կենգուրուներ և համարյա չկա ջուր։
  • Օվկիանոս. օվկիանոս, որտեղ ամենուր ջուր է և ապրում են շնաձկներ, ութոտնուկ և ուրիշ ծովային կենդանիներ։
  • Ծով. ծով, որտեղ ապրում են Կեշան, Տուչկան, Աղվեսիկը և այլն։
  • Մարգագետին. մարգագետին, որտեղ ապրում են միջատներ և աճում են ծաղիկներ։
  • Հյուսիս. վայր, որտեղ ամենուր ջուր է և ապրում են շնաձկներ, դելֆիններ, կետեր և ուրիշ ծովային կենդանիներ։
  • Կեշայի տուն. որջ, որում ապրում է Կեշան։ Նաև այնտեղ է գտնվում նկուղը։
  • Աղվեսիկի տունը. բույն, որում ապրում է Աղվեսիկը։
  • Սանյայի և Սոնյայի տունը. տուն, որը կառուցել է Կեշան և որում ապրում են Սանյան և Սոնյան։
  • Դինոզավրերի անտառ. անտառ դինոզավրերի դարաշրջանում, որում ապրում են դինոզավրեր և նաև այնտեղ գտնվում էին սարեր և հրաբուխներ։ Նշվում է «Դինոզավրիկ» սերիայում։
  • Սառցե դարաշրջանի անտառ. սառցե դարաշրջանի անտառ, որտեղ ապրում են քարանձավային արջեր, սրատամ վագրեր, մամոնտներ և այլ կենդանիներ սառցե դարաշրջանից։ Այնտեղ նաև պահպանվել են դինոզավրեր, սառեցված խորը սառույցների մեջ, ինչպես նաև` կան քարանձավներ, ջրերի մեջ լողում են այսբերգի մեծ կտորներ։ Նշվում է «Սառցե դարաշրջան» սերիայում։
  • Կրոլիկագրադ.մեծ բլուր բույներով, որում ապրում են ճագարներ։
  • Կաչաղակների երկիր. մեծ եղևնի բներով, որտեղ ապրում են կաչաղակները։
  • Անմարդաբնակ կղզի. անմարդաբնակ կղզի երեք ծառերով, որում ապրում են Կեշան, Տուչկան, Աղվեսիկը և Ճուտիկը։ Նաև այնտեղ գտնվում են նավի կտորտանքները։
  • Երկիր. երրորդ մոլորակը արևից հետո, Կեշայի, Տուչկայի, Աղվեսիկի և այլ կենդանիների տունը։
  • Լուսին. երկրի արբանյակը, որի վրա իջել էին Կեշան, Տուչկան, Աղվեսիկը և Ճուտիկը և բույս են տնկել լուսնի վրա «Լուսնային արկածներ» սերիայում։ Նաև այնտեղ բնակվում է լուսնային սարդը, և այնտեղ հաճախ փոթորիկներ են լինում։
  • Մարս. չորրորդ մոլորակը արևից հետո, որի վրա իջել էին Կեշան, Տուչկան, Աղվեսիկը, Ճուտիկը, Սանյան, Սոնյան, Ալյան և Արագ Կրոլյանր և փնտրում էին Մարսի վրա ապրողներ «Մարսային արկածներ» սերիայում։ Նաև այնտեղ բնակվում է մարսային սարդ և այնտեղ հաճախ լինում են ավազոտ փոթորիկներ։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստղային պատմություն
  • Լուսանկարչական որս
  • Սնկեր և տերևներ
  • Ճամփորդություն
  • Լավագույն հիշեցում
  • Ոչ ժամանակակից ուտելիք
  • Պայքար բերքի համար
  • Ինչպես բժշկել ծառերը
  • Տան ոգի
  • Անքնություն
  • Գլոբալ տաքացում
  • Այգեպան
  • Մեղրային պատմություն
  • Եղանակի տեսություն
  • Օձը ծառի վրա
  • Վերջնագիծ
  • Ծովահենային պատմություն
  • Ճամփորթություն դեպի աստղեր
  • Վիշապին հաղթողները
  • Փորձագիտական արշավ դեպի հյուսիս
  • Էլ պետք չէ
  • Լավագույն վայրը աշխարհում
  • Ճուտիկը և Դինոզավրերը
  • Աճպարարություններ բացահայտումներով
  • Իսկական Նինջա
  • Անսպասելի հյուրեր
  • Անմարդաբնակ կղզի
  • Գոլ
  • Անտեսանելի արջուկ
  • Հետաքննությունը վարում են արջուկները
  • Քո կանոններով
  • Տուչկայի բարձրությունը
  • Քարանձավ` լիքը թակարդներով
  • Սուպեր արջուկներ
  • Արշավ
  • Անորսալի Ջոն
  • Ամանոր և դիմակահանդես
  • Երգ աղվեսիկի համար
  • Խելացի տուն
  • Հեքիաթ շաղգամի մասին
  • Բարձրաձայն մտքեր
  • Փոքրիկ արկած
  • Զարճանքների այգի
  • Հյուսիսի մարգարիտը
  • Կեշա
  • Աղվեսիկի լավագույն ընկերը
  • Հարուստ որս
  • Արջուկը սառույցի վրա
  • Իմ ընկեր հեծանիվը
  • Արջուկները կրկեսում
  • Բալլադ ասպետների մասին
  • Վաղը կխաղանք
  • Իդեալական ընկեր
  • Պարզից էլ պարզ
  • Հավերժական օր
  • Աղվեսիկի ծնունդը
  • Վեճեր գեղեցկության մասին
  • Սարսափ
  • Հաջողության թալիսման
  • Երանի երկինք գնայինք
  • Կապի մեջ
  • Անակնկալ
  • Լավ վարվելակերպ
  • Հինգ րոպե առաջ
  • Խաղային ավտոմատ
  • Փիղ
  • Մաքուր ճիշտ
  • Վարդագույն ակնոցներ
  • Ճուտիկը փոստատար
  • Ուզում եմ մեծ լինել
  • Սպիտակ Տուչկայի նկարը
  • Նվեր Կեշայի համար
  • Կորած տիկնիկ
  • Հինգ քայլ առաջ
  • Մեծ արկած
  • Ամեն ինչ հակառակն է
  • Ֆիլմ-ֆիլմ-ֆիլմ
  • Վատ հիշողություն
  • Հրաշագործ
  • Կեշա 2
  • Ամեն ինչ կստացվի
  • Լուսնային արկածներ
  • Մոդային խոսակցություն
  • Դինոզավրիկ
  • Ամենամեքենա
  • Խոսելու մրցարշավ
  • Ճուտիկի արկածները
  • Դերի մեջ մտնել
  • Օգնական
  • Կարգ ու կանոն
  • Վարժեցնող
  • Ինչի մասին են խոսում թռչունները
  • Առաջին բացող
  • Կեշա, օգնի՛ր
  • Ջրային արկածներ
  • Երևակայողներ
  • Խաղի մեջ
  • Կապ
  • Թանգարան
  • Բալիայի տաղանդը
  • Կորած տորթ
  • Աղջիկները տղաների դեմ
  • Ամենուր ջուր է
  • Կրոլիկագրադ
  • Ո՞վ է առաջինը
  • Խոսող թռչուն
  • Փայլուն գողեր
  • Խիստ ուսուցիչ
  • Խնամք
  • Խաղարկություն
  • Ռեկորդների գիրք
  • Սառցե դարաշրջան
  • Արջուկ մկնորսը
  • Կաթնային ատամ
  • Մարսային արկածներ
  • Կետի որոնումները
  • Մեծ մրցարշավ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]