Արևմտյան Անտարկտիդա
Արևմտյան Անտարկտիդա | |
---|---|
![]() | |
Տեսակ | տարածաշրջան և աշխարհագրական օբյեկտ |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
![]() | |
![]() | |
![]() |
Արևմտյան Անտարկտիդա կամ Փոքր Անտարկտիդա, Անտարկտիդայի երկու խոշոր շրջաններից մեկը, այն մայրցամաքի այն մասը, որը գտնվում է արևմտյան կիսագնդում և ընդգրկում է Անտարկտիդայի թերակղզին։ Այն արևելյան Անտարկդիտայից առանձնացված է Տրանսանտարկտիկական լեռներով և ծածկված է արևմտյան Անտարկտիդայի սառցե շերտով։ Այն ընկած է Ռոս ծովի (անգլ.՝ Ross Sea) (մասամբ ծածկված Ռոս ծովի սառցե շերտով) և Վեդդել ծովի (անգլ.՝ Weddell Sea) միջև (մեծ մասամբ ծածկված Ֆիլչներ-Ռոնե (անգլ.՝ Filchner-Ronne Ice Shelf) սառցե շերտով)։ Այն կարելի է համարել հսկայական թերակղզի, որը ձգվում է հարավային բևեռից դեպի հարավային Ամերիկայի ծայրը։
Արևմտյան Անտարկտիդան հիմնականում ծածկված է Անտարկտիդայի սառցե շերտով, բայց կան նշաններ, որ եղանակային փոփոխությունները որոշակի ազդեցություն են թողնում և սառցե շերտը սկսում է նեղանալ։ Անտարկտիդա թերակղզու ափերը արևմտյան Անտարկտիդայի այն միակ մասերն են, որոնք (ամռանը) չեն սառչում։ Սրանք կազմում են Անտարկտիդայի Մարիլենդյան տունդրաները և ունեն ամենատաք կլիման Անտարկտիդայում։ Ժայռերը ծածկված են մամուռներով և քարաքոսերով, որոնք կարողանում են հաղթահարել ձմռան սաստիկ ցուրտը և աճման կարճ սեզոնը։
Վայր և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան Անտարկտիդան գտնվում է Տրանսանտարկտիկական լեռների Խաղաղ օվկիանոսյան կողմում, ընդգրկում է Անտարկտիդայի թերակղզին (Գրահամ Լենդի և Փալմեր լենդի հետ) Էլսվորտ Լենդի, Մարիա Բիրդ և Կինգ Էդվարդ VII Լենդի հետ, տարածքը ծովեզրյա կղզիներից ընդգրկում է Ադելաիդա կղզին և սառցե զառիթափ վայրերը, մասնավորապես Ֆիլչներ-Ռոնե սառցե շերտը Վեդդել ծովում և Ռոս սառցե շերտը Ռոս ծովում։
Արևմտյան Անտարկտիդան անվանակոչվել է 20-րդ դարի սկզբին[1], անվան օգտագործումը սովորական դարձավ երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքում, միջազգային տարուց հետո (1957–1958) , որոնք բացահայտեցին, որ Տրանսանտարկտիկական լեռները օգտակար տարածաշրջանային սահման են Արևմտյան Անտարկտիդայի և Արևելյան Անտարկտիդայի միջև։ Անտարկտիդայի անվանումների խորհրդատվական հանձնաժողովը (US-ACAN) հաստատեց անունը 1962 թվականին։
Արևմտյան Անտարկտիդան մեծապես ծածկված է հաստ սառցե շերտով, այսպես կոչված Արևմտյան Անտարկտիդայի սառցե շերտով։ Վերջին տասնամյակում սառցե շերտը ցույց է տվել զանգվածի նվազման նշաններ[2]։
Արևմտյան Անտարկտիդայի երկրաբանական պատմությունը ամփոփված է 2020 թվականի հրատարակությունում[3]։
Մարիլենդիա - Անտարկտիկական տունդրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան Անտարկտիդայի որոշ մասեր ծածկված չեն սառցե շերտով (Անտարկտիդայի օազիս), դրանք Անտարկտիդա թերակղզու ափերն են, մի ամբողջ կենսաբազմազան տարածաշրջան՝ հայտնի որպես Մարիլենդիա Անտարկտիկական տունդրա ։ Այս տարածքը Անտարկտիդայի ամենատաք կլիման ունի, մամուռով և քարաքոսով ծածկված ժայռերը ամռան ամիսներին ձյունից զերծ են, չնայած որ եղանակը շարունակում է մնալ բավականին ցուրտ, իսկ աճման սեզոնը ՝ շատ կարճ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Balch, 1902; Nordenskiöld, 1905)
- ↑ «Antarctic ice sheet is an 'awakened giant'»։ New Scientist։ 2 February 2005։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է 2008-01-26
- ↑ Jordan Tom A., Riley Teal R., Siddoway Christine S. (2020)։ «The geological history and evolution of West Antarctica»։ Nature Reviews Earth & Environment (անգլերեն) 1 (2): 117–133։ ISSN 2662-138X։ doi:10.1038/s43017-019-0013-6
|