Մասրենի Ղազարյանի
Արտաքին տեսք
| Մասրենի Ղազարյանի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
| Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
| Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
| Ցեղ | Վարդենի (Rosa) |
| Տեսակ | Մասրենի Ղազարյանի (R. kazarjanii) |
| Միջազգային անվանում | |
| Rosa kazarjanii | |
Մասրենի Ղազարյանի (լատիներեն՝ Rosa kazarjanii), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ թուփ է, մինչև 1 մ բարձրությամբ։ Տերևները և տերևակիցները խիտ մազմզուկապատ են։ Տերևիկները 5-7 հատ են, էլիպսաձև, կլոր հիմքով, ատամնաեզր։ ճյուղերը ծածկված են բարակ, միանման, համարյա ուղիղ փշերով։ Ծաղիկները միայնակ են։ Պսակը սպիտակ է։ Հասուն հիպանթիումը գնդաձև է, սևավուն։ Բաժակը մնում է պտղի վրա։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում (Գառնի, Գեղարդ), որտեղ աճում է չոր, քարքարոտ լանջերում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է որպես չորադիմացկուն և ցրտադիմացկուն պատվաստակալ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 398։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի Ղազարյանի» հոդվածին։ |
|