Մերձարաքսյան տեկտոնական գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերձարաքսյան տեկտոնական գոտի (Երևան-Օրդուբադի տեկտոնական գոտի), ընդգրկում է Հրազդան ու Վեդի գետերի միջագետքը, Ուրծի ու Վայքի լեռնաշղթաները։ Ծալքավորումը տեղի է ունեցել վերին կավճից մինչև պլիոցեն։ Դևոնտրիասի, վերին կավճի, պալեոգենի ու անթրոպոգենի գոյացումներից կազմված թույլ ծալքավորված գոտի է, որին բնորոշ են մագմայականությունը, ներծին հանքայնացումը, տեկտոնական կառուցվածքների ու ռելիեֆի ձևերի ուղիղ փոխհարաբերությունը։ Առանձնացվում են Երևան-Օրդուբադի գոգածալքային և Ուրծ-Վայքի կամարածալքային ենթագոտիները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։