Մասրենի Ղազարյանի
Appearance
Մասրենի Ղազարյանի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
Ցեղ | Վարդենի (Rosa) |
Տեսակ | Մասրենի Ղազարյանի (R. kazarjanii) |
Միջազգային անվանում | |
Rosa kazarjanii |
Մասրենի Ղազարյանի (լատին․՝ Rosa kazarjanii), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևաթափ թուփ է, մինչև 1 մ բարձրությամբ։ Տերևները և տերևակիցները խիտ մազմզուկապատ են։ Տերևիկները 5-7 հատ են, էլիպսաձև, կլոր հիմքով, ատամնաեզր։ ճյուղերը ծածկված են բարակ, միանման, համարյա ուղիղ փշերով։ Ծաղիկները միայնակ են։ Պսակը սպիտակ է։ Հասուն հիպանթիումը գնդաձև է, սևավուն։ Բաժակը մնում է պտղի վրա։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կովկասում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում (Գառնի, Գեղարդ), որտեղ աճում է չոր, քարքարոտ լանջերում։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործվում է որպես չորադիմացկուն և ցրտադիմացկուն պատվաստակալ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 398։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի Ղազարյանի» հոդվածին։ |
|