Մեր ընդհանուր ընկերը
Մեր ընդհանուր ընկերը անգլ.՝ Our Mutual Friend | |
---|---|
Լիզի Հեքսեմը իր հոր հետ Մարկ Ստոունի նկարը | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ-թերթոն և միստիկական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Չարլզ Դիքենս |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1864 |
Տեսարան | Անգլիա |
Նկարազարդող | Marcus Stone? |
Կազմի հեղինակ | Marcus Stone? |
Հրատարակչություն | Chapman & Hall |
Հրատարակվել է | 1864 |
Նախորդ | Մեծ հույսեր |
Հաջորդ | The Mystery of Edwin Drood? |
Թվային տարբերակ | en.wikisource.org/wiki/Our_Mutual_Friend |
Our Mutual Friend |
Մեր ընդհանուր ընկերը, գրված 1864-65 թվականներին, Չարլզ Դիքենսի վերջին և ամենաբարդ վեպերից մեկն է։ Այն համադրվում է սոցիալական վերլուծության հոգեբանական պատկերացմամբ։ Ըստ հայտնի քննադատ Հիլիս Միլլերի, վեպը ոչ միայն կենտրոնանում է «փող, փող, փող և ինչ կարող է անել փողը կյանքում» այլ նաև մարդկային արժեքների վրա[1]։ Գրքի առաջին գլխում նկարագրվում է Թեյմզը և երիտասարդ տղամարդը՝ Ջոն Հարմոնը, ով վերադարձել է Լոնդոն՝ իր ժառանգությունը ստանալու համար։ Իր հոր կամքն էր, որ նա ամուսնանա գեղեցկուհի Բելլա Ուիլֆերի հետ, ում նա երբեք չէր հանդիպել։ Հակառակ դեպքում, կարողությունը կփոխանցվեր բանվոր հասարակարգին և հետևանքները կտարածվեին ամբողջ Լոնդոնում[2][3]։
Կերպարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր կերպարները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Հարմոն, Հարմոնի ժառանգորդը այն պայմանով, եթե նա ամուսնանա Բելա Ուիլֆերի հետ։ Նրան վեպի գրեթե ողջ ընթացքում համարում են մահացած, սակայն նա ապրում է Ջոհն Ռոքսմիթի անվան տակ՝ աշխատելով որպես Բոֆինսի օգնական։ Այս կերպ նա փորձում էր ավելի լավ ճանաչել Բելլային, հասկանալ Բոֆինսի և առհասարակ բոլոր մարդկանց արձագանքը Ջոհն Հարմոնի մահվանը։ Առաջին անգամ Լոնդոն վերադառնալով նա նաև օգտագործում է Հուլիոս Հենֆորդ անունը։ Հարմոնի «մահը» և հաջորդող հարությունը ինչպես Րեկեսմիթ/Հենդֆորդ, այն վերածնունդն է ջրից, որը Դիքենսի կրկնվող թեման է վեպում[4]։ Նրա բարձր սոցիալական շարժունակությունը իր իսկ ջանքերով ներկայացված է բարենպաստ, հակառակ Հեդսթոնի, Հեքսամի և Լամլեսի[5][6]։
