Մեծ Արտենի, Արտենի, Արտենի Մեծ, Արտին, Արտիս, Բողութլու, Բողութլու Մեծ, Բուգուրթու, Բողուրթլու, Բուղուրթու, Բուղութու, Պուկութու, Պուկուրթու, լեռնագագաթ ՀայաստանիԱրագածոտնի մարզում, Արագած լեռնազանգվածի հարավարևմտյան ստորոտին, Արևուտ գյուղից 2 կմ հարավ–արևմուտք։ Հրաբխային Է, հիմքի տրամագիծը մոտ 10 կմ, բարձրությունը 2047 մ։ Մեծ Արտենի վյրա հայտնաբերվել են հին քարեդարյան կայանների մնացորդներ (գլխավորապես Սատանիդար, Արեգունի և Հարավային բլուրներում), վաղ քարեդարյան դործիքներ՝ մինշշելյան, շելյան և աշելյան ժամանակների ձեռքի հատիչներ, քերիչներ, շեղբեր ևն, նեոլիթի ե մեզոլիթի դործիքներ։ Բնիկները զբաղվել են որսորդությամբ, հավաքչությամբ, ավելի ուշ երկրագործությամբ[1][2]։ Հրաբխային ծագում ունեցող կոնաձեւ բարձրությունն է[3]
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 82 — 150 էջ։