Մեքքայի ճակատամարտ
Թվական | 1813, հունվար |
---|---|
Մասն է | Օսմանա-սաուդյան պատերազմ |
Վայր | Մեքքա, Սաուդյան Արաբիա |
Արդյունք | օսմանյան կողմի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Օսմանյան կայսրություն | Սաուդյան առաջին պետություն |
Հրամանատարներ | |
Մուհամմադ Ալի փաշա Թուսուն փաշա | Հալիբ իբն Մուսաիդ |
Կողմերի ուժեր | |
22,000 | 1000 |
Ռազմական կորուստներ | |
32 | 950 |
Ընդհանուր կորուստներ |
Մեքքայի ճակատամարտ (արաբ․՝ مكة تحت سيطرة العثمانيين, թուրքերեն՝ Mekke'nin Osmanlı'ya dönüşü), ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1813 թվականի հունվարին Օսմանա-սաուդյան պատերազմների ընթացքում՝ Օսմանյան կայսրության և Սաուդյան Արաբիայի միջև։
Ճակատամարտը պատմականորեն համարվում է Ջիդդայի արյունահեղ ճակատամարտի շարունակությունը, որտեղ ևս օսմանյան և եգիպտական ուժերը հասան բացարձակ հաղթանակի։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանցիների կողմից դեպի Արաբական թերակղզի արշավանքների հետևանքով բազմաթիվ արաբական պետություններ կորցրել են իրենց պետականությունը։
1805 թվականին Եգիպտոսի փաշա դարձավ ալբանական գահատոհմի ներկայացուցիչ Մուհամմադ Ալին, որը վարում էր զավթողական քաղաքակություն։
1812 թվականին Մուհամմադ Ալու գլխավորած օսմանա-ալբանա-եգիպտական զորքերը խլեցին Եգիպտոսում մամլուքներին պատկանող վերջին հողերը։ Դեռ 1811 թվականին Եգիպտոսի օսմանյան կառավարիչ Մուհամմադ Ալի փաշան շարունակեց իր նախորդների արշավանքները դեպի Արաբական թերակղզի։ 1812 թվականին նրա գլխավորած զորքերը մտնում են Մադինա, իսկ 1813 թվականին կայազորի օժանդակությամբ ջախջախում Ջիդդայի արաբական ուժերին։
Դրանից հետո Մ. Ալու զորքերը ուղղություն բռնեցին դեպի սաուդյան արաբական կարևորագույն հենակետ հանդիսացող Մեքքա սրբավայր-քաղաք[1]։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1813 թվականի հունվարին՝ Ջիդդայի ճակատամարտից մի քանի օր հետո անհավասար պայքարի բռնվեցին մի կողմից սաուդյան, մյուս կողմից եգիպտական և օսմանյան զորքերը։
Մուհամմադ Ալիի գլխավորած օսմանյան և եգիպտական զորքերը 22 անգամ գերազանցում էին Մեքքայի սաուդյան զորքերին, իսկ Մադինայում և Ջիդդայում կրած պարտությունները վերջնականապես հյուծել էին Սաուդյան առաջին պետության զորքերին։
Դա էր պատճառը, որ սաուդյան զորքերը գրեթե առանց դիմադրության հանձնեցին քաղաքը։ Տեղի բնակչության մեծ մասը զոհվեց։ Սաուդյան առաջին պետությունը, որը հիմնված էր թույլ արմատների վրա, կործանվեց, իսկ արաբական կողմը այս պայքարում տվեց 995 զոհ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Facey, William & Grant, Gllian: Saudi Arabia by the First Photographers . ISBN 0-905743-74-1
- Captain G. S. Froster : 'A trip Across the Peninsula – Rehla Abr Al-Jazeera, (Arabic). Mombai – India, 1866