- Բելլա Ուիլֆեր, աղքատության մեջ ծնված այս աղջիկը հույս ուներ ամուսնանալ մեծահարուստ Հարմոնի հետ, ժառանգել նրա կարողությունն ու այնուհետև իր ենթադրյալ ամուսնու,Հարմոնի որդու՝ Ջոհն Հարմոնի մահից հետո, լքել նրան։ Բելլան սկզբում մերժում է Ռոքսմիթի առաջարկը, սակայն հետո ընդունում է։ Վեպի սկզբանական հատվածում նա ներկայացվում է որպես շահադիտական երիտասարդ կին,սակայ վեպի ընթացքում նա բավականին մեծ բարոյական փոփոխության է ենթարկվում[7]։ Չնայած նրան, որ նա ի սկզբանե արված էր փողի մոլուցքով, նա կարողանում է չենթարկվել հասարակության ճնշմանն ու հասնել կատարյալ երջանկության։ Նա բարձր է գնահատվում իր կենսուրախության համար։ Բելլայի և իր հոր հարաբերությունները նման են մոր և որդու հարաբերություւներին։ Նա հորը կոչում է «հրեշտակ» և հոգ է տանում նրա մասին[8][9]։
- Նիկոեմոս Բոֆֆինը, դառնում է հարուստ, որբ Հարմոնի ժառանգորդը համարվում է մահացած։ Նա անգրագետ է, սակայն շատ է ցանկանում հարուստ մարդու կերպար ստեղծել[10]։ Այդ պատճառով նա վարձում է Սիլաս Վեգին՝ հույս ունենալով ամելի կրթվել։ Նա ցանկանում է հարստության վտանգները ցույս տալ Բելլային,սակայն շուտով հականում է իր սխալ պահվածքն ու փողերը հանձնում է Բելլային և Ջոնին։ Շատ քննադատներ Բոֆֆինի դերը համարում են վեպում չնախատեսված պատահական կերպար, քանի որ այն այդքան էլ համոզիչ չէ մարդու համար, ով մի քանի առիթներվ ցույց է տալիս իր տգիտությունը[11][12]։
- Միսիս Հենրտա, Բոֆֆին Նիկոդեմոսի կինն է, ով համոզում է նրան որդեգրել Ջոհնի անունով մի տղայի։ Այս կերպ Դիքենսը ցանկացել է սոցիալական հարթակում ավելի մեծացնել կնոջ դերը[13][14]։
- Լիզի Հեքսամը, Գեֆեր Հեքսամի դուստր ու Չարլի Հեքսամի քույրն է։ Նա շատ քնքուշ աղջիկ է և գիտի, որ եղբայրն ուզում է փախչել իրենց կենցաղային կյանքից և հաջողության հասնել իր սեփական կյանքում։ Այսպիսով նա գումար է տալիս գիշերային պահակին և օգնում է Չարլիին փախչել, մինչդեռ հայրը հեռու էր։ Սակայն շուտով Չարլին մերժում է աղքատության մեջ գտնվող Լիզիին[15]։ Հետապնդվելով Բրեդլի Հեդսթոնի և Յուջին Րեյբըրնի կողմից, Լիզին վախենում է Հեդսթոնի բռնի կրքից և ձգտում է դեպի Րեյբըրնի սերը։ Նա փրկում է Ռեյբըրնին Հեդսթոնի հարձակումից և շուտով ամուսնանում նրա հետ։ Լիզին գտնվում է վեպի բարոյական կենտրոնում և հադես է գալիս որպես դրական կերպար[16]։ Դիքենսը ֆիզիկապես ներկայացնում է նրա բարոյական գերազանցությունը, անձնազոհությունը և վստահելի կերպար լինելը ՝ համեմատած իր հոր և Ջենի Րենի հետ։ Լիզիի մտահոգությունն իր սոցիալական խավի բացահայտումն էր և իր եղբոր կողմից լքված լինելը։ Սակայն նա շարունակում էր համեստ և խոնարհ մնալ, ինչն էլ գրավել Րեյբըրնին։ Լիզին վաստակեց երջանիկ ամուսնական կյանք[17][18]։
- Չարլի Հեքսամ, Լիզի Հեքսամի եղբայրը։ Իրականում նա բավականին հոգատար էր Լիզիի նկատմամբ, մինչև այն պահը, երբ դպրոցում առաջ անցավ Լիզիից և հեռացրեց նրան դպրոցից՝ իր սոցիալական դիրքը թաքցնելու համար։ Նա աղքատության մեջ էր ծնվել,սակայն ստանում է կրթություն և դառնում ուսուցիչ։ Դիքենսը օգտագործում է այս կերպարը՝ քննադատելու համար դպրոցների հասանելիությունը աղքատությանը, որը երբեմն շատ աղմկոտ ու մարդաշատ էր։ Հեքսամը ներկայացվում է «բարոյապես կոռումպացված», ով իր սեփական աճի համար լքում է իր անցյալն ու իրեն սիող քրոջը։
