Մաքսիմիլիեն Լյուս
Մաքսիմիլիեն Լյուս ֆր.՝ Maximilien Luce | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Վախճանվել է | փետրվարի 6, 1941[1][2][3][…] (82 տարեկան) կամ փետրվարի 4, 1941[4] (82 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, վիմագրող, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
Ոճ | պուանտիլիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Q17492306?, Le chantier? և Q17493019? |
Ուսուցիչ | Diogene Ulyssee Napoleon Maillart? |
Պաշտոն | ընկերության նախագահ |
Անդամակցություն | Անկախների սալոն |
Զավակներ | Frederic Luce? |
Maximilien Luce Վիքիպահեստում |
Մաքսիմիլիեն Լյուս (ֆր.՝ Maximilien Luce,մարտի 13, 1858[1][2][3][…], Փարիզ - փետրվարի 6, 1941[1][2][3][…] կամ փետրվարի 4, 1941[4], Փարիզ ), ֆրանսիացի նկարիչ–նեոիմպրեսիոնիստ։ Հայտնի է գեղանկարչության, գծագրության, գրքերի նկարազարդման աշխատանքներով։ Անարխիստական շարժման գործիչ։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսիմիլիեն Լյուսը ծնվել է Շարլ–Դեզիրե Լյուսի (1823—1888) և Լուիզա–Ժոզեֆինա Դյունի (1822—1878) ընտանիքում։ Ընտանիքն ապրում էր Մոնպառնասում, Փարիզի աշխատավոր շրջանում։ Սովորել է որպես օֆորտիստ։ 1872 թվականին տասնչորսամյա Լյուսը դարձավ քանդակագուրծ Անրի-Թեոֆիլ Հիլդեբրանդի (1824—1897) աշակերտը։ Ավելի ուշ սովորել է Սյուիսի ակադեմիայում և Էժեն Ֆրոմանի մոտ։ Նկարիչ Կամիլ Պիսսարոյի որդու՝ Լյուսիեն Պիսսարոյի հետ Լագնիում հիմնել է Groupe de Lagny գեղարվեստական խումբը՝ խնդիր ունենալով զարգացնել Ժորժ Սյորայի գունային տեսությունը և գունային տարանջատման տեխնիկան։ Լյուսը նաև բարձր է գնահատել Կամիլ Կորոյի ստեղծագործությունները։ Բացի բնանկարներից, 1887 թվականից նրա ստեղծագործություններում հայտնվում են դիմանկարներ։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչի պահպանված ստեղծագործական ժառանգությունը կազմում է 4200 նկար և մոտ 3000 գծանկար։ Օրսեի թանգարանը Լյուսին դասում է որպես «նեոիմպրեսիոնիստական շարժման լավագույն ներկայացուցիչներից մեկը»[5]։
Նկարչի 1900 թվականին նկարված Նոտր–Դամ դը Պարի աշխատանքը աճուրդում վաճառվել է 2011 թվականի մայիսին 4 200 000 ԱՄՆ դոլարով՝ սահմանելով ռեկորդ Լյուսի աշխատանքների համար[6]։
-
Պորտ Սեն–Տրոպե։ 1893 թվական
-
Նոտր–Դամ դը Պարի։ 1900 թվական
-
Նոտր–Դամ դը Պարին և պարսպապատ Սեն–Միշելը։ 1901 թվական
-
Փողոց Փարիզում 1871 թվականի մայիսին։ Մոտ․ 1903—1906 թվականներ
-
Արևելյան կայարան ձյան տակ։ 1917 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Maximilien Luce (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ «"Maximilien Luce, Neo-Impressionist. A Retrospective"». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Kinsella, Eileen (17 May 2011). "$22 Million Monet Landscape Leads Christie's Imp/Mod Evening Sale"». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bouin-Luce J., Bazetoux D. Maximilien Luce: catalogue raisonné de l'œuvre peint. Vol.1-2. Paris: Editions JBL, 1986
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Работы в музее Тиссена-Борнемисы Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Работы в музее Орсе Արխիվացված 2021-05-18 Wayback Machine