Մերի Բըրդի երկիր
Մերի Բըրդի երկիր | |
---|---|
Տեսակ | տարածաշրջան և Terra nullius |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
Մակերես | 1 610 000 կմ² |
Աշխարհագրական տեղադրություն | Արևմտյան Անտարկտիդա |
Անվանված է | Marie Donaldson Ames? |
Մերի Բըրդի երկիր (անգլ.՝ Marie Byrd Land), Արևմտյան Անտարկտիդայի տարածքի մաս՝ փռված Հարավային օվկիանոսի խաղաղօվկիանոսյան հատվածի ափերին՝ արևելքում գտնվող օֆշորային Ռոսսի շելֆային սառցադաշտի և արևմուտքում Էլսուորթի երկրի միջև (մոտավորապես 103 և 158 աստիճան արևմտյան երկայնություն)։ Սառույցի հաստությունը միջինը 1000-2000մ է, որոշ տեղերում՝ մինչև 4000մ։ Սառցե ծածկոցի հիմքը հաճախ ընկնում է ծովի մակարդակից ցածր։ Ամենաբարձր կետը Սիդլի լեռն է (4181մ)։ Մերի Բիրդի Երկիրը ողողվում է Ամունդսեն ծովի ջրերով[1][2]։
Երկիրն իր անունը ստացել է 1929 թվականին՝ ի պատիվ Ռիչարդ Բըրդի կնոջ։ Ափի մասերը կոչվում են Ափեր (Սանդերսի Ափ, Ռուբերտի ափ, Հոբսի Ափ, Բաքուտիսի Ափ, Ուոլգրենի Ափ)։
1951 թվականին Անտարկտիկայում Ճապոնիայի տարածքային պահանջների լուծարումից հետո[3] (80 արևմտյան երկայնությունից մինչև 150° արևմուտք երկայնությամբ հատված) Մերի Բիրդի Երկիրը պարզվեց, որ այդ մայրցամաքի միակ «ոչ մեկի երկիրն» է, այսինքն՝ միակը, որ ոչ մի երկրի պաշտոնական պահանջների առարկա չէ։ ԱՄՆ-ն ցանկանում էր դա անել, բայց ժամանակ չուներ մինչև 1959 թվականը, երբ ստորագրվեց Անտարկտիկայի պայմանագիրը՝ անժամկետ սառեցնելով պահանջները ցանկացած հողի նկատմամբ 60° S լայնության վրա[4]։
Մերի Բիրդի Երկրի տարածքում ամենահայտնի հետազոտական կայաններն են ռուսական «Ռուսկայա» կայանը և ամերիկյան «Բյորդ» կայանը։
Ծանոթագրությունն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Բըրդի երկիր» հոդվածին։ |
|