Jump to content

Մարդու թանգարան (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՖրանսիա Փարիզ, Ֆրանսիա
ՎայրՇայո պալատ
ՀասցեՏրոկադերոյի հրապարակ (17)
Հիմնադրվել է1937
ՀիմնադիրPaul Rivet?
Այցելուներ204 566 մարդ (2019)[1]
ՏնօրենAurélie Clemente-Ruiz?[2]
Կայքmuseedelhomme.fr
Քարտեզ
Քարտեզ

Մարդու թանգարան (ֆր.՝ Musée de l'Homme), Փարիզի բնագիտության թանգարանի մարդաբանական ֆիլիալ։ Թանգարանը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում՝ Շայո պալատի հարավային տաղավարում։

Թանգարանի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1937 թվական, մինչպատերազմյան համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։ Թանագարնի նախորդողը եղել էր Տրոկադերոյի Ազգագրական թանգարանը (ֆր.՝ Musée d'Éthnographie du Trocadéro), որը բացվել էր 1878 թվականին։ Թանգարանի հավաքածուն պարբերաբար թարմացվում է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, թանգարանի աշխատակիցներ Բորիս Վիլդեի և Անատոլի Լևիտսկի կազմակերպած «Մարդու թանգարնների ցանց»-ը դիմադրության շարժման բջիջներից մեկն է[3]։

Թանգարանի ազգագրական հավաքածուն 2006 թվականից ի վեր գտնվում են Բրանիլիի առափին գտնվող Պարզագույն արվեստի թանգարում։

2009-2015 թվականներին բնագիտության թանգարանի վերականգնման ծրագրի շրջանակներում, մարուդ թանգարանը փակվել է վերակառուցողական աշխատանքների համար։ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, իսկ հոկտեմբերի 17-ից թանգարանը կրկին բացվել է այցելությունների համար։

Գործնական ինֆորմացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հասցե. Palais de Chaillot, 17, place du Trocadéro, 75116 Paris
  • Աշխատանքային ժամեր. չորեքշաբթի 10:00—21:00, հինգշաբթի-երկուշաբթի 10:00—18:00, թանգարանը փակ է երեքշաբթի օրերին։
  • Մուտքի տոմս. 10 եվրո, մինրև 4 տարեկանը թանգարանի տոմսը անվճար է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդու թանգարան (Փարիզ)» հոդվածին։