Մետաղների հատկություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետաղների հատկությունները լինում են մեխանիկական, ֆիզիկա-քիմիական և տեխնոլոգիական։

Մեխանիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխանիկական հատկությունները քանակապես բնորոշվում են նրանց դիմացկունությունը արտաքին տարբեր ուժերի ազդեցության տակ։ Մետաղական դետալները կարող են աշխատել ոչ միայն նորմալ ջերմաստիճաններում, այլ նաև բացասական և շատ բարձր ջերմաստիճաններում։

  1. Կոշտություն կոչվում է առաձգական դեֆորմացիաներին դիմադրելու մետաղի հատկությունը.
  2. Ամրություն կոչվում է պլաստիկ դեֆորմացիաներին և քայքայմանը դիմադրելու մետաղի հատկությունը.
  3. Պլաստիկությունը կոչվում է մետաղի պլաստիկ դեֆոմացվելու` արտաքին ուժերի ազդեցությամբ առանց քայքայման իր ձևը փոխելու և այդ ուժերի հեռացումից հետո ստացված ձևը պահպանելու հատկությունը.
  4. Դիմացկունություն կոչվում է հոգնածությանը դիմադրելու մետաղի հատկությունը.
  5. Մածուցիկություն կոչվում է մետաղի դինամիկ, հարվածային ուժերի ներգործությանը դիմադրելու հատկությունը.
  6. Սողք կոչում են բարձր ջերմաստիճաններում, հաստատուն բեռնվածության ազդեցության տակ մետաղի դանդաղ տևական պլաստիկ դեֆորմացիան.
  7. Կարծրությունը մետաղի դիմադրությունն է իր մեջ խրվող, իրենից կարծր մարմնի նկատմամբ։

Ֆիզիկա-քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խտություն դա միավոր ծավալում պարունակվող մետաղի մասսան է (գ/սմ3).
  2. Ջերմային ընդարձակում դա ջերմաստիճանի փոփոխման հետ գծային չափերը փոփոխելու մարմնի հատկությունն է, բնութագրվում է ջերմային ընդարձակման գործակցով(աստ.-1).
  3. Էլեկտրական հատկություններ դա էլեկտրական հոսանք հաղորդելու մետաղի հատկությունն է (էլեկտրահաղորդականություն օհմ-1սմ-1).
  4. Մագնիսական հատկություններ դա մետաղի մագնիսականությամբ օժտվելու հատկությունն է.
  5. Կոռոզիականություն կոչվում է շրջապատող միջավայրի քայքալող ազդեցությանը դիմադրելու հատկությունը։

Մետաղների տեխնոլոգիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մետաղների ձուլման հատկություն դա դետալների ու նախապատրաստվածքների ճշգրիտ ստացման հնարավորությունն է հալված վիճակում ձևակաղապարի մեջ լցվելու ժամանակ.
  2. Հեղուկահոսունություն կոչվում է հեղուկ մետաղը մետաղե ձուլաձև լցվելու հատկությունը.
  3. Կծկում կոչվում է հեղուկ մետաղը պինդ վիճակի անցնելու ժամանակ նրա ծավալի փոքրացումը.
  4. Պլաստիկություն դա տարբեր ճնշումների ժամանակ զանազան պրոֆիլների ընդգրկման հատկությունն է.
  5. Եռակցելիություն դա եռակցման ժամանակ մետաղից ամուր միացում ստանալու հատկությունն է.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]