Jump to content

Մեթոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մեթոնի
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքՄեթոնի
ԲԾՄ5 մետր
Բնակչություն1103 մարդ (2011)
Հեռախոսային կոդ2723
Փոստային դասիչ240 06
Մեթոնի (Հունաստան)##
Մեթոնի (Հունաստան)

Մեթոնի, փոքր քաղաք Հունաստանում՝ Հոնիական ծովի ափին՝ Պելոպոնեսի հարավ-արեւմտյան վերջամասում՝ Ակրիտաս (Ακρίτας) հրվանդանից հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակերևույթից 23 մ բարձրության վրա, Կալամաթայից 44 կմ հարավ-արեւմուտք և Կապիտան-Վասիլիս-Կոնստանտակոպուլոս օդանավակայանից(Κρατικός Αερολιμένας Καλαμάτας «Καπετάν Βασ. Κωνσταντακόπουλος») 39 կմ հարավ-արեւմուտք։ Այն Պիլոս-Նեստոր համայնքի մեջ, Պելոպոնեսի ծայրամասում գտնվող Մեսինիի ծայրամասային միավոր է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը հասնում է 1103 մարդու[1]։ Պելոպոնեսի կարևոր առողջարանային քաղաքներից է։

Տրոյական պատերազմից առաջ և հետո կոչվել է Պեդաս (ΠήδασοςՀոմերոսը բնութագրում է Պեդասը, որպես «խաղողի այգիներով հարուստ քաղաք»[2]. Պեդասը յոթ բարգավաճ քաղաքներից մեկն է, որը Ագամեմնոնը առաջարկեց Աքիլեսին որպես օժիտ իր աղջկա համար[3]. Ըստ Պավսանիի՝ քաղաքը վերանվանվել է Մոֆոն(Μοθώνη) Motone՝ Էնեասի[4] աղջկա՝ Մաֆոնիի անվամբ։ 1204 թվականին խաչակիրների՝ Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո քաղաքն ընկնում է վենետիկցիների ձեռքը, ովքեր այն վերանվանեցին Մոդոն։ Վենետիկցիներն այստեղ բերդ են կառուցում։ Մինչև Հունաստանի ազատագրական պատերազմը ամրացվել է և հաշվվում էր մոտ 7000 բնակիչ։

1821 թվականի մարտի 29-ին եպիսկոպոս Գրիգորիոս Պապատեոդորուն ապստամբություն է բարձրացնում և թուրքերին փակում Մոդոն ամրոցում[5]։

20-րդ դարի սկզբին բնակչությունը թիվը հասնում էր մոտ 1500–ի։

Վենետիկյան Մոդոն ամրոցի ավերակները

Մեթոնիի համայնք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթոնիի տեղական միության մեջ են մտնում հինգ բնակավայրեր և Սապենզա կղզին։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 1209 մարդ։ Տարածքը 29.529 կմ² է[6]։

Բնակավայր Բնակչություն (2011)[1], մարդ
Էֆիրի 16
Կոկինյա 13
Կրիտիկա 4
Մեթոնի 1103
Սապենզա (կղզի) 2
Տապիյա 71

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն, մարդ
1991 1170[7]
2001 1121[7]
2011 1103[1]

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մոդոնի ամրոց
  • Նիկոլայ Մեֆոնսկի — եպիսկոպոս, 12-րդ դարի նշանավոր աստվածաբան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. Гомер. Илиада. 9, 153
  3. Гомер. Илиада. 9, 291—294
  4. Павсаний. Описание Эллады. IV, 35.1
  5. «7.02. Ο Εθνομάρτυρας και Φιλικός επίσκοπος Μεθώνης Γρηγόριος Παπαθεοδώρου — Μίνθη». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  6. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 369. — ISSN 1106-5761.
  7. 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթոնի» հոդվածին։