Ավարտել է Բաքվի պետական բժշկական ինստիտուտը (1941 թվական)։ 1941-1946 թվականներին աշխատել է ԼՂՀ Շուշիի շրջանում, 1946-1964 թվականներին՝ Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում, 1948-1964 թվականներին՝ գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, 1964-1972 թվականներին՝ ԼՂԻՄ-ի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, 1972 թվականից՝ ծննդատան օրդինատոր։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին նկուղային հարկում կազմակերպել է ծննդաբերական և գինեկոլոգիական բաժանմունք, որտեղ ընդունել է ծնունդներ, կատարել վիրահատություններ՝ փրկելով բազմաթիվ մայրերի և նորածինների կյանքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։