Մարիան Գոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիան Գոլդ
Բնօրինակ անունMarian Gold
Ի ծնե անունգերմ.՝ Hartwig Schierbaum
Նաև հայտնի է որպեսMarian Gold
Ծնվել էմայիսի 26, 1954(1954-05-26)[1] (69 տարեկան)
Հերֆորդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Երկիր Գերմանիա
Ժանրերսինթիփոփ և նոր ալիք
Մասնագիտություներգիչ, կիթառահար և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Group
ԱնդամակցությունAlphaville
Կայքalphaville.de
 Marian Gold Վիքիպահեստում

Մարիան Գոլդ (գերմ.՝ Marian Gold, իսկական անունը` Հարթվիգ Շիրբաում, գերմ.՝ Hartwig Schierbaum, ծնվ. մայիսի 26, 1954(1954-05-26)[1], Հերֆորդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի երաժիշտ, Alphaville խմբի ստեղծողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի մայիսի 26-ին Հերֆորդ քաղաքում։

Խմբի ստեղծման ժամանակ նա եղել է ձախակողմյան շարժման կողմնակից, ինչպես նաև` Խորհրդային երիտասարդական մտավորական։ Նա նույնիսկ որոշ ժամանակ ապրել է այդպիսի համայնքում, Բեռլինում։ Համանյքը հիմնականում բնակեցված էր ստեղծագործ մարդկանցով` երաժիշտներ, պոետներ, նկարիչներ։ Այս կոմունայի ստեղծման գաղափարը հենց Մարիանինն էր։ Կոմունայի անդամների մեծամասնությունը գործազուրկ երաժիշտներ էին։

1980 թվականին Բեռլինում Մարիանը ծանոթանում է Բերնարդ Լոյդի հետ։ Նրան դուր են գալիս կոմունայի անդամների գաղափարները։ 1981 թվականին նրանք իրենց անուն են որոշում` «Nelson Project»: Որոշ ժամանակ անց ստեղծվում է երաժշտական խումբ Сhinchilla Green անունով, որի առաջին ելույթը տեղի է ունենում 1981 թվականին ակումբում, որտեղ Բերնարդը դիջեյ էր աշխատում։ Հենց այստեղ էլ լույս է տեսնում «Big In Japan» ստեղծագործությունը։ Սակայն խումբը երկար չգոյատևեց. Մայքլը և Արիանան որոշեցին ստեղծել իրենց անձնական խմբերը և լքեցին այն։ Բերնարդը այդ ժամանակ սկսեց աշխատել Ֆրանկ Մերթենսոնի հետ և նրանք հրավիրեցին Մարիանին։ 1982 թվականին ստեղծվեց Alphaville-ի նախատիպը[2]։ Նրանց առաջին համերգը, որը նույնպես կայացել է Բերնարդի ակումբում, հաջողություն ունեցավ։ Խմբի անդամները իրենց անվանեցին «Forever Young», որն էլ ավելի ուշ փոխվեց Alphaville-ի։ Մարիան Գոլդի գործունեությունը արդեն կապված էր միայն Alphaville խմբի հետ։

1983 թվականին WEA լեյբլը խմբի հետ պայմանագիր ստորագրեց և նրանք սկսեցին աշխատել պրոֆեսիոնալ ստուդիայում։ 1984 թվականին թողարկվեց «Big In Japan» սինգլը։ Նրան հաջորդեցին «Sounds Like A Melody», «Forever Young» սինգլները, իսկ ավելի ուշ` համանուն ալբոմը։

1986 թվականին խումբը հրապարակեց իր երկրորդ ալբոմը` «Afternoons In Utopia»:

1989 թվականին թողարկված «The Breathtaking Blue» ալբոմի անհաջողությունից հետո` 1990 թվականին Մարիանը սկսեց աշխատել «So Long Celeste» սոլո ալբոմի վրա, որը թողարկվեց 1992 թվականին։ Լավագույնը երգեր դարձան «Today», «What is Love», ինչպես նաև «Legends» անունով երգը, որը թողարկվեց «And I Wonder» սինգլի հակառակ կողմում։ Ավելի ուշ թողարկվեց ալբոմի երկրորդ սինգլը` «One Step Behind You»:

Դրանից հետո Մարիանը սկսեց նորից աշխատել Alphaville-ի հետ։ 1994 թվականին նա հրապարակեց շատ հետաքրքիր մի ալբոմ` «Prostitute», որը խմբին հաջողություն չբերեց։

1996 թվականին Մարիանը «United» անունով սոլո ալբոմ է ձայնագրում։ Ալբոմը թողարկվում է միայն Հյուսիսային Ամերիկայում, և միայն 1999 թվականին` ԱՄՆ-ում։

2004 թվականի մայիսին Մարիանը նշեց իր 50 ամյակը։ Այդ նույն տարում Alphaville-ը տոնում էր իր 20 ամյակը։ այս երկու իրադարձույթունը խումբը նշեց Բեռլինում իր երկրպագուների հետ։

Այժմ Մարիան Գոլդը և Alphaville-ը աշխատում են նոր ալբոմի վրա։

Ես ունեմ չորս կանոն։ Եվ եթե հետևեմ նրանց, ոչ մի բանի համար չեմ վախենա։ 1) Փորձել ավելի քիչ խոսել, 2) Հարցազրույց չտալ շրջագայության ժամանակ, 3) Որոշ ժամանակ մտածել առաջին երգից առաջ, 4) Համերգից հետո լռել և ձայնս կտրել[3]։
- Մարիան Գոլդ

Սոլո սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «And I Wonder» (1992)
  • «Today» (Promo) (1992)
  • «One Step Behind You» (1993)
  • «Feathers and Tar» (Promo) (1996)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիան Գոլդ» հոդվածին։