Մեր կողքին
Մեր կողքին ռուս.՝ Рядом с нами | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | production cinema? և կինոպատում |
Թվական | 1957 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ադոլֆ Բերգունկեր |
Սցենարի հեղինակ | Իզրայիլ Մետեր |
Դերակատարներ | Լեոնիդ Բիկով և Ինոկենտի Սմոկտունովսկի |
Օպերատոր | Սեմյոն Իվանով |
Երաժշտություն | Օրեստ Եվլախով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 94 րոպե |
«Մեր կողքին» (ռուս.՝ «Рядом с нами»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ադոլֆ Բերգունկերը[1][2] «Լենֆիլմ» կինոստուդիայում 1957 թվականին։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1958 թվականի հունվարի 6-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի ինստիտուտներն ավարտելուց հետո Անդրեյը և Նիկոլայը մեկնում են աշխատելու Ալթայում։ Նրանք աշխատանքի են ընդունվում տեղական գործարանում։ Նիկոլայը դառնում է ինժեներ, Անդրեյ՝ թղթակից ևւ գործարանային բազմատիրաժ թերթի խմբագիր։ Այս թերթում նա պետք է հոդված գրի գործարանի ողջ կոլեկտիվի մասին։
Նախաձեռնող Նիկոլայը շուտով սկսում է նկատել, որ ամեն ինչ չէ, որ արտադրությունում լավ վիճակում է։ Աշխատանքի առաջամարտիկ Յաշա Միլովիդովը, որից բոլորը պետք է օրինակ վերցնեն, ստուգման ժամանակ իրեն ցուցաբերում է որպես բավականին սովորական աշխատող։ Նրա համար արհեստականորեն պայմաններ են ստեղծում, որ նա կարողանա գերակատարել պլանը։ Նրա փառքի առասպելը ստեղծել է բազմատիրաժ թերթի խմբագիր Չումովը։ Բացի այդ, Միլովիդովը լքել է իրենից երեխայի սպասող բանվորուհի Անտոնինային։ Ընկերները որոշում են մերկացնել հորինված հերոսին[3]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնիդ Բիկով – Նիկոլայ[4]
- Ինոկենտի Սմոկտունովսկի – Անդրեյ
- Կլարա Լուչկո – Անտոնինա[5][6]
- Գեորգի Յումատով – Յաշա Միլովիդով
- Նիկոլայ Ռիբնիկով – Չումով
- Օլեգ Եֆրեմով – քարտուղար
- Նինա Դորոշինա – Լյուբա Զվոնարյովա
- Լյուդմիլա Շագալովա – Նինա
- Բորիս Չիրկով – Ստոլետով
- Պյոտր Լոբանով – Սյուրտուկով
- Մուզա Կրեպկոգորսկայա – Վալյա Նազարենկո
- Յուրի Սոլովյով – Վոլոդյա Նազարենկո
- Մարգարիտա Ա. Չերեպանովա – Օլյա
- Բորիս Առաքելով – խառատ Յուրա
Էպիզոդներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անատոլի Աբրամով – աշխղեկ Մոկեև
- Վիկտոր Բրից – տղա կոմերիտմիության շրջկոմում
- Վերա Լիպստոկ – Վերա
- Ռիմա Մարկովա – բազմազավակ մայր (նորամուտը կինոյում)
- Միխայիլ Մեդվեդև – ուղեկից գնացքում
- Վալենտինա Սավելևա – մատուցողուհի
- Վալերի Սեբեկին – երիտասարդ խառատ, պատրաստվում է ընդունել կոմերիտմիություն
- Վլադիսլավ Ստրժելչիկ – արտադրամասի պետ
- Զինաիդա Շարկո – հեռագրիչ[7]
- Ելիզավետա Ուվարովա – քույր (լուսագրերում նշված չէ)
- Լեոնիդ Խարիտոնով – աշխատանքից ազատված բանվոր (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Ելենա Կատերլի, Իզրայիլ Մետտեր
- Բեմադրող ռեժիսոր՝ Ադոլֆ Բերգունկեր
- Օպերատոր՝ Սեմյոն Իվանով
- Նկարիչ՝ Վիկտոր Սավոստին
- Ռեժիսոր՝ Վ. Տերենտև
- Կոմպոզիտոր՝ Օրեստ Եվլախով
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Անտոնով
- Մոնտաժող՝ Ալեքսանդրա Բորովսկայա
- Ֆիլմի տնօրեն՝ Մովսես Գենդենշտեյն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Римма Маркова. 93 года со дня рождения: жизнь и кончина знаменитой советской актрисы
- ↑ Как в Запорожье за казачество боролись Быков, Смоктуновский и Лучко
- ↑ «Рядом с нами»
- ↑ Рядом с нами: фильм из контекста
- ↑ Биография Клары Лучко
- ↑ Клара Лучко — почётная казачка и женщина тысячелетия
- ↑ Рядом с нами (1958) Full Cast & Crew
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Рядом с нами»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
- «Рядом с нами» на сайте «Энциклопедия отечественного кино»
- Рядом с нами. Сценарий.
- Петр Багров «Рядом с нами»: фильм из контекста // «Киноведческие записки» №77, 2006
|