Մեթոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մեթոնի
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքՄեթոնի
ԲԾՄ5 մետր
Բնակչություն1103 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ2723
Փոստային դասիչ240 06
Մեթոնի (Հունաստան)##
Մեթոնի (Հունաստան)

Մեթոնի, փոքր քաղաք Հունաստանում՝ Հոնիական ծովի ափին՝ Պելոպոնեսի հարավ-արեւմտյան վերջամասում՝ Ակրիտաս (Ακρίτας) հրվանդանից հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակերևույթից 23 մ բարձրության վրա, Կալամաթայից 44 կմ հարավ-արեւմուտք և Կապիտան-Վասիլիս-Կոնստանտակոպուլոս օդանավակայանից(Κρατικός Αερολιμένας Καλαμάτας «Καπετάν Βασ. Κωνσταντακόπουλος») 39 կմ հարավ-արեւմուտք։ Այն Պիլոս-Նեստոր համայնքի մեջ, Պելոպոնեսի ծայրամասում գտնվող Մեսինիի ծայրամասային միավոր է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը հասնում է 1103 մարդու[1]։ Պելոպոնեսի կարևոր առողջարանային քաղաքներից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոյական պատերազմից առաջ և հետո կոչվել է Պեդաս (ΠήδασοςՀոմերոսը բնութագրում է Պեդասը, որպես «խաղողի այգիներով հարուստ քաղաք»[2]. Պեդասը յոթ բարգավաճ քաղաքներից մեկն է, որը Ագամեմնոնը առաջարկեց Աքիլեսին որպես օժիտ իր աղջկա համար[3]. Ըստ Պավսանիի՝ քաղաքը վերանվանվել է Մոֆոն(Μοθώνη) Motone՝ Էնեասի[4] աղջկա՝ Մաֆոնիի անվամբ։ 1204 թվականին խաչակիրների՝ Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո քաղաքն ընկնում է վենետիկցիների ձեռքը, ովքեր այն վերանվանեցին Մոդոն։ Վենետիկցիներն այստեղ բերդ են կառուցում։ Մինչև Հունաստանի ազատագրական պատերազմը ամրացվել է և հաշվվում էր մոտ 7000 բնակիչ։

1821 թվականի մարտի 29-ին եպիսկոպոս Գրիգորիոս Պապատեոդորուն ապստամբություն է բարձրացնում և թուրքերին փակում Մոդոն ամրոցում[5]։

20-րդ դարի սկզբին բնակչությունը թիվը հասնում էր մոտ 1500–ի։

Վենետիկյան Մոդոն ամրոցի ավերակները

Մեթոնիի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթոնիի տեղական միության մեջ են մտնում հինգ բնակավայրեր և Սապենզա կղզին։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 1209 մարդ։ Տարածքը 29.529 կմ² է[6]։

Բնակավայր Բնակչություն (2011)[1], մարդ
Էֆիրի 16
Կոկինյա 13
Կրիտիկա 4
Մեթոնի 1103
Սապենզա (կղզի) 2
Տապիյա 71

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 1170[7]
2001 1121[7]
2011 1103[1]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոդոնի ամրոց

Անհատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Մեֆոնսկի — եպիսկոպոս, 12-րդ դարի նշանավոր աստվածաբան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]