Մետաղների հատկություններ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մետաղների հատկությունները լինում են մեխանիկական, ֆիզիկա-քիմիական և տեխնոլոգիական։
Մեխանիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխանիկական հատկությունները քանակապես բնորոշվում են նրանց դիմացկունությունը արտաքին տարբեր ուժերի ազդեցության տակ։ Մետաղական դետալները կարող են աշխատել ոչ միայն նորմալ ջերմաստիճաններում, այլ նաև բացասական և շատ բարձր ջերմաստիճաններում։
- Կոշտություն կոչվում է առաձգական դեֆորմացիաներին դիմադրելու մետաղի հատկությունը.
- Ամրություն կոչվում է պլաստիկ դեֆորմացիաներին և քայքայմանը դիմադրելու մետաղի հատկությունը.
- Պլաստիկությունը կոչվում է մետաղի պլաստիկ դեֆոմացվելու` արտաքին ուժերի ազդեցությամբ առանց քայքայման իր ձևը փոխելու և այդ ուժերի հեռացումից հետո ստացված ձևը պահպանելու հատկությունը.
- Դիմացկունություն կոչվում է հոգնածությանը դիմադրելու մետաղի հատկությունը.
- Մածուցիկություն կոչվում է մետաղի դինամիկ, հարվածային ուժերի ներգործությանը դիմադրելու հատկությունը.
- Սողք կոչում են բարձր ջերմաստիճաններում, հաստատուն բեռնվածության ազդեցության տակ մետաղի դանդաղ տևական պլաստիկ դեֆորմացիան.
- Կարծրությունը մետաղի դիմադրությունն է իր մեջ խրվող, իրենից կարծր մարմնի նկատմամբ։
Ֆիզիկա-քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խտություն դա միավոր ծավալում պարունակվող մետաղի մասսան է (գ/սմ3).
- Ջերմային ընդարձակում դա ջերմաստիճանի փոփոխման հետ գծային չափերը փոփոխելու մարմնի հատկությունն է, բնութագրվում է ջերմային ընդարձակման գործակցով(աստ.-1).
- Էլեկտրական հատկություններ դա էլեկտրական հոսանք հաղորդելու մետաղի հատկությունն է (էլեկտրահաղորդականություն օհմ-1սմ-1).
- Մագնիսական հատկություններ դա մետաղի մագնիսականությամբ օժտվելու հատկությունն է.
- Կոռոզիականություն կոչվում է շրջապատող միջավայրի քայքալող ազդեցությանը դիմադրելու հատկությունը։
Մետաղների տեխնոլոգիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մետաղների ձուլման հատկություն դա դետալների ու նախապատրաստվածքների ճշգրիտ ստացման հնարավորությունն է հալված վիճակում ձևակաղապարի մեջ լցվելու ժամանակ.
- Հեղուկահոսունություն կոչվում է հեղուկ մետաղը մետաղե ձուլաձև լցվելու հատկությունը.
- Կծկում կոչվում է հեղուկ մետաղը պինդ վիճակի անցնելու ժամանակ նրա ծավալի փոքրացումը.
- Պլաստիկություն դա տարբեր ճնշումների ժամանակ զանազան պրոֆիլների ընդգրկման հատկությունն է.
- Եռակցելիություն դա եռակցման ժամանակ մետաղից ամուր միացում ստանալու հատկությունն է.