Jump to content

Մարշալ Ֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարշալ Ֆիլդ
անգլ.՝ Marshall Field
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1834(1834-08-18)[1]
ԾննդավայրConway, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 16, 1906(1906-01-16)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրեյսլենդ գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱմուսինDelia Spencer? և Nannie Douglas Scott?
Ծնողներհայր՝ John Field IV?[4], մայր՝ Fidelia Nash?[4]
ԵրեխաներEthel Beatty? և Marshall Field, Jr.?[1]
Ստորագրություն
Изображение автографа
 Marshall Field Վիքիպահեստում

Մարշալ Ֆիլդ(օգոստոսի 18, 1834(1834-08-18)[1], Conway, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 16, 1906(1906-01-16)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռներեց և բարերար, Marshall Field & Company մանրածախ ցանցի հիմնադիրը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Marshall Field's Corporation»[5] (ձեռք բերվեց Dayton-Hudson-ի կողմից 1990 թվականին), մի շարք միավորումներից և ձեռքբերումներից հետո, ապրանքանիշը վերջնականապես լուծարվեց 2006 թվականին[6]):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլդը ծնվել է Մասաչուսեթսի Ֆրանկլին շրջանի ֆերմերային ընտանիքում։ Նրա նախնիները պուրիտաններ էին, ովքեր Ամերիկա էին ժամանել 1650 թվականին։ 17 տարեկանում նա ստացավ իր առաջին աշխատանքը՝ նահանգի հարևան շրջաններից մեկում գտնվող խանութում, բայց շուտով մեկնեց դեպի արագ զարգացող Արևմուտք, որտեղ գումար վաստակելու և կարիերա անելու ավելի շատ հնարավորություններ կային։

1856 թվականին Ֆիլդը եղբոր հետ տեղափոխվեցին Չիկագո՝ աշխատանքի անցնելով առաջատար առևտրային ընկերություններից մեկում՝ Cooley, Wadsworth & Co.(1857 թվականից՝ Cooley, Farwell & Co.

Արագորեն բարձրանալով կարիերայի սանդուղքով՝ 1862 թվականին նա դարձավ կրտսեր բիզնես– գործընկեր։ Երբ ավագ գործընկերներից մեկը ֆինանսական պատճառներով լքեց ընկերությունը, Ֆիլդին առաջարկեցին տեղ խորհրդի կազմում, որից հետո ընկերությունը վերանվանվեց Farwell, Field & Co.

1865 թվականին նա և նոր գործընկերն ընդունեցին մեկ այլ առևտրային ընկերությունում ավագ գործընկերներ դառնալու առաջարկը, որը 1867 թվականին գրանցեց 12 միլիոն դոլար եկամուտ[7][8]։

Ինչպես Չիկագոյի շատ բիզնեսներ, Ֆիլդի ընկերությունը ևս ծանր հարված է ստացել 1871 թվականի Մեծ հրդեհից, սակայն կարողացել է արագ վերականգնել գործունեությունը։ Այն նաև կարողացավ հաղթահարել 1873 թվականի ֆոնդային շուկայի անկման հետևանքները, քանի որ ուներ պարտքի համեմատաբար ցածր մակարդակ։

Թեև Մարշալ Ֆիլդն առավել հայտնի է որպես մանրածախ առևտրի ականավոր կազմակերպիչ և նորարար, նա իր եկամուտների մեծ մասը ստանում էր մեծածախ առևտրից. հայտնի է, որ 1880-ականներին այն ուներ 5 անգամ ավելի շատ եկամուտ, քան մանրածախը[9]։ Նա զգուշանում էր արհմիութենական շարժումից՝ արգելելով իր ձեռնարկությունների աշխատողների միավորումը։ Հայմարկետի խռովության ժամանակ նա հանդես էր գալիս ցուցարարների դեմ կոշտ միջոցներ կիրառելու օգտին՝ հակառակ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կարծիքի։ Մարշալ Ֆիլդը երկու անգամ ամուսնացած է եղել (առաջին կնոջ մահից հետո՝ 1896 թվականին երկրորդ անգամ է ամուսնացել), ունենալով երեք երեխա իր առաջին ամուսնությունից, որոնցից մեկը մահացել է մանկության տարիներին։ Նրա դստեր՝ Էթելի երկրորդ ամուսնությունը բրիտանական ռազմածովային ուժերի ականավոր հրամանատար Դեյվիդ Բիթիի հետ էր։ Քանի որ Ֆիլդը ավելի երկար ապրեց իր երկու որդիներից (կրտսերը՝ Մարշալը, մահացավ 1905 թվականին), նրա հսկայական կարողությունը, որը գնահատվում էր 125 միլիոն դոլար, փոխանցվել է Trust վստահորդային սեփականության ձևով՝40 տարի ի շահ իր երկու թոռների։

