Մեղավորը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղավորը
դան․՝ Den skyldige
Երկիր Դանիա
Ժանրդրամա, քրեական ֆիլմ[1] և թրիլեր[1]
Թվականհունիսի 14, 2018, հոկտեմբերի 26, 2018, հոկտեմբերի 19, 2018 և հոկտեմբերի 18, 2018[2]
Լեզուդանիերեն
ՌեժիսորGustav Möller?
ՊրոդյուսերLina Flint?[3]
Սցենարի հեղինակGustav Möller?[3] և Emil Nygaard Albertsen?[3]
ԴերակատարներՅակոբ Սեդերգրեն, Omar Shargawi?, Johan Olsen?, Laura Bro?, Մորտեն Սուրբալլե, Morten Thunbo?, Anders Brink Madsen?, Jakob Lohmann?[4], Katinka Evers-Jahnsen?[4], Peter Christoffersen?[4], Jessica Dinnage?[4], Simon Bennebjerg?[4], Jeanette Lindbæk?[4] և Camilla Lau?[4]
ՕպերատորJasper Spanning?[1]
ՄոնտաժCarla Luffe Heintzelmann?[1]
ԿինոընկերությունNordisk Film
Տևողություն85 րոպե
Բյուջե500 000 €
Շահույթ4 598 051 $[5] և 207 140 $[5]

Մեղավորը (դան․՝ Den skyldige), դանիական քրեական թրիլեր՝ թողարկված 2018 թվականին։ Պրոդյուսերը Գուստավ Մոլերն է․ ֆիլմը նրա առաջին աշխատանքն է[6]։ Ֆիլմը մասնակցել է 2018 թվականի Sundance ֆիլմի փառատոնի World Cinema Dramatic մրցույթ բաժնին[7]։ Ֆիլմը տարածվել է ԱՄՆ-ում Magnolia Pictures-ի միջոցով[8]։ Օսկարի 91-րդ մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգը[9][10][11][12]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասգեր Հոլմը Կոպենհագենի ոստիկանության սպա է, ով սպասում է իր դատին՝ 19 տարեկան տղայի սպանելու մեղադրանքով, դեպքից հետո նա փողոցում աշխատելու փոխարեն պատասխանում է Կոպենհագենի արևելյան մասի Արտակարգ իրավիճակների զանգերին։ Դատի նախորդ օրը զանգահարում է մի կին՝ Իբեն Օստերգարդ անունով, ով չի ասում, որ իր մոտ արտակարգ իրավիճակ է և ձևացնում է, որ խոսում է երեխայի հետ։ Ասգերը հասկանում է, որ Իբենը մենակ չէ և տալիս է հարցեր, որոնց կինը պետք է պատասխաներ միայն «այո» կամ «ոչ»․ պարզ է դառնում, որ կնոջը առևանգել են մեքենայով՝ սպիտար բեռնատար։ Ազգերը կապնվում է ամենամոտ հեռախոսակայանի՝ Հյուսիսային Զելանդիայի հետ և ասում, որ փնտրեն դեպի հյուսիս գնացող սպիտակ բեռնատար։ Նոր Զելանդիայի օպերատորը ասում է, որ չկան մանրամասն տեղեկություններ և մեքենայի համարներն ու տեղանքը պարտադիր պետք է նշվի։ Ասգերը զանգում է Նոր Զելանդիայի պարեկային մեքենային և խնդրում փնտրել սպիտակ բեռնատար, որը նրանք գտնում են, սակայն ներսում կնոջ չեն գտնում։

Ասգերը արխիվում փնտրում է տեղեկություն Իբեն Օստերգարդի մասին և գտնում է տան հեռախոսահամար ու զանգում։ Պատասխանում է Իբենի 6 ամյա դուստր Մաթիլդան։ Վերջինս պատմում է, որ, չնայած նրա ծնողները ամուսնալուծված են, բայց իր հայրը՝ Միչել Բերգը նրանց տանն էր, ով սպիտակ բեռնատար մեքենա ունի։ Ասում է նաև, որ Միչելը գնացել է Մաթիլդայի փոքր եղբոր՝ Օլիվերի սենյակ և բղավել է Օլիվերի վրա։ Միչելը կոպտորեն բռնել է Իբենին և հեռացել տնից։ Մաթիլդան Ասգերին է տալիս իր հոր հեռախոսահամարը։ Ասգերը ասում է Մաթիլդային գնալ Օլիվերի սենյակ ու մնալ նրա հետ, զանգում է Հյուսիսային Զելանդիայի ոստիկանություն, որպեսզի նրանք գնան Իբենի տուն և հետևեն Մաթիլդային և Օլիվերին։ Ասգերը պարզում է, որ Միչելը նախկինում բանտարկված է եղել։