- Մորտիմեր Լայթվուդ, իրավաբան է, ավ ճանաչում է Վեներիններին և Րեյբըրնի ընկերն է:Նա հեքիաթասաց է և նրա շնորհիվ են ընթերցողներն ու կերպարներն իմանում Հարմոնի կամքի մասին։ Այնուամենայնիվ, թաքնվելով հեգնանքի դիմակի տակ, նա պատմում է իր իսկ պատմությունները։ Նա Յուջինին համարում է իրական ընկեր, հարգում է Թուեմլովին և մտահոգվում այն բոլոր խնդիրների մասին, որոնցում նա ներգրավված է[19]։ Բացի այդ, նա սարկազմով մեկնաբան է և «խղճի ձայն» ։ Լայթվուդի միջոցով ընթերցողն ավելի լավ է կարողանում քննադատել կերպարների կատարած գործողությունները[20]։
- Յուջին Րեյբըրնը, գրքի երկրորդ հերոսն է։ Նա փաստաբան է և ի ծնե ջենտլմեն, թեև երբեմն շատ հանդուգն ու կոպիտ է ։ Յուջինը սիրային եռանկյունու մեջ է գտնվում Լիզի Հեքսամի և Բրեդլի Հեդսթոնի հետ։ Այս եկու կերպարներն էլ Յուջինի հակադրություններն են։ Վեպի ընթացքում Հեդսթոնի ազդեցությամբ Յուջինը ավելի առաքինի է դառնում։ Նա գրեթե սպանվում էր Հեդսթոնի կողմից, բայց այս միջադեպի պատճաով Հարմոն-Ռոքսմիթը «վերածնվում» է։ Րեյբըրնի պատճառով վեպը ստանում է մոխրագույն երանգներ, սակայն վերջում նա ներկայացվում է բարոյական կերպար և իսկական ջենտլմեն՝ ընտրելով ամուսնանալ Լիզի հետ, որպեսզի պահպանի նրա հեղինակությունը, թեև Լիզին սոցիալապես ցածր էր իրենից։
- Ջենի Րեն, իրական անունը Ֆենի Քլիվեր, ում հետ ապրում է Լիզին հոր մահից հետո։ Նա անդամալույծ է, չնայած այդ պատճաով այնքան էլ տգեղ չէ։ Ջենին մոր պես է վերաբերվում իր հարբեցող հորը և նրան կոչում է «վատ երեխա» ։ Նա հոգ է տանում Հեդսթոնի հարձակումից վերականգնվող Յուջինի մասին։ Գրքի վերջում նա սիրավեպ է ունենում Սլոփիի հետ, որն էլ ընթերցողը կարող է ավարտել ամուսնությամբ։ Չնայած իր վարվելակերպը դարձնում է իրեն փոքր-ինչ տարօրինակ, նա ընկալող է և անմիջապես գլխի է ընկնում Յուջին Րեբըրնի մտադրությունների մասին Լիզիի նկատմամբ։ Ջենիի կերպարը ստաղծարար է և խնամող։ Նրա օրհնանքները, երգերը, «ծաղիկներն» ու « հաճելի գալանտերան» դժվար պայմաններում արտացոլում են մտքի վերելք ապրելու կարողությունները։
- Միստր Րայան, հրեա է, ով ղեկավարում է Միստր Ֆլեջեբի դրամական-վարկային բիզնեսը։ Նա հոգ է տանում և օգնում է Լիզիին և Ջենիին, երբ նրանք չունեին այլևս ոչ ոք։ Մի քանի քննադատներ կարծում են, որ Րայայի դերով Դիքենսը ցանկացել է ներողություն խնդրել Օլիվեր Թվիսթում Ֆաջինի կարծրատիպերի համար։ Այս կերպարը նաև պատասխան է տիկին Էլիսա Դևիսին։ Նա գրել էր բողոքագրքում, որ Ֆեջինի կերպարը մեծ սխալ էր բոլոր հրեաների նկատմամբ։ Այնուամենայնիվ, որոշները դեռևս կասկածներ ունեն այս կերպարի շուրջ, քանի որ այն չախազանց մեղմ ու նուրբ է իրական լինելու համար։