Ֆիլդը մահացել է թոքաբորբից, թաղվել Չիկագոյում, Գրեյսլենդ գերեզմանատանը[10]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի «Հաճախորդը միշտ իրավացի է» արտահայտությունը վերագրվում է Մարշալ Ֆիլդին, թեև մեկ այլ վարկածի համաձայն այն պատկանում է Հարրի Սելֆրիջին, ով երկար ժամանակ աշխատել է Ֆիլդի մոտ[11], իսկ բնօրինակում այն մի փոքր այլ կերպ էր ձևակերպված․ «Ենթադրեք, որ հաճախորդը ճիշտ է, քանի դեռ ակնհայտ չի դարձել հակառակը»(անգլ.՝ Assume that the customer is right until it is plain beyond all question he is not)[7]։ Մեկ այլ հայտնի արտահայտություն՝ «Տուր տիկնոջը այն, ինչ նա ուզում է»[6] նշանակում էր, որ գնորդի շահերը դրված էին առաջնային պլանում։

Ֆիլդը գործադրեց իր ժամանակի համար նորարարական սկզբունքներ, որոնք հետագայում դարձան ընդհանուր ընդունված մանրածախ ստանդարտներ։ Այսպիսով, ընկերության խանութներում միշտ հնարավոր է եղել ապրանքները վերադարձնել առանց բացատրության կամ փոխանակել այլով, ինչպես նաև պատվիրել գնումների անվճար առաքում տուն։

Field-ի աշխատակիցներին արգելվում էր ճնշում գործադրել հաճախորդների վրա, և յուրաքանչյուր ապրանքի հետ պարտադիր մատակարարվում էր ֆիքսված գնով պիտակ (նախկինում դա չէր ընդունվում, և թույլատրվում էր յուրաքանչյուր գնորդի համար առանձին գին սահմանել)[6]։

Ֆիլդը մեծ ուշադրություն է դարձրել խանութների ձևավորմանը և հաճախորդների հարմարավետությանը։ Նա առաջին անգամ խանութներում բացեց «թեյի սենյակ» (ռեստորան)։ 19-րդ դարում կանայք սովորաբար դադարեցնում էին գնումները՝ ճաշի համար տուն վերադառնալու համար. առանց տղամարդ ուղեկցորդի ռեստորաններ այցելելը համարվում էր անպարկեշտ։ «Թեյասենյակների» հայտնվելը թույլ տվեց նրանց ավելի երկար մնալ խանութում[12]։

Բացի այդ, խանութներն այժմ ունեին զուգարաններ, գրադարաններ, մանկական սենյակներ։ Ակտիվորեն ներդրվեցին տեխնիկական նորամուծություններ՝ էլեկտրական լուսավորություն, վերելակներ, հեռախոսներ, շարժական գովազդային ցուցափեղկեր։

Չիկագոյի բնակիչների համար ավանդույթ դարձավ Սուրբ Ծննդին այցելել Ֆիլդի՝ գունեղ զարդարված խանութները և հանդիպել «ժամացույցի տակ[6]։

Երբ Չիկագոյում սկսեցին կառուցվել տրամվայների գծեր, Ֆիլդը ներդրումներ կատարեց նախագծում և ջանքեր գործադրեց՝ ինչի շնորհիվ կանգառ կառուցվեց հենց իր խանութի դիմաց[12]։

