Մարտին Օլսոն
Քաղաքացիությունը | Շվեդիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 17, 1988[1] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Եվլե, Շվեդիա | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարտին Թոնի Վայկվա Օլսոն[2] (շվեդ.՝ Martin Tony Waikwa Olsson,մայիսի 17, 1988[1], Եվլե, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, շվեդական «Մալմյոյի» և Շվեդիայի հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտին Օլսոնի կարիերան սկսվել է «Հեգաբորգում», որտեղ նույնպես ժամանակին սկսել է շվեդ հայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Լարսոնը։ Այնտեղ Մարտինն իր խաղով գրավել է եվրոպացի սկաուտների ուշադրությունը և 2006 թվականի հունվարին պայմանագիր է կնքել «Բլաքբըրն Ռովերսի» երիտասարդական թիմի հետ։
Հիմնական թիմի կազմում նորամուտը նշել է ՈՒԵՖԱ-ի գավաթում 2007/08 մրցաշրջանում, որտեղ վերջին րոպեներին դուրս է եկել փոխարինման։ 2007 թվականի դեկտեմբերի 30-ին «Դերբի Քաունթիի» դեմ խաղում ակումբի կազմում նորամուտը նշել է Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին։ 2008 թվականի մայիսին երկարաձգել է պայմանագիրը «Բլաքբըրն Ռովերսի» հետ մինչև 2012 թվականի ամառ։ 2008 թվականի սեպտեմբերի 24-ին «Բլաքբըրն Ռովերսի» կազմում լիգայի գավաթի «Էվերթոնի» հետ խաղում խփել է իր առաջին գոլը։ Պրեմիեր լիգայում առաջին գնդակը գրանցվել է 2010 թվականի փետրվարի 10-ին։ Այդ օրը «Բլաքբըրն Ռովերսը» հյուրընկալել էր «Հալլ Սիթիին», և Օլսոնի գնդակը միակն էր խաղում։ 2010 թվականի հունիսին Մարտինը նոր հնգամյա պայմանագիր է կնքել «Բլաքբըրն Ռովերսի» հետ, որը ուժի մեջ էր մինչև 2015 թվականի ամառը։
2013 թվականի հուլիսին Օլսոնը տեղափոխվել է «Նորվիչ Սիթի», որի հետ կնքել է քառամյա պայմանագիր[3]։ 2017 թվականի հունվարի 17-ին հայտնի է դարձել Օլսոնի՝ «Սուոնսի Սիթի» տեղափոխության մասին՝ մոտ 4 միլիոն ֆունտ ստեռլինգով[4]։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլսոնը մի քանի հանդիպում է անցկացրել Շվեդիայի (Մ-19) և Շվեդիայի (Մ-21) հավաքականներում։ Հիմնական հավաքականի կազմում անցկացրել է 38 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից։ Երկու առաջնություններում էլ մասնակցել է Շվեդիայի հավաքականի բոլոր խաղերին․ հավաքականը երկու անգամ էլ լքել է մրցաշարը խմբային փուլից հետո։
Օլսոնն ընդգրկվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության հավաքականի կազմում[5], սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել մեկնել մրցաշարի և փոխարինվել է Պիեռ Բենգտսոնով[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի երկվորյակ եղբայր՝ Մարկուսը, որը խաղում է «Բլաքբըրն Ռովերսում»։ Նրանց հայրը շվեդ է, մայրը՝ Քենիայի բնիկ։ Նրա քույրը հանդիպել է գերմանացի հայտնի բասկետբոլիստ Դիրք Նովիցկիի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ В русскоязычных СМИ распространено неверное с точки зрения фактического произношения (пример можно услышать на Forvo Արխիվացված 2013-10-06 Wayback Machine) написание фамилии — Ольссон.
- ↑ John Edwards (2013 թ․ հուլիսի 10). «Olsson seals Premier League return with Norwich following switch from Blackburn». Daily Mail (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Martin Olsson: Swansea City sign Norwich's Swedish left-back». BBC Sport (անգլերեն). 2017 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Granqvist och Larsson med i Jannes EM-trupp». Svensk fotboll (շվեդերեն). 2021 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Bengtsson fortsatt del av EM-truppen». Svensk fotboll (շվեդերեն). 2021 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Օլսոն» հոդվածին։ |
|