- Բրեդլի Հեդսթոնը, սկսեց իր կյանքը որպես չքավոր, սակայն աճեց՝ դառնալով Չարլի Հեքսամի ուսուցիչն ու Միսս Փիչերի սերը, ում, սակայն, նա մերժեց։ Նա սիրահարվել էր Լիզի Հեքսամին և իր սերը լի էր կրքով ու բռնությամբ։ Շուտով Բրեդլին հոգեկան նախանձ է զարգացնում Րեյբըրնի նկատմամբ և գիշերը հետևում է նրան՝ հույս ունենալով բռնել Լիզիի հետ:Նա քողարկվում է որպես Րոգ Րայդհուդ և գրեթե հաջողվում է Հեդսթոնին խեղդել, սակայն շուտով հասկանում է, որ իրեն կմեղադրեն նրա սպանության մեջ։ Տղաները պայքարի մեջ են մտնում և փորձում են խեղդել միմյանց գետում։ Հեդսթոնի պարկեշտ և բարոյական կերպարի նկարագրությունը փոխվում է հիվանդագին և վայրենի խանդոտ մարդու։ Այս կերպարը Դիքենսի կողմից նկարագրված է որպես վայրի կենդանի գիշերը և մեխանիկական ուսուցիչ՝ օրվա ընթացքում։ Իր երկատման հնարավոր բացատրությունն է անհատական անապահովությունը, որը դրսևորվում է Լիզիի մերժման հետևանքով։
- Սայլաս Վեգը, փայտե ոտքով բալլադ վաճաոող է և հանդիսանում է վեպի «սոցիալական պարազիտ» ։ Նրան վարձել է Բոֆինսը կարդալ սովորեցնելու համար,թեև նա լիակատար գրագետ չէ։ Նա և Վենուսը ,Հարմոնի ցանկությունն իմանալով, շանտաժի են ենթարկում Բոֆինսին։ Վեգը ցանկանում է հետ բերել իր ոտքը, քանի որ գումար ունի։ Նա կաըծում է, որ այդպիսով կվերականգնի իր հարգանքը։ Շատ քննադատողներ ասում են, որ Վեգի չարագործություններն ու հումորի զգացումը անհետևողական են։
- Միստր Վենուսը, խրտվիլակագործ է։ Նա սիրահարված է Փլեզընթ Րայդերհուդին, ում հետ ամուսնանում է վեպի վերջում։ Նա հանդիպում է Վեգին՝ նրա ոտքը անդամահատելուց հետո, և միանում է նրան՝ Բոֆիին շանտաժի ենթարկելու նպատակով։ Սակայն նա իրականում տեղեկացնում է Բոֆիին Վեգի մտադրությունների մասին։
- Միստր Ալֆրեդ, Լեմելին ամուսնացած է Սոֆրոնիա Լեմելիի հետ :Իրենց ամուսնական կյանքի ընթացքում երկուսն էլ կեղծ տպավորություն են ստացել, որ մյուսը հարուստ է։ Հետագայում նրանք ստիպված են լինում ազդեցիկ ընկերներ ձեռք բերել և գումար վաստակել նրանց միջոցով։
- Սոֆրոնիա Լեմելին, նկարագրվում է որպես հասուն և պատշաճ երիտասարդ կին։ Սակայն սա շատ հեգնական է թվում, քանի որ նա պարզվում է որպես սառը, ահագ և մանիպուլյատիվ անձնավորություն։ Նա ամուսնանում է Ալֆրեդի հետ նրա փողերի համար։ Սակայն , երբ պարզվում է , որ նա հարուստ չէ, նա համագործակցում է Ալֆրեդի հետ՝ փարձելով խարդախությամբ գումար վաստակել։ Նրանք նույնիսկ համաձայնվում են Ջորջիանա Փոդսնեփին խաբությամբ ամուսնացնել Ֆլեջիի հետ։ Չնայած մինչ այս ծրագրի իրականացումը, նրանք զղջում են։
