Մաքսի Իգլեսիաս (իսպ.՝ Maxi Iglesias, լրիվ անվանումը՝ Մաքսիմիլիանո Թեոդորո Իգլեսիաս Ասեվեդո, իսպ.՝ Maximiliano Teodoro Iglesias Acevedo, փետրվարի 6, 1991(1991-02-06)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասան։ Հայտնի է դարձել «Ֆիզիկա կամ քիմիա» հեռուստասերիալում մարմնավորած Կաբանոյի դերով։
Մաքսի Իգլեսիասը ծնվել է փետրվարի 6-ին Մադրիդում, որտեղ սովորել է կարդինալ Սպինոլայի դպրոցում[2]։ 7 տարեկան հասակում «La Pistola De Mi Hermano» ֆիլմում խաղացել է իր առաջին դերը։
2005 թվականից սկսել է նկարահանվել տարբեր հեռուստասերիալում, այդ թվում՝ «Կենտրոնական հիվանդանոց», «8 ժամադրություն», «Սեքս, երեկույթներ և ստեր» և այլն։
2012 թվականի հուլիսի 6-ին էկրան է բարձրացել «24 քայլ դեպի գաղտնիք» ֆիլմը, որտեղ խաղացել է ֆիլմի գլխավոր դերը[3]։