Մարտին Կալանան
Մարտին Կալանան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Նյուքասլ ափոն Թայն, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Նորթումբրիայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | European Conservatives and Reformists?, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Լորդերի պալատի անդամ և Minister of State for Exiting the European Union? |
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
Martin Callanan Վիքիպահեստում |
Մարտին Կալլանին, Բարոն Կալանան (անգլ.՝ Martin John Callanan, Baron Callanan, օգոստոսի 8, 1961, Նյուքասլ ափոն Թայն, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի պահպանողական քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր (1999-2014)[1]։ 2014 թվականին պարտվելով վերաընտրություններին, միացավ Լորդերի պալատին՝ դառնալով բարոն[2]։ 2017 թվականի հունիսին նա մտնում է Թերեզա Մեյի կառավարություն՝ որպես տրանսպորտի փոխնախարար[3], 2017 թվականի հոկտեմբերի դարձել է Բրեքսիթի նախարարի օգնական[3]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին Մարտին Կալանանը միացել է Բրիտանիայի պահպանողական կուսակցությանը[4]։ Տեղական ընտրություններում ձախողումները փոխհատուցվել են 1999 թվականին, երբ Կալանանը դարձել է Եվրախորհրդարանի անդամ[5]։ 2009 թվականից նա ղեկավարել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության խորհրդարանական խմբակցությունը[6]։ Միաժամանակ նա եղել է շրջակա միջավայրի և սննդային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ[6]։
2014 թվականի ընտրություններում պարտվելով՝ Կալանանը դարձել է խորհրդարանական խմբակցության առաջին ղեկավարը, որը չի կարողացել վերընտրվել[7]։ Մարտին Կալանանի արժանիքները նրան տվել են բարոնի ցմահ կոչում[8]։
Որպես Լորդերի պալատի ներկայացուցիչ բարոն Կալանանը նշանակվել է Թերեզա Մեյի կառավարության տրանսպորտի նախարար[3], այնուհետև դարձել է Բրեքսիթի նախարարի օգնական[3][9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Conservative MEPs elect new Chairman». Conservative Party. 2010 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Michael Cashman becomes lord». European Voice. 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Lord Callanan». UK Parliament. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Martin CALLANAN». MEP Biographies. European Parliament. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Martin Callanan MEP at conservatives.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 6,0 6,1 «Martin CALLANAN – History of parliamentary service – MEPs – European Parliament». www.europarl.europa.eu. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «ECR leader out of Parliament». EUObserver. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ "Brexit minister apologises for incorrectly saying Supreme Court had ruled Article 50 was irreversible", The Independent, 21 November 2017
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Կալանան» հոդվածին։ |
|