Մարին Արլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարին Արլենդ
Ծնվել էօգոստոսի 30, 1979(1979-08-30)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԿամարիլյո, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՀարթֆորդի համալսարան, The Hartt School? և Idyllwild Arts Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Մարին Արլենդ (անգլ.՝ Marin Ireland, օգոստոսի 30, 1979(1979-08-30)[1], Կամարիլյո, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը մեծ հաջողությունների է հասել շնորհիվ հակասական կերպարների Բրոդվեյի և օֆֆ-Բրոդվեյան բեմերում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արլենդը ծնվել է Նյու Յորքում, բայց մեծացել է Հարավային Կալիֆորնիայում։ Ավարտել է Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդի համալսարանը[4]։ Թատերական բեմում դեբյուտը կայացել է 2001 թվականին։ 2009 թվին տեղափոխվել է Բրոդվեյ՝ խաղալով «Reasons To Be Pretty» պիեսում։ Այն Մարինին բերեց «Theatre World Award» և «Թոնի» մրցանակ՝ պիեսում կնոջ լավագույն դերի համար[5]։ Հեռուստատեսությունում Արլենդը հայտնվել է հիմնականում հեռուստասերիալներում՝ «Օրենք և կարգ», «Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս», «Օրենք և կարգ։ Քրեական մտադրություն», «Լավ կին», «Սպանություն» և «Հետևորդները»։ Երկրորդական դերեր է խաղացել «Բոսս» և «Հայրենիք»[6] հեռուստասերիալներում։ Դերասանուհին գլխավոր դեր է խաղացել «WE tv» հեռուստաալիքի «Բաժանում» դրամատիկական սերիալում[7][8]։

Մեծ էկրաններին Արլենդը հայտնվել է «Մանջուրիայի թեկնածուն» (2004 թ.) ֆիլմում, «Տարածաշրջանայինը» (2007 թ.), «Ռեյչելն ամուսնանում է» (2008 թ.), «Գարնանային հույսեր» (2012 թ.) այլ ֆիլմերում։ Նաև նկարահանվել է անկախ դրամաներում՝ «Կրկնադերասան» (2008 թ.), «28 ննջասենյակ» (2012 թ.) և «Գլոբալ տաքացում» (2012 թ.)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարգ ու կանոն։ Քրեական մտադրություն (2003 թ.)
  • Մանջուրիայի թեկնածուն (2004 թ.)
  • Կարգ ու կանոն։ Քրեական մտադրություն (2006 թ.)
  • Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս (2006 թ.)
  • Տարածաշրջանայինը (ֆիլմ) (2007 թ.)
  • Ես լեգենդ եմ (2007 թ.)
  • Կարգ ու կանոն (2008 թ.)
  • Կրկնադերասան (2008 թ.)
  • Ռեյչելն ամուսնանում է (2008 թ.)
  • «Արցունք» ադամանդի կորուստը (2008 թ.)
  • Եթե կարելի է ասել բառերով (2008 թ.)
  • Կարճ ճեպազրույց սրիկաների հետ (2009 թ.)
  • Միլդրեդ Փիրս (մինի-սերիալ)
  • Լավ կինը (2011 թ.)
  • Տաղանդավոր մարդը 2011 թ.)
  • Գլխավոր կասկածյալ (2011 թ.)
  • 28 ննջասենյակ (2012 թ.)
  • Հիշել ամեն ինչ (2012 թ.)
  • Գլոբալ տաքացում (2012 թ.)
  • Սպանություն (2012 թ.)
  • Գարնանային հույսեր (2012 թ.)
  • Հետապնդում (2012 թ.)
  • Ճնճղուկների պարը
  • Բոսս (2012 թ.)
  • Հայրենիք (2011-2012 թթ.)
  • Կողմնակի ազդեցություն (2013 թ.)
  • Փակի տակ (2013 թ.)
  • Պահպանի՛ր (2014 թ.)
  • Ապակե կզակ (2014 թ.)
  • Որոշ խելագարներ (2014 թ.)
  • Բաժանում (2014 թ.)
  • Խարդախ Փիթը (2015-2017 թթ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://movie.douban.com/celebrity/1317472
  2. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  3. Kee Chang (16 ноября 2012). «Q&A with Marin Ireland». Anthem Magazine. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Marin Ireland». American Repertory Theatre. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Marin Ireland». Internet Broadway Database. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  6. Lesley Goldberg (28 ноября 2012). «'Homeland's' Marin Ireland Joins Fox's 'The Following'». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  7. «WE TV Announces First Scripted Program 'The Divide,' 3 More to Follow». Indiewire Television. 23 июля 2013. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  8. «Hot TV Trailer: WE TV's 'The Divide'». Deadline.com. 22 апреля 2014. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարին Արլենդ» հոդվածին։