Մարսելու Ռեբելու դե Սոզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսելու Ռեբելու դե Սոզա
պորտ.՝ Marcelo Nuno Duarte Rebelo de Sousa
 
Կուսակցություն՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ University of Lisbon School of Law?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և լրագրող
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 12, 1948(1948-12-12)[1][2] (75 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա[3]
Քաղաքացիություն  Պորտուգալիա
Ի ծնե անուն պորտ.՝ Marcelo Nuno Duarte Rebelo de Sousa
Հայր Baltazar Rebelo de Sousa?[4]
Մայր Maria das Neves Rebelo de Sousa?[3]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մարսելու Ռեբելու դի Սոզա[18] (պորտ.՝ Marcelo Nuno Duarte Rebelo de Sousa, դեկտեմբերի 12, 1948(1948-12-12)[1][2], Լիսաբոն, Պորտուգալիա[3]), պորտուգալացի քաղաքական գործիչ, Պորտուգալիայի ներկայիս նախագահը։ Նախկինում եղել է խորհրդարանի հարցերով նախարար և խորհրդարանի պատգամավոր։ Իրավաբանությունից զատ, զբաղվել է նաև լրագրությամբ, քաղաքագիտությամբ և հեռուստաժուռնալիստիկայով։

2016 թվականի հունվարի 24-ին, հավաքելով ձայների 52%-ը, ընտրվել է Պորտուգալիայի նախագահ[19]։ Պաշտոնավարումն սկսել է 2016 թվականի մարտի 9-ից[20]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է իրավաբանական կրթություն Լիսաբոնի համալսարանում[21]։

Նա իրավունքի պրոֆեսոր է՝ մասնագիտացած վարչական իրավունքի բնագավառում։ Աշխատում է Լիսաբոնի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ դասավանդելով իրավունքի պատմություն[22]։

1974 թվականին դի Սոզան մտել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը[21]. 1975- 1976 թվականներին եղել է Պորտուգալիայի խորհրդարանի անդամ[21]։ 1981 թվականին եղել է նախարարների խորհրդի անդամ[21]։ 1982 թվականի հուլիսից՝ խորհրդարանի հարցերով նախարար։

Եղել է Պորտուգալիայի սոցիալ- դեմոկրատական կուսակցության նախագահը՝ 1996 թվականի մարտի 31-ից 1999 թվականի մայիսի 27-ը։ Նա ստեղծել էր աջակենտրոն կոալիցիա, որը կոչվում էր «Դեմոկրատական ալյանս»։ Եղել է ԵԺԿ-ի փոխնախագահ։

Մարսելու Ռեվելու դի Սոզան RTP-ի եթերով վարել է քաղաքական- վերլուծողական ծրագիր, որը նախկինում հեռարձակվում էր TVI-ով։

2010 թվականին թողել է աշխատանքը RTP-ում և վերադարձել TVI՝ շարունակելու այն հաղորդումը, որը կիսատ էր թողել։

Եղել է Պորտուգալիայի նախագահի Խորհրդատվական խորհրդի անդամ։

Մարսելուն նշում է, որ քնում է օրական ընդամենը 4- 5 ժամ։ Շատ է սիրում կարդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://www.leme.pt/magazine/efemerides/1212/nascimento-de-marcelo-rebelo-de-sousa.html
  4. https://visao.sapo.pt/atualidade/politica/2016-03-03-rebelo-de-sousa-o-poder-da-familia/
  5. 5,0 5,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=153&list=1
  6. 6,0 6,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  7. Real Decreto 580/2016, de 25 de noviembre, por el que se concede el Collar de la Orden de Isabel la Católica a Su Excelencia Señor Marcelo Nuno Duarte Rebelo de Sousa, Presidente de la República Portuguesa (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 286. — P. 82952. — ISSN 0212-033X
  8. https://www.b92.net/eng/news/politics.php?yyyy=2017&mm=01&dd=25&nav_id=100336
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 http://www.ordens.presidencia.pt/?idc=155&list=1
  10. Acta Apostolicae Sedis, Acta apostolicae sedis. Commentarium officiale (լատ.): Commentarium officiale // AAS(untranslated), 2017. — Iss. 7. — P. 820. — ISSN 0001-5199
  11. https://elpais.com/ccaa/2018/04/16/madrid/1523876581_152988.html
  12. quirinale.it (իտալ.)
  13. https://president.ee/en/estonia/decorations/bearer/19923/marcelo-nuno-duarte-rebelo-de-sousa/
  14. https://narodne-novine.nn.hr/clanci/sluzbeni/2018_05_46_868.html
  15. https://kiosk.incv.cv/V/2017/4/7/1.1.17.2313/p1
  16. https://www.poder360.com.br/poder-flash/lula-entrega-ordem-do-cruzeiro-do-sul-a-presidente-de-portugal/
  17. DECRET Nr. 1135 din 02-10-2023 privind conferirea „Ordinului de Onoare" Excelenței Sale domnului Marcelo REBELO de SOUSA — 2023.
  18. Еxit poll: Марселу Ребелу ди Соза побеждает на выборах в Португалии | РИА Новости
  19. «Resultados Globais». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  20. Rebelo de Sousa wins Portuguese presidency
  21. 21,0 21,1 21,2 21,3 http://1news.az/world/20160124011631426.html
  22. Teaching staff, Faculty of Law, University of Lisbon

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսելու Ռեբելու դե Սոզա» հոդվածին։