- Ջորջիանա Փոդսնափը, Փոդսնափների դուստրն է, ով շատ ամաչկոտ է, միամիտ և վստահելի։ Այս պատճառով նա մանիպուլացվում է մյուս կերպարների կողմից ինչպիսիք են Ֆլեջեբին կամ Լեմելները, ովքեր «ընկերանում են» նրա հետ և գողանում փողերը։ Ֆլեջեբին սիրաշահում է նրան Ալֆրեդի միջոցով, և շուտով Ջորջիանան հասկանում է, որ ամուսնական թակարդն է ընկել։
- Միստր Ֆլեջեբին, Լեմմելների հետաքրքրասիրական ընկերն է։ Նրան է պատկանում Միտր Ռայայի վարկային բիզնեսը և իր ագահության շնորհիվ նա ամբողջ գումարը շահարկման է դնում։
- Ռոգեր Րայդերհուդ, Հեքսամի գործընկերն էր այնքան ժամանակ, մինչ նա մերժում է նրան, երբ Ռոգերը մեղադրվում է գողության մեջ։ Նա փորձում է Հարմոնի մահվան համար մեղադրել Հեքսամին՝ պարգև ստանալու նպատակով։ Ավելի ուշ նա դառնում է պահեստապետ։
- Րեջինալդ Ուիլֆեր, նա բարի և անմեղ կերպար է, չնայած կինն ու աղջիկը շատ անշնորհակալ են։ Դիքենսը նրան հաճախ բնութագրում է որպես «քերով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծելով իր ամբողջ կարողությունը Լոնդոնյան աղբից, ագահ մարդը մահանում է օտարացած բոլորից, բացի իր հավատարին աշխատակիցներ Բոֆիններից։ Իր կամքով նա ամբողջ կարողությունը հանձնում է իր որդուն՝ Ջոն Հարմոնին, ով պետք է վերադառնար այնտեղից, որտեղ հաստատվել էի (հավանաբար Հարավային Աֆրիկայից) այն ստանալու համար, այն պայմանով, եթե ամուսնանար Բելլա Ուիլֆերի հետ, ում երբեք չէր տեսել։ Այս ցանկությունն իրականացնոլւ պարտականությունը Մորտիմեր Լայթվուդինն էի, ով այնքան էլ փորձառու չէր։
Մինչև իր կարողությունը ստանալը, որդին անհետանում է։ Ենթադրվում է, որ նա մահացել է մինևչ Լոնդոն հասնելը։ Նրա դիակը հայտնաբերվում է Թեյմզում՝ Հեքսամի կողմից։ Նա իր ապրուստը վաստակում էր դիակներ առբերելով և գողանում էր բոլոր արժեքավոր իրերը՝ մինչ իշխանության հանձնելը։ Խեղդված մարդու գրպանի փաստաթղթերը հաստատում են նրան որպես ժառանգորդ Ջոհն Հարմոն։ Հաստատման ընթացքում ներկա գտնվող մարդը, ով հանդես էր եկել որպես Հուլիոս Հենֆորդ, հանկարծակիորեն անհետանում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kaplan, Frank. Dickens: A Biography. — New York: William Morrow & Company, Inc., 1988. — P. 467.
- ↑ Чуковский К. И. Высокое искусство. Глава VII. — М.: Азбука, 2011. — (Серия: Классика). — ISBN 978-5-389-01401-5
- ↑ Рецкер А. Краткая летопись жизни и творчества Чарльза Диккенса // Собрание сочинений в тридцати томах, т. 30. — М.: ГИХЛ, 1960.
