Մարիա Գրապինի
Մարիա Գրապինի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Berești, Галац, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Գեորգե Ասաքիի անվան Յասսի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Րումինիայի Պարգամավորների պալատի անդամ, Minister Delegate for SMEs, Environment and Tourism?, Եվրոպական պարլամենտի պատգամավոր և Եվրոպական պարլամենտի պատգամավոր |
Կուսակցություն | Humanist Power Party? |
Կայք | mariagrapini.ro |
Maria Grapini Վիքիպահեստում |
Մարիա Գրապինի (նոյեմբերի 7, 1954, Berești, Галац, Ռումինիա), ռումինացի գործարար, քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր։ Նա որպես փոխնախարար աշխատել է Պոնտայի երկրորդ աշխատակազմում։ 2014 թվականից Գրապինին եղել է Եվրախորհրդարանի անդամ` սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի կողմից[1]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրապինին ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 7-ին։ 1973 թվականին ավարտել է Բերեշտիի տեսաբանական բարձրագույն դպրոցը, իսկ 1978 թվականին՝ Գեորգե Ասաքիի անվան Յաշի տեխնիկական համալսարանը[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրապինին մինչև 1989 թվականը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Տիմիշոարայի Garofita Textile Enterprise-ում[3]։ 1995-2012 թվականներին եղել է Կառավարման խորհրդի նախագահը և Pasmatex-ի գլխավոր մենեջերը[4]։ Նա նաև 1998-2012 թվականներին աշխատել է որպես SC Pasmatex Conf International SA-ի կառավարման խորհրդի նախագահ[3]։
Գրապինին եղել է ինչպես Ռումինիայի կին ձեռներեցների ասոցիացիայի, այնպես էլ Թեթև արդյունաբերության գործատուների ֆեդերացիայի նախագահը։ Նա եղել է Արտահանողների ազգային խորհրդի անդամ և Ռումինիայում Հնդկաստանի պատվավոր հյուպատոս[5]։
Քաղաքական ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006-2015 թվականներին Գրապինին եղել է Պահպանողական կուսակցության (PC) փոխնախագահը[2]։ 2015 թվականի հունիսին Գրապինին հայտարարել է կուսակցությունից հեռանալու մասին։ Կուսակցությունը Լիբերալ ռեֆորմիստական կուսակցության հետ միավորելու որոշումից հետո Գրապինին մեղադրել է PC-ի նախագահ Դանիել Կոնստանտինին կուսակցությունը զավթելու և դրա անհետացման համար պատասխանատու լինելու մեջՔաղվածելու սխալ՝ Closing </ref>
missing for <ref>
tag։
2012 թվականին Գրապինին ընտրվել է Տիմիշ ժուդեցի 37-րդ ընտրատարածքի պատգամավոր[6]։ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին Պոնտայի երկրորդ կաբինետում նշանակվել է փոքր և միջին ձեռնարկությունների, բիզնեսի և զբոսաշրջության միջավայրի նախարար։ 2014 թվականի հունվարին PC-ն հայտարարել է Գրապինիի հրաժարականի մասին՝ 2014 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում նրա թեկնածության պատճառով[7]։ Հետագայում նույն պատճառով հրաժարվել է պատգամավորական մանդատից[8]։
Ընտրություններում PC-ն առաջադրել է թեկնածուներ PSD-ի և UNPR-ի հետ ընդհանուր ցուցակներով։ Գրապինին եղել է հինգերորդ թեկնածուն[9]։ Դաշինքը ձայների 37,6%-ով հաղթել է և Գրապինին ընտրվել է[10]։
2019 թվականին Գրապինին արժանացել է The Parliament Magazine-ի միջազգային առևտրի ամենամյա մրցանակաբաշխության Ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության մրցանակին[11]։ 2019 թվականին Գրապինին վերընտրվել է Ռումինիայում կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքում[12]։ Չնայած պաշտոնապես գրանցված չի եղել կուսակցությունում, սակայն Գրապինին PSD-ի ցուցակի վեցերորդն թեկնածուն է եղել[13]։
Հրատարակված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրապինին հրատարակել է չորս գիրք[14]։ Առաջինը հրատարակվել է 2011 թվականին և պարունակում է հարցազրույցներ, որոնք Գրապինին ժամանակի ընթացքում ունեցել է Ռադիո Տիմիշոարայում[15]։ 2012 թվականին նա հրատարակել է Viața, între scrieri și trans-scrieri վեպը, որը պարունակել է քննադատական ներկայացում՝ ստորագրված Կոռնել Ունգուրեանուի կողմից [16]։ Recorder-ի հրապարակած հետաքննության ընթացքում լրագրող Միհայ Վոինեան ցույց է տվել, որ վեպը պարունակում է մի քանի հատվածներ, որոնք պատճենված են Վիքիպեդիայից[15]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրապինին արժանացել է լրատվամիջոցների քննադատություններին իր ֆեյսբուքյան էջում հաճախակի ուղղագրական և կետադրական սխալների պատճառով[17]։ 2015 թվականի հուլիսին բացվել է Grapinizer անունով կայք, որը օգտատերերին թույլ է տվել քերականորեն ճիշտ ռումիներեն տեքստը վերածել նրա գրելու ոճի[17]։
2018 թվականի օգոստոսին Գրապինին դիմել է Խտրականության դեմ պայքարի ազգային խորհրդին՝ ֆեյսբուքյան հաղորդագրության պատճառով։ Հաղթանակի հրապարակում հակակառավարական ցույցի ժամանակ իր ուղերձում նա վիրավորել է ռումինական սփյուռքին՝ ասելով, որ նրանք պետք է «համր հարկեր վճարեն USR-ի համար»[18]։ Ավելի ուշ Գրապինին ասել է, որ համաձայն չէ հայտարարության հետ և բացատրել, թե ինչու է տարածել հաղորդագրությունը.
