Սոֆյա Թամամշյան
Սոֆյա Թամամշյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1900 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1981 |
Քաղաքացիություն | ![]() |
Գիտական աստիճան | Կենսաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | բուսաբան |
Սոֆյա Թամամշյան (հունիսի 18, 1900, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1981), խորհրդային հայ գիտնական-բուսաբան, կազմաբանության, հովանոցավորների և բարդածաղկավորների մասնագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականին Սոֆյա Թամաշյանը, առանց դեսերտացիայի պաշտպանման դարձել է կենսաբանական գիտությունների թեկնածու։ 1946 թվականից նա աշխատել և սովորել է Լենինգրադի Վլադիմիր Կոմարովի անվան Բուսաբանական ինստիտուտում, զբաղվել՝ «Հովանոցավորների ընտանիքի նախահայրերն ու սերունդները» դոկտորական դեսերտացիայով։
Մասնակցել է «ԽՍՀՄ-ի ֆլորա», «Կովկասի ֆլորա», նաև Flora iranica մենագրությունների համար տարբեր տեսակաների մշակմամբ։ 1952 թվականին Թամամշյանը դարձել է բուսական ռեսուրսների բաժնի կրտսեր գիտաշխատող, 1954 թվականին՝ բույսերի սիստեմատիկայի և աշխարհագրության ավագ գիտաշխատող։
1954 թվականին Սոֆյա Թամամշյանը գլխավորել է դեպի հարավային Կովկաս գիտական արշավը, որպեսզի ուսումնասիրեն թունդ բուրմունքով ու համով բույսերին։
1963 թվականին հեռացավ Բուսաբանական ինստիտուտից և թոշակի անցավ, այնուհետև տեղափոխվեց Մոսկվա։
Սոֆյա Թամամշյանը «Բուսաբանական ամսագրում», «Խորհրդային բուսաբանությունում» հրատարակել է բազմաթիվ հոդվածներ։ Հրապարակել է Astrodaucus, Phlojodicarpus, Stenocoelium, Grammosciadium տեսակնրի սիստեմատիկայի տարբերակներ։
Բույսերի տեսակներ, որոնք անվանակոչվել են Ս․ Թամամշյանի պատվին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tamamschjania Pimenov & Kljuykov, 1981
- Tamamschjanella Pimenov & Kljuykov, 1996
Գիտական որոշ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тамамшян С. Г., Пименов М. Г. Род Eryngium L. в Закавказье, Средней Азии, Иране и Афганистане // Флора, растительность и растительные ресурсы Армянской ССР. — 1987. — Вып. 10. — С. 26—49.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Виноградова В. М. Софья Георгиевна Тамамшян (к 105-летию со дня рождения) // Ботанический журнал. — 2006. — Т. 91, № 11. — С. 1764—1769.