Jump to content

Մեքսիկական ագռավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկական ագռավ
Մեքսիկական ագռավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ագռավներ
Տեսակ Սպիտակակտուց ագռավ
Լատիներեն անվանում
Corvus imparatus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մեքսիկական ագռավ[1] (լատին․՝  Corvus imparatus) ագռավների ցեղի թռչուն։

Մեքսիկական ագռավը ունի մոտ 34-38 սմ մեծություն։ Այս թռչունը Տեխասի ամենափոքր թռչունն է։ Փետուրները փայլուն կապտասև է, կտուցը մուգ սևավուն, ոտքերը սև, պոչը քառակուսու ձև ունի։ Արտաքուստ, այն նման է սպիտակ պարանոցային ագռավի (Corvus cryptoleucus), բայց այն ավելի մեծ է, և պոչն ունի այլ ձև՝ սեպաձև։ Մեքսիկական ագռավին գենետիկորեն ամենամոտ գտնվող ագռավներն են որսորդ ագռավը (Corvus ossifragus) և Սինալյան ագռավը (Corvus sinaloae):

Մեքսիկական ագռավը շատ շփվող թռչուն է, նրանք ձևավորում են մեծ հոտեր, միասին էլ գաղթում են[2]։

Այս թռչունների սիրած բնակավայրերն են տուգայի անտառները, փշատերև անտառները (փշոտ անտառ), ագարակները, քաղաքային բնակավայրերը, աղբավայրերը[3]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական ագռավը տարածված է Տեխասի հարավում, երբեմն հանդիպում է Բրաունսվիլում, այն նաև հանդիպում է Ռիո Գրանդե գետի հովտի ստորին մասում։

Տարածման սահմանը անցնում է Տեխաս-Մեքսիկա սահմանի երկայնքով դեպի Սոնորա, հարավից՝ Կոլիմա և հյուսիսային Վերակրուս[4]։

Սննդի հիմնական աղբյուրներն են սերմերը, միջատները և լեշերը։ Ծառերի վրա մեքսիկական ագռավը իր ձագերին կարող է կերակրել մրգերով և հատապտուղներով, ինչպես նաև կարող է ուտել ձվեր կամ այլ թռչունների ձագեր։

Այն բնադրում է ծառի կամ խիտ թփերի մեջ, արտաքին տեսքով այն նման է ամերիկյան ագռավի բնի (Corvus brachyrhynchos)[5]:

Մեքսիկական ագռավի ձայնը նկարագրվում է որպես ցածր սուր «ավվվվկ» կամ փափուկ «գար-լիկ», որը հիշեցնում է գորտի կռկռոցի։ Սա ագռավների համար շատ անսովոր աղաղակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
  2. «Corvus imparatus: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  3. Sibley, David, 1961- (2000). The Sibley guide to birds (1st ed ed.). New York: Alfred A. Knopf. ISBN 0-679-45122-6. OCLC 44090592. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. Griggs, Jack L. (1997). All the birds of North America : American bird conservancy's field guide. American Bird Conservancy. (1st ed ed.). New York, N.Y.: HarperPerennial. ISBN 0-06-273028-2. OCLC 35955247. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  5. «Corvus imparatus: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկական ագռավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկական ագռավ» հոդվածին։