Հետևելով այս սկզբունքներին՝ առևտրային ցանցի վաճառքը 1881 թվականին 25 միլիոն դոլարից աճեց մինչև 68 միլիոն դոլար, և Ֆիլդի ընկերությունը դարձավ երկրի ամենահաջող ընկերություններից մեկը։

Marshall Field-ի խանութները դարձել են Չիկագոյի խորհրդանիշը, իսկ 2005-2006 թվականներին ապրանքանիշի լուծարումը նույնիսկ քաղաքի բնակիչների բողոքի պատճառ է դարձել։ Չիկագոյում դեռ գործում է Marshall Field's մանրածախ ցանցի երկրպագուների ակումբը, որը ձգտում է դրա վերստեղծմանը[13]։

Բարեգործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալ Ֆիլդը եղել է Չիկագոյի համալսարանի ստեղծման առաջնագծում (1890 թ.)՝ կատարելով ներդրում հողատարածքի և նյութական միջոցների տեսքով՝ ընդհանուր մոտ 400 հազար դոլար[14][15]

1893 թվականին, Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսին նախապատրաստվելիս, Ֆիլդը նվիրաբերեց 1 միլիոն դոլար Բնական պատմության թանգարան ստեղծելու համար։ Այնուհետև նա ծախսեց ևս 8 միլիոն դոլար՝ թանգարանի շենքի կառուցման վրա[16]։ 1905 թվականին թանգարանը կոչվել է բարերարի անունով։

1905 թվականին Ֆիլդը ֆինանսավորել է գիտարշավը դեպի բրիտանական Արևելյան Աֆրիկա՝ հայտնի գիտնական Կարլ Էյքլիի գլխավորությամբ, որի ընթացքում հավաքագրվեց ավելի քան 17 տոննա կենսաբանական նյութ[17]

Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Չիկագոյի արվեստի ինստիտուտին՝ հանդիսանալով նրա հոգաբարձուների խորհրդի անդամ[18]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 GeneaStar
  3. Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
  5. История Target на корпоративном сайте Արխիվացված 2019-09-16 Wayback Machine(անգլերեն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Marshall Field's на сайте PdxHistory.com Արխիվացված 2016-06-07 Wayback Machine(անգլերեն)
  7. 7,0 7,1 Schlup, Leonard C., Ryan, James G. Historical Dictionary of the Gilded Age. — Armonk, N. Y.: M. E. Sharpe, 2003. — P. 160—161. — 658 p. — ISBN 9780765621061 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. Сравнение покупательной способности доллара XVIII—XX веков с современным Տես՝ История американских цен с 1776 года по сегодняшний день (Goldenfront.ru) Արխիվացված 2016-05-20 Wayback Machine
  9. O'Gorman, James F. The Marshall Field Wholesale Store: Materials toward a Monograph // Journal of the Society of Architectural Historians. — University of California Press on behalf of the Society of Architectural Historians, 1978. — Vol. 37. — № 3. — P. 175—194. — doi:10.2307/989208 Архивировано из первоисточника 16 Օգոստոսի 2016.
  10. Фото и описание надгробного памятника на сайте кладбища Արխիվացված 2016-07-03 Wayback Machine(անգլերեն)
  11. «Коппола А. Искушение продавца. Взлёт и падение Гарри Сэлфриджа (Деловой еженедельник «Компания»)». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  12. 12,0 12,1 «People & Events: Marshall Field (1834—1906) and Midwestern Commerce на сайте PBS». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  13. Сайт фан-клуба Marshall Field's Արխիվացված 2016-06-29 Wayback Machine(անգլերեն)
  14. Маршалл Филд в энциклопедии «Британника» (1911)(անգլերեն)
  15. История Чикагского университета на официальном сайте Արխիվացված 2016-11-26 Wayback Machine(անգլերեն)
  16. Illinois Hall of Fame: Marshall Field на сайте «Illinois Review» Արխիվացված 2016-08-21 Wayback Machine(անգլերեն)
  17. Williams, Patricia M. The Museum 'Trademark' // Bulletin Field Museum of Natural History. — 1968. — Vol. 39. — № 7. — P. 2—5. Архивировано из первоисточника 3 Հուլիսի 2016.
  18. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.(անգլերեն)