Մասրենի Սոսնովսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասրենի Սոսնովսկու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի Սոսնովսկու (R. sosnovskyana)
Միջազգային անվանում
Rosa sosnovskyana
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Մասրենի Սոսնովսկու (լատին․՝ Rosa sosnovskyana), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ, բարձր թուփ է ծուռումուռ ճյուղերով, որոնք ծածկված են մոխրադարչնագույն կեղևով։ Հիպանթիումը պատված է խոզանականման աղվամազով։ Տերևիկները մերկ են, կամ ներքևի կողմից փոքր-ինչ մազմզուկապատ։ Փշերը հարդադեղնավուն են, մանր, ցրված, ուղիղ կամ մի փոքր կեռ, հիմքում լայնացած։ Հասուն հիպանթիումը խոշոր է, սափորանման, կարմիր։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական էնդեմ է. հանդիպում է միայն Հայաստանում, Հրազդանի շրջանի Մակարավանքի շրջակայքում, Ապարանում, միջին լեռնային գոտում, կաղնու անտառի եզրերին։ Որպես հազվագյուտ, էնդեմ տեսակ, անհրաժեշտ է պահպանել և տարածել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (398)։