Գիշերային հերթափոխը գալիս է, սակայն Ասգերը չի հեռանում, այլ տեղափոխվում է առանձին սենյակ և շարունակում հետևել Իբենի դեպքին։ Ասգերը նորից է խոսում Իբենի հետ, որը ասում էր, որ չի ուզում փակված մնալ։ Խոսում է Օստերգարդի տան ոստիկանների հետ, ովքեր տեղեկացնում են, որ Մաթիլդան արյունով է պատված, ստուգում են Օլիվերի սենյակը և տեսնում վերջինիս կտրատված։ Ասգերը հոգեպես կոտրվում է և խնդրում իր աշխատակից Ռաշիդին մտնել Միչելի տուն և դեպքի հետ կապված բանալիներ գտնել, որոնք կօգնեն բացահայտել կատարվածը։ Բացահայտվում է, որ Ասգերը և Ռաշիդը կեղծ վկայություն են տվել, ինչը անհանգսացնում էր Ռաշիդին։ Դրանից հետո Ասգերը զանգում է Միչելին և կռվում, խոսակցության վերջում Ասգերը բղավում է, որ Միչելը պետք է մահապատժի ենթարկվի։

Բեռնատարը ուղևորվում է Էլսինոր, Ասգերը խոսում է Իբենի հետ։ Անհանգստացած, որ Միչելը կարող է սպանել Իբենին, Ասգերը Իբենին հրահանգում է հարվածել նախկին ամուսնուն աղյուսով։ Իբենը ասում է, որ Օլիվերը արդեն լավ է և այլևս չի լացում։ Ասգերը հարցնում է, թե ինչ է դա նշանակում, Իբենը պատասխանում է, որ Օլիվերի ստամոքսում օձեր կային, որոնց պատճառով նա անդադար լաց էր լինում, բայց նա արդեն հանել է օձերը և անհանգստանալու բան այլևս չկա։ Կապը ընդատվում է, Ասգերը շոկի է ենթարկվում։ Նա զանգ է ստանում Ռաշիդից, ով դեռ Միչելի տանն էր, նա գտել էր թղթեր, որոնցից պարզ է դառնում, որ Իբենը փակված է եղել Էլսինորի հոգեբուժարանում։ Ասգերը հասկանում է, որ Միչելը Իբենին հոգեբուժարան էր տանում, որովհետև նա իր որդուն էր սպանել։ Ասգերը Ռաշիդին թույլ է տալիս չխաբել դատի ընթացքում և նորից զանգում Միչելին, ով ասում է, որ Իբենը հարվածել է նրան և փախչել։ Ասգերը զանգ է ստանում Իբենից, ով ցանկանում էր նետվել կամրջից, այն բանից հետո, երբ հասկացավ, որ սպանել է որդուն։ Ոստիկանը խոստովանում է Իբենին, որ մարդ է սպանել, ինչը ներկայացվել էր որպես ինքնապաշտպանություն և իրականությանը չէր համապատասխանում, Ասգերը ասում է, որ ի տարբերություն իրեն, կինը չի ցանկացել ինչ-որ մեկին վնասել։ Ոստիկանների ձայնից պարզ է դառնում, որ նրանք արդեն Իբենի մոտ են, Ասգերը խնդրում է Իբենին հանձնվել ոստիկաններին, որից հետո կապը ընդատվում է։ Որոշ ժամանակ անց նրան են զանգում Նոր Զելանդիայից և շնորհավորում գերազանց աշխատանքի համար։ Նա վեր է կենում իր նստարանից և դանդաղորեն դուրս գալիս սենյակից, իսկ իր աշխատակիցները, ովքեր լսել էին խոսակցությունը անվստահ հայացքով նայում են նրան։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի միտքը ծագել է ՅուԹյուբյան մի հոլովակից, որտեղ առևանգված կինը զանգում է արտակարգ իրավիճակների օպերատորին այն ժամանակ, երբ առևանգողը նրա կողքին էր։ Մոլերին զարմացրեց այն փաստը, թե միայն ձայնագրությունը՝ առանց հոլովակի ինչքան տպավորիչ կարող է լինել։ «Զգացողություն էր, որ ես տեսել եմ այդ կնոջը, ես պատկերացնում էի, ինչպիսին է մեքենան և ճանապարհը, որով նրանք ուղևորվում էին»։ Ազդեցություն է ունեցել նաև 1999 թվականի Մերիլենդից աշակերտի սպանության մասին պատմող հեռուստասերիալը։ «Յուրաքանչյուր էպիզոդից ես նոր տեղեկություն էի ստանում ներգրավված մարդկանց տեղանքի և դեպքերի մասին։ Ամեն էպիզոդից հետո փոխվում էին մարդկանց մասին պատկերացումներս»[13]։ Մոլերը և համահեղինակ Էմիլ Նիգարդ Ալբերտշտենը ուսումնասիրություն են կատարել Դանիական օպերատորական կենտրոններում և կերպարները հենց այդտեղից են ընտրվել՝ նույնիսկ գլխավոր հերոսը․ քննվող ոստիկան, ով դրսում հերթապահությունից տեղափոխվել էր և զանգերի էր պատասխանում[14]։

