Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկո Ջուրկովիչ (սերբերեն՝ Марко Ђурковић, փետրվարի 24, 1987(1987-02-24), Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ[1]։ Հիմնականում հանդես է եկել Բելգրադի «Պարտիզան» մարզական ակումբի բասկետբոլի թիմում, որի կազմում էլ ձեռք է բերել իր գլխավոր մարզական նվաճումները։ Կարիերայի վերջում խաղացել է Չեռնոգորիայի բասկետբոլի առաջնությանը մասնակցող KK Sutjeska թիմում[2][3][4]։
- Սերբիայի բասկետբոլի առաջնության չեմպիոն - 2 անգամ
- Բելգրադի «Պարտիզան» մարզական ակումբի բասկետբոլի թիմի կազմում․ 2006-07, 2007-08
- Սերբիայի գավաթի խաղարկության հաղթող - 1 անգամ
- Բելգրադի «Պարտիզան» մարզական ակումբի բասկետբոլի թիմի կազմում․ 2008
- Ադրիատիկյան լիգայի հաղթող - 2 անգամ
- Բելգրադի «Պարտիզան» մարզական ակումբի բասկետբոլի թիմի կազմում․ 2006-07, 2007-08
- Եվրոպայի բասկետբոլի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող - 1 անգամ
- Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում․ 2007.