Մեր կողքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր կողքին
ռուս.՝ Рядом с нами
Երկիր ԽՍՀՄ
Ժանրproduction cinema? և կինոպատում
Թվական1957
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱդոլֆ Բերգունկեր
Սցենարի հեղինակԻզրայիլ Մետեր
ԴերակատարներԼեոնիդ Բիկով և Ինոկենտի Սմոկտունովսկի
ՕպերատորՍեմյոն Իվանով
ԵրաժշտությունՕրեստ Եվլախով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն94 րոպե

«Մեր կողքին» (ռուս.՝ «Рядом с нами»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ադոլֆ Բերգունկերը[1][2] «Լենֆիլմ» կինոստուդիայում 1957 թվականին։

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1958 թվականի հունվարի 6-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի ինստիտուտներն ավարտելուց հետո Անդրեյը և Նիկոլայը մեկնում են աշխատելու Ալթայում։ Նրանք աշխատանքի են ընդունվում տեղական գործարանում։ Նիկոլայը դառնում է ինժեներ, Անդրեյ՝ թղթակից ևւ գործարանային բազմատիրաժ թերթի խմբագիր։ Այս թերթում նա պետք է հոդված գրի գործարանի ողջ կոլեկտիվի մասին։

Նախաձեռնող Նիկոլայը շուտով սկսում է նկատել, որ ամեն ինչ չէ, որ արտադրությունում լավ վիճակում է։ Աշխատանքի առաջամարտիկ Յաշա Միլովիդովը, որից բոլորը պետք է օրինակ վերցնեն, ստուգման ժամանակ իրեն ցուցաբերում է որպես բավականին սովորական աշխատող։ Նրա համար արհեստականորեն պայմաններ են ստեղծում, որ նա կարողանա գերակատարել պլանը։ Նրա փառքի առասպելը ստեղծել է բազմատիրաժ թերթի խմբագիր Չումովը։ Բացի այդ, Միլովիդովը լքել է իրենից երեխայի սպասող բանվորուհի Անտոնինային։ Ընկերները որոշում են մերկացնել հորինված հերոսին[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնիդ Բիկով – Նիկոլայ[4]
  • Ինոկենտի ՍմոկտունովսկիԱնդրեյ
  • Կլարա ԼուչկոԱնտոնինա[5][6]
  • Գեորգի Յումատով – Յաշա Միլովիդով
  • Նիկոլայ Ռիբնիկով – Չումով
  • Օլեգ Եֆրեմովքարտուղար
  • Նինա Դորոշինա – Լյուբա Զվոնարյովա
  • Լյուդմիլա Շագալովա – Նինա
  • Բորիս Չիրկով – Ստոլետով
  • Պյոտր Լոբանով – Սյուրտուկով
  • Մուզա Կրեպկոգորսկայա – Վալյա Նազարենկո
  • Յուրի Սոլովյով – Վոլոդյա Նազարենկո
  • Մարգարիտա Ա. Չերեպանովա – Օլյա
  • Բորիս Առաքելովխառատ Յուրա

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Աբրամով – աշխղեկ Մոկեև
  • Վիկտոր Բրից – տղա կոմերիտմիության շրջկոմում
  • Վերա Լիպստոկ – Վերա
  • Ռիմա Մարկովա – բազմազավակ մայր (նորամուտը կինոյում)
  • Միխայիլ Մեդվեդև – ուղեկից գնացքում
  • Վալենտինա Սավելևա – մատուցողուհի
  • Վալերի Սեբեկին – երիտասարդ խառատ, պատրաստվում է ընդունել կոմերիտմիություն
  • Վլադիսլավ Ստրժելչիկ – արտադրամասի պետ
  • Զինաիդա Շարկո – հեռագրիչ[7]
  • Ելիզավետա Ուվարովա – քույր (լուսագրերում նշված չէ)
  • Լեոնիդ Խարիտոնով – աշխատանքից ազատված բանվոր (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Ելենա Կատերլի, Իզրայիլ Մետտեր
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ադոլֆ Բերգունկեր
  • Օպերատոր՝ Սեմյոն Իվանով
  • Նկարիչ՝ Վիկտոր Սավոստին
  • Ռեժիսոր՝ Վ. Տերենտև
  • Կոմպոզիտոր՝ Օրեստ Եվլախով
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Անտոնով
  • Մոնտաժող՝ Ալեքսանդրա Բորովսկայա
  • Ֆիլմի տնօրեն՝ Մովսես Գենդենշտեյն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Рядом с нами»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  • «Рядом с нами» на сайте «Энциклопедия отечественного кино»
  • Рядом с нами. Сценарий.
  • Петр Багров «Рядом с нами»: фильм из контекста // «Киноведческие записки» №77, 2006