Ուսումնասիրությունից հետո է ընտրվել նաև սենյակը, որտեղ տեղի են ունեցել նկարահանումները։ «Ես ավելի բարձր տեխնոլոգիաներ էի սպասում տեսնել սենյակներում երբ ես դուրս եկա առաջին օպերատորական կենտրոնից։ Հետո ես տեսա մի սենյակ, որը շատ անշուք էր և ես սիրեցի այն։ Սիրեցի այն, որ ոստիկանները խոսում էին կյանքից, մահից և աշխատում էին՝ նստած ձանձրալի, կեղտոտ սենյակում։ Այստեղից էլ ընտրել եմ նկարահանման սենյակը»․ ասել է Մոլերը[14]։

Մեկ սենյակում նկարահանումները օգնեց ֆիլմի բյուջեն կրճատել մինչև €500,000, չնայած՝ ֆիլմարտադրողները ստիպում էին ավելի շատ տեսարաններ նկարահանել[13]։ Մոլերը և իր նկարահանումների տնօրեն Յասպեր Սպանինգը, ֆիլմը բաժանեցին ութ մասի, որոնցից յուրաքանչյուրի համար փոխում էին տեսախցիկների ոսպնյակները և կինեմատիկական մոտեցումը։ Յուրաքանչյուր մասի տևողությունը 5-ից 35 րոպե է։ Նկարահանումների համար օգտագործվել են երեք տեսախցիկ, տևել է 13 օր։ Նկարահանումներից հետո տեղի ունեցած խմբագրումները տևեց ևս ութ շաբաթ[13]։

«Մեղավորը» ֆիլմի թողարկումից հետո Մոլերը ստացավ հայտեր ամբողջ աշխարհից՝ ֆիլմի իրավունքները վերանայելու համար, բայց մերժեց դրանք և նախընտրեց աշխատել նոր ծրագրերի վրա[14]։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունիսի դրությամբ ֆիլմը ունի 97% դրական քվեարկություն Rotten Tomatoes կայքում՝ հիմնված 114 արձագանքի վրա, իսկ միջին գնահատականը 7.94/10 է։ Կայքի քննադատները ասել են․ «Հարթ, լավ դերասականակ խաղով և տրամաբանորեն մշակված «Մեղավորը» ֆիլմը բարձր կոնցեպտուալ թրիլեր է, որը մեծ ազդեցություն է ունենում»[15]։ Metacritic կայքը ֆիլմը 100-ից գնահատել է 83՝ հիմնված 23 քննադատների կարծիքի վրա, պիտակել «համաշխարհային ճամաչում ունեցող ֆիլմ»[16]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Հանդիսության ամսաթիվ Կատեգորիա Ստացող(ներ) Արդյունք Ref(s)
Օսթին ֆիլմի քննադատների ասոցիացիա 2019 թվականի հունվարի 7 Լավագույն օտարալեզու ֆիլմ Առաջադրված [17]
Բոդիլ մրցանակ 2019 թվականի մարտի 2 Լավագույն դանիական ֆիլմ Գուստավ Մոլեր Առաջադրված [18][19]
Լավագույն դերասան Յակոբ Կեդերգրեն Հաղթանակ
Տաղանդավոր բլոքբաստեր Գուստավ Մոլեր Հաղթանակ
ԱՄՆ-ի քննադատների ազգային միություն 2018 թվականի նոյեմբերի 27 Լավագույն 5 օտարալեզու ֆիլմեր Հաղթանակ [20]
Սեթլայթ մրցանակ 2019 թվականի փետրվարի 17 Լավագույն օտարալեզու ֆիլմ Առաջադրված [21]
Սբ․ Լուիի ֆիլմի քննադատների ասոցիացիա 2018 թվականի դեկտեմբերի 16 Լավագույն օտարալեզու ֆիլմ Առաջադրված [22]
Ռոբերտ մրցանակ 2019 թվականի փետրվար
Լավագույն դաիական ֆիլմ Գուստավ Մոլեր Հաղթանակ
Լավագույն դերասան Յակոբ Կեդերգրեն Հաղթանակ [23]
Լավագույն պրոդյուսեր Գուստավ Մոլեր Հաղթանակ

Վերարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հայտարարվեց, որ Nine Stories-ը և Ջեյք Ջիլենհոլը գնել են «Մեղավորը» ֆիլմի ամերիկյան իրավունքները[24]։ 2020 թվականին հայտարարվեց, որ ֆիլմի պրոդյուսերը լինելու է Էնթնի Ջիլենհոլը, իսկ ադապտացիան կատարելու է Նիք Պիզոլատոն։ Ֆիլմը նախատեսվում է նկարահանել նոյեմբերին Լոս Անջելեսում, որը ունենալու է մեկ տեսարան[25]։ 2020 թվականի սեպտեմբերին Նեթֆիլքսը 30 միլիոն դոլարով գնեց ֆիլմի համաշխարհային տարածման իրավունքը[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Դանիական ազգային ֆիլմագրություն
  5. 5,0 5,1 Box Office Mojo — 1999.
  6. Naderzad, Ali. «"The Guilty," from Denmark, goes to the Oscars». Screen Comment. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «Sundance Film Festival Unveils Full 2018 Features Lineup». Variety. 2017 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  8. Lang, Brent (2018 թ․ հունվարի 23). «Sundance: Magnolia Buys 'The Guilty'». Variety. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  9. «Danmarks bedste bud på en Oscar: En nervepirrende thriller med titlen: 'Den skyldige'». Politiken. 2018 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. Holdsworth, Nick (2018 թ․ սեպտեմբերի 20). «Oscars: Denmark Selects 'The Guilty' for Foreign-Language Category». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  11. Abbatescianni, Davide (2018 թ․ սեպտեմբերի 21). «The Guilty enters the Oscars race for Denmark, Woman at War for Iceland». Cineuropa. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. «Academy Unveils 2019 Oscar Shortlists». The Hollywood Reporter. 2018 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  13. 13,0 13,1 13,2 Meza, Ed (2018 թ․ օգոստոսի 13). «'The Guilty's' Gustav Möller Talks Remakes, Suspense and 'Dog Day Afternoon'». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  14. 14,0 14,1 14,2 Buder, Emily (2018 թ․ մարտի 29). «'The Guilty': The Pulse-Pounding Crime Thriller Set on One Side of a Phone Call». No Film School.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. «The Guilty (Den skyldige) (2018)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  16. «The Guilty Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  17. Whittaker, Richard (2018 թ․ դեկտեմբերի 28). «Austin Film Critics Release 2018 Awards Nominee Lists». Austin Chronicle. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  18. «Bodilprisen 2019 – og de nominerede er…». www.bodilprisen.dk. 2019 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  19. Wind-Friis, Lea (2019 թ․ մարտի 2). «Voldtægtsfilm af debutant blev den store vinder til Bodil-festen». Politiken (Danish). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Sharf, Zack (2018 թ․ նոյեմբերի 27). «National Board of Review 2018 Winners: 'Green Book' Named Best Film, Lady Gaga Best Actress». Indiewire. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  21. «2018 Nominations Ballot» (PDF). International Press Academy. 2018 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  22. «Annual StLFCA Awards». St. Louis Film Critics Association. 2018 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  23. «Oscar-shortlisted The Guilty wins big at Danish Robert Awards». www.dfi.dk.
  24. Kroll, Justin (2018 թ․ դեկտեմբերի 10). «Jake Gyllenhaal to Star in Remake of Denmark's Oscar Entry 'The Guilty' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  25. Fleming, Mike Jr. (2020 թ․ սեպտեմբերի 15). «'Southpaw' Duo Jake Gyllenhaal & Antoine Fuqua To Re-Team On Tense Thriller 'The Guilty'».
  26. Fleming, Mike Jr. (2020 թ․ սեպտեմբերի 23). «Netflix Lands Jake Gyllenhaal-Antoine Fuqua Package 'The Guilty' In $30 Million WW Deal».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]