Մարաքոտի անդունդը
Մարաքոտի անդունդը անգլ.՝ The Maracot Deep | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային, գիտական ֆանտաստիկա և ֆենթեզի |
Ձև | վեպ |
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1927-1929 |
Հրատարակչություն | The Strand Magazine |
Հրատարակվել է | 1929 |
Մարաքոտի անդունդը, Արթուր Կոնան Դոյլի գիտա-ֆանտաստիկ վեպ։ Գրվել է 1927-1929 թվականներին, հրատարակված է 1929 թվականին։ Հեղինակի վերջին խոշոր աշխատանքը։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպում նկարագրվում է պրոֆեսոր Մարաքոտի արշավը, ով իր ուղեկիցներ կենսաբան Սայրես Խեդլիի և մեխանիկ Բիլ Սկանլենի հետ բաթիսֆերա սարքի միջոցով իջնում է Ատլանտյան օվկիանոսի խոր անդունդը (Կանարյան կղզիներից մոտ 200 մղոն հարավ-արևմուտք), որտեղ բացահայտում է խորտակված քաղաքը, որը բնակեցված եր ատլանտներով։ Հետազոտողները ծանոթանում են անդունդի բնակիչների մշակույթին և կենցաղին, ինչպես նաև ֆաունային և բուսական աշխարհին։ Այնուհետև նրանք օվկիանոսի մակերևույթ են բարձրանում թեթև գազով լցված փուչիկներով։
Վեպի վերջին երկու գլուխները (երբեմն դրանք համարվում են առանձին ստեղծագործություն) նվիրված են դրամատիկական հատվածի նկարագրմանը, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք օվկիանոսի հատակում էին։ Լքված տաճարներից մեկում նրանք հանդիպում են չարաբաստիկ «Սև կողմի տիրոջը», անմահ և գրեթե ամենակարող, որը հայտնում է նրանց իր մտադրության մասին. վերացնել ատլանտների ժառանգներին։ Սակայն պրոֆեսոր Մարաքոտին հաջողվում է խորհրդավոր ուժերի միջոցով վերացնել այդ չարի մարմնավորումին։ Իր ոճով այս հատվածը շատ է տարբերվում առաջին մասից։
Հրատարման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի առաջին մասը հրատարակվել է 1927 թվականի հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 1-ը «The Saturday Evening Post» թերթում, այնուհետև՝ «The Strand Magazine» ամսագրում, որտեղ հրատարակվել է 1927 թվականի հոկտեմբերից մինչև 1928 թվականի փետրվարը։
Վերջնական մասը (անգլ.՝ The Lord of the Dark Face) հեղինակի կողմից գրվել է ավելի ուշ և առաջին անգամ «The Strand Magazine» ամսագրում հրատարակվել է 1929 թվականի ապրիլ-մայիսին[1]։
Ռուսերեն հրատարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի առաջին մասը ԽՍՀՄ-ում հրատարակվել է «Աշխարհի շուրջ» ամսագրում 1927 թվականին 19, 21, 23 համարներում և 1928 թվականին 4, 6 համարներում, ինչպես նաև «Արկածների աշխարհ» ամսագրում 1927 թվականին 11, 12 համարներում ու 1928 թվականի 1-3 համարներում և «Համաշխարհային հետախույզ» ամսագրում 1928 թվականին 1-3 համարներում։ Երկրորդ մասը, որը հայտնվել էր նույն ամսագրի 5 և 6 համարներում 1929 թվականին, կրճատված էր, ինչպես նաև թարգմանիչը Կոնան Դոյլի տեքստի մի մասը փոխարինել էր իր տեքստով։ Ռուսերեն թարգմանության մեջ ամբողջությամբ բաց էր թողնված Սև կողմի տիրոջ հետ հանդիպումը և նրա վերացումը։ Տեքստը ուղեկցվում էր հետևյալ խմբագրական մեկնաբանությամբ.
1929 թվականի ամսագրի մայիսյան համարում, որտեղ հրատարակված էր վեպի վեցերորդ մասը, արված էր հայտարարություն, ըստ որի հետագայում պետք է պատմվեր Մութ կողմի տիրոջ հետ հանդիպումը։ Քանի որ թարգմանությունը հրատարակվում էր բնագրի հետ գրեթե միաժամանակ, հրատարակչույթունը հրատարակելով այս ինֆորմացիան դեռևս չգիտեր թե ինչ է լինելու հաջորդ գլխում։ Ավելի ուշ, նա արդեն չէր կարող հրաժարվել այդ տեղեկությունից և ստիպված էր հրատարակել կրճատված տարբերակը, որտեղից հանված էին խորհրդավոր հատվածը։ Այդ պատճառով էլ վեպի ամբողջական երկրորդ մասը անհայտ էր խորհրդային ընթերցողի համար։