Մարիա Զանկովեցկայայի անվան ուկրաինական դրամատիկական թատրոն
Մարիա Զանկովեցկայայի անվան ուկրաինական դրամատիկական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Ուկրաինա, Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Գտնվելու վայրը | Լվով |
Ճարտարապետ | Ալոիզ Լուդվիգ Պիխլ և Յոհան Զալցման |
Ukrainian Dramatic Theatre of Maria Zankovetska Վիքիպահեստում |
Մարիա Զանկովեցկայայի անվան ուկրաինական ազգային ակադեմիական դրամատիկական թատրոն (ուկրաիներեն՝ Національний академічний український драматичний театр імені Марії Заньковецької), պետական թատրոն Լվովում, Ուկրաինա։ 1923 թվականին թատրոնը կոչվել է Մարիա Զանկովեցկայայի անունով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լվովի լեհական թատրոնը կառուցվել է Ստանիսլավ Սկարբեկի միջոցներով, բացվել 1842 թվականի մարտի 28-ին և գործել մինչև 1899 թվականը։ Թատրոնը կրում է «Սկարբեկի թատրոն» պատմական անվանումը, որը կապվում է նրա հիմնադրի անվան հետ կամ էլ կոչվել է «Հին թատրոն»։
1900-1939 թվականներին Սկարբեկ թատրոնի շինությունը օգտագործվել է որպես ֆիլհարմոնիա և կինոթատրոն։ Թատերախումբը 1917 թվականին հայտնվել է Կիևում։ Թատրոնը չուներ սեփական շինություն և 1921-1929 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Ուկրաինայում։ 1931 թվականին թատերախումբը տեղափոխվում է Զապորիժիա։ 1941-1944 թվականներին թատերախումբը գտնվել է էվակուացիայում Կրասնոդար, Տոբոլսկ և Նովոկուզնեցկ քաղաքներում[1]։ Այնուհետեւ թատերախումբը վերադարձել է Զապորիժիա։ 1944 թվականին Զապորիժիայից Լվով է ժամանել ուկրաինական թատերախումբը, և շուտով թատրոնը սկսել է նոր վերելք ապրել։ Չնայած անկախության տարիներին Լվովում հայտնված նոր թատերախմբերի մրցակցությանը, Մարիա Զանկովեցկայայի անվան ազգային դրամատիկական թատրոնը շարունակել է մնալ Լվովի լավագույն թատրոններից մեկը։
1987 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորն է եղել Ֆեոդոր Ստրիգունը, ով որպես դերասան աշխատել է նույն թատրոնում 1965 թվականից։ Նույնքան ժամանակ այդ թատրոնում դերասանուհի է եղել նրա կինը՝ Տաիսյա Լիտվինենկոն, ով որպես ռեժիսոր-բեմադրիչ թատրոնի բեմում ներկայացրել է նաև բեմադրություններ։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը, որը ժամանակին ամենամեծն է եղել քաղաքում, կառուցվել է 1837-1842 թվականներին ճարտարապետներ Ալոիզ Լուդվիգ Պիխլի և Յոհան Զալցմանի կողմից։ Ճարտարապետական առումով շենքը իրենից ներկայացնում է ուշ կլասիցիզմի օրինակ, վիեննական դպրոցի տարբերակով։ Շենքը զբաղեցնում է մեծ ուղղանկյուն տեղամաս Լեսյա Ուկրաինկա, Թատերական, Առևտրական փողոցների և Ազատության պողոտայի միջև, նախկինում այդ վայրի մոտ է գտնվել Ներքին ամրոցը, որը միջնադարյան Լվովի հիմնական ամրաշինական հանգույցն է եղել։ Սկարբեկի թատրոնն այդ ժամանակվա Եվրոպայի ամենամեծ թատերական շենքն է եղել, իսկ Միլանի և Դրեզդենի թատրոններից հետո՝ երրորդը նստատեղերի քանակով (1460)։ Թատրոնը բացվել է 1842 թվականի մարտի 28-ին Ֆրանց Գրիլպարցերի «Կյանքի պատրանքը» դրամայով, իսկ հաջորդ օրը բեմադրել են Ալեքսանդր Ֆրեդրոյի «Տիրոջ ամուսնությունները» (լեհ դրամատուրգ, որին է միացել Սկարբեկի կինը)։
Շենքը քառահարկ է, պատրաստված աղյուսից, հիմքերն ամրացված էին կաղնու ցցերով։ Ճակատները բաժանված են հորիզոնական քիվագոտիներով և շրջապատված ամրացումներով։ Պատուհանները ուղղանկյուն են, առաջին հարկում՝ կիսաշրջանաձև վերջավորությամբ, խիստ դասական շրջանակներով։ Չորս ճակատների նախագծային կառուցվածքը և կազմը բնութագրվում է խիստ սիմետրիկությամբ։ Հատակագծի առանցքը հանդիսասրահի ընդարձակ ինտերիերն է, որը գտնվում է կենտրոնական առանցքի վրա՝ ճեմասրահի և բեմի կառուցահատվածի հետ միասին։ Այն շրջապատված է երկու բակով։ Տան առանձին հատվածների միջև կապը ապահովվում է շենքի երկայնքով, ճակատներին զուգահեռ կառուցված միջանցքներով։ Միջանցքների երկու կողմերում տեղակայված են ծառայողական սենյակները։
1940 թվականին թատրոնը համալրվել է շարժական բեմով։ 1940-1942 թվականներին ճեմասրահի և դահլիճի ինտերիերը դեկորատիվ բարձրաքանդակներով են զարդարել քանդակագործներ Մ. Օնուկը և Ջ. Ռայխեր-Տոդտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1] Արխիվացված 2019-07-15 Wayback Machine Культура — вне политики!
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт театра(ուկր.)
- Агнешка Маршалек. Четыре века львовского театра(լեհ.)
- Пётр Марек Станьский. Обстоятельства появления и открытия Львовского большого театра(լեհ.)
- Станислав Пепловский. Силы львовской сцены(լեհ.)
- Кароль Чешевский. Несколько замечаний о львовском театре(լեհ.)