Տարածեցի, որ տեսնեմ, որ ոչ բոլոր սփյուռքներն ունեն նույն տեսակետը։ Սփյուռքից մի տիկին է գրել այդ մասին։ Ես տեղադրել եմ մեկ անգամ՝ առանց որևէ մեկնաբանության։ Իմ ուղերձն այն է, որ ոչ ոք չի կարող հավակնել, թե ներկայացնում է ողջ սփյուռքը[19]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Istoricul legislaturilor». European Parliament. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 2,0 2,1 «Curriculum vitae». European Parliament. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 3,0 3,1 Marina Bădulescu, ed. (2014 թ․ մայիսի 29). «Europarlamentar ales Maria Grapini (PC) – biografie». AGERPRES. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Guvernul Ponta2: Cine este Maria Grapini, ministrul pentru IMM». Ziare.com. 2012 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Ioana Câmpean (2012 թ․ դեկտեմբերի 19). «BIOGRAFIE: Cine este Maria Grapini, nominalizată ministru pentru IMM-uri, Turism și Mediul de Afaceri în Cabinetul Ponta II». Mediafax. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Sinteza activității parlamentare în legislatura 2012–2016». Camera Deputaților. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Mădălina Mihalache (2014 թ․ հունվարի 29). «Maria Grapini va renunța la funcția de ministru pentru a candida la europarlamentare. Ultimul scandal în care a fost implicată aceasta». Adevărul. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Maria Grapini a demisionat din Parlament». Ziare.com. 2014 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ I. R. (2014 թ․ մարտի 22). «Alianța electorală PSD-UNPR-PC a depus la BEC listele candidaților pentru europarlamentare/ Victor Ponta: Scorul pe care noi ni l-am propus este de 35%». HotNews.ro. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Results of the 2014 European elections». European Parliament. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Hutchinson, Lorna (2019 թ․ մարտի 21). «MEP Awards 2019: Heartfelt reactions from our winners». The Parliament Magazine. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Ioan Bucuraș (2019 թ․ հունիսի 4). «Catching the wave: Romania's parliamentary opportunity». Le Taurillon. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Maria Tufan (2019 թ․ մարտի 27). «Misterul transferului Mariei Grapini la PSD: "E pe lista noastră − și, cu asta, gata!"». PressOne. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Gheorghe Miron (2017 թ․ հոկտեմբերի 14). «Mărturisiri – a patra carte lansată de europarlamentarul Maria Grapini». Ziua de Vest. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 15,0 15,1 Mihai Voinea (2017 թ․ հուլիսի 19). «Maria Grapini a scris un roman de dragoste cu pasaje copiate de pe Wikipedia». Recorder. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Ion Spânu (2017 թ․ հուլիսի 24). «O nouă impostoare în literatură: Maria Grapini, cea care plagiază de pe Wikipedia». Cotidianul. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 17,0 17,1 Liliana Micu (2015 թ․ հուլիսի 23). «Grapinizer, aplicația online care vă "corectează" textele după modelul Maria Grapini». Mediafax. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Maria Grapini, reclamată la CNCD pentru mesajul anti-diaspora». Digi24. 2018 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Grapini explică distribuirea mesajului injurios pe Facebook». Știrile Pro TV. 2018 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գրապինի» հոդվածին։ |
|