- ↑ Thurley, Geoffrey. The Dickens Myth: Its Genesis and Structure. London: Routledge and Kegan Paul, 1976.
- ↑ Ihara, Keiichiro. "Dickens and Class: Social Mobility in Our Mutual Friend." 17 April 2009 <http://wwwsoc.nii.ac.jp/dickens/archive/omf/omf-ihara.pdf Արխիվացված 2011-06-11 Wayback Machine>
- ↑ «John Harmon. Character Analysis». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Чегодаева Мария. Тайна «Тайны Эдвина Друда» Արխիվացված 2016-11-15 Wayback Machine: «избалованный, эгоистичный, сочетающий личное обаяние с равнодушием, даже с жестокостью к окружающим»
- ↑ «Mr. Boffin. Character Analysis». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Lizzie Hexam. Character Analysis». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Morse, J. Mitchell. Prejudice and Literature(անգլ.) // College English. — 1976. — Vol. 37. — № 8. — P. 780—807.
- ↑ «Jenny Wren. Character Analysis». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Stone, Harry Dickens and the Jews(անգլ.) // Victorian Studies. — Indiana University Press, 1959. — Vol. 2. — № 3. — P. 223—253.
- ↑ «Bradley Headstone. Character Analysis». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Silas Wegg. Character Analysis». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Edmund Wilson. Dickens: Two Scrooges. The Wound and the Bow. — New York: Library of America, 2007. — P. 66.
- ↑ John Glavin. Dickens on Screen. — Cambridge University Press, 2003. — P. 215.
- ↑ Dabney, Ross H. Love & Property in the Novels of Dickens. — Berkeley: University of California Press, 1967.
- ↑ Chesterton, Gilbert Keith. Appreciations and Criticisms of the Works of Charles Dickens. Chapter XXI.
- ↑ «OUR MUTUAL FRIEND» (անգլերեն). Վերցված է 2016-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Vor fælles Ven» (անգլերեն). Վերցված է 2016-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիլբերտ Կիտ Չեսթերտոն, 21-րդ գլուխ, Appreciations and Criticisms of the Works of Charles Dickens: Our Mutual Friend։
- Оруэлл, Джордж Чарльз Диккенс // Памяти Каталонии. Эссе. — М.: АСТ, Ермак, 2003. — (Мировая классика). — ISBN 5-17-019207-X, 5-9577-0152-1
- Пирсон, Хескет. Диккенс. — М.: Терра—Книжный клуб, 2001. — 495 с. — (Портреты). — ISBN 5-275-00071-5
- Потанина Н. Л. Романы Диккенса 1860-х гг. Проблема нравственно-эстетического идеала: автореферат диссертации на звание кандидата филологических наук. — М.: МГПИ, 1984.
- Сильман Т. И. Диккенс. Очерки творчества / Глава X. Последние романы Диккенса. — М.: ГИХЛ, 1958.
- Тайна Чарльза Диккенса. — М.: Книжная палата, 1990. — 535 с. — (Библиографические разыскания). — ISBN 5-7000-0188-8
- Тугушева М. П. Чарльз Диккенс: Очерк жизни и творчества. Глава 17: Хитроумный Нодди Боффин. — М.: Детская литература, 1979. — 208 с.
- Уилсон, Энгус. Мир Чарльза Диккенса. — М.: Прогресс, 1975.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Our Mutual Friend: The Scholarly Pages» (անգլերեն). Վերցված է 2016-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) Всё о романе.- «Иллюстрации к роману» (անգլերեն). Վերցված է 2016-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
- «Иллюстрации к роману» (անգլերեն). Վերցված է 2016-ին.
- «Иллюстрации Марка Стоуна» (անգլերեն). Վերցված է 2016-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - «Карта к роману» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեր ընդհանուր ընկերը» հոդվածին։ |
|