Մասնակից:Ջամալյան Վաչիկ/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեյթան Դոնալդ Դիաս (անգլ.՝ Nathan Donald Diaz, ), ամերիկացի խառը ոճի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ թեթև քաշային կարգում։ «The Ultimate Fighter 5»-ի հաղթողն է[1]։ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ UFC-ի պաշտոնական վարկանիշի 6-րդ հորիզոնականում է կիսամիջին քաշային կարգում[2]։ Մեկ այլ հայտնի մարտիկի՝ Նիկ Դիասի կրտսեր եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյթան Դիասը ծնվել և մեծացել է Կալիֆորնիայի Սթոքտոն քաղաքում: Ունի մեքսիկական արմատներ: Եղբոր պես նա ևս սովորել է Լոդայ քաղաքի «Տոկայ» դպրոցում, իսկ 14 տարեկանում սկսել է մարզվել Նիկի հետ։ Համատեղ ջանքերով նրանք իրականացրել են իրենց երազանքը և հայտնվել բրազիլական ջիու-ջիթսուի լոդայի դպրոցում, որտեղ մարզվել են Նիկոլաս Լիպարիի հետ։ Նեյթի մյուս մարզիչները եղել են Սիզար Գրեյսին (բրազիլական ջիու-ջիցու) և Ռիչարդ Պերեսը (բռնցքամարտում)[3]։

Նեյթը հանդես է գալիս «Cesar Gracie Jiu-Jitsu»-ի կազմում[4]։ 18 տարեկանում նա դարձել է վեգան[5][6]։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյթ և Նիկ եղբայրները հայտնի են իրենց սկանդալային արարքներով ոչ միայն օկտագոնից դուրս, այլ նաև մարտերի ժամանակ։ Դիաս եղբայրները հաճախ են օգտվում «Ստոկտոնյան ապտակից»՝ մարտի ժամանակ ափի հարվածներից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև UFC-ի հետ պայմանագիր կնքելը Դիասը հիմնականում հանդես էր գալիս World Extreme Cagefighting-ում (WEC)։ 2006 թվականին WEC 24-ի շրջանակներում մենամարտել է թեթև քաշային կարգում այն ժամանակվա չեմպիոն Էրմիս Ֆրանսի հետ։ Նեյթը պարտվել է երկրորդ ռաունդում ցավեցնող հնարքի պատճառով։ Դա եղել է WEC-ի անցկացրած վերջին միջոցառումը նախքան Züffa-ի գնելը։

UFC[խմբագրել | խմբագրել կոդը]

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիասը պետք է Մեթոմ Բրաունի հետ հանդիպեր 2015 թվականի հուլիսի 11-ին UFC 189 մրցաշարի շրջանակներում[7]։ Սակայն ապրիլի կեսին հայտնի էր դարձել, որ մենամարտը չի կայանա՝ պայմանագրային տարաձայնությունների պատճառով[8]։

UFC on Fox 17-ի շրջանակներում կայացել է Մայքլ Ջոնսոնի և Նեյթի միջև մենամարտը[9]։ Նեյթը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ, սակայն երկուսն էլ ստացել են մրցանակ «Երեկոյի լավագույն մենամարտի» համար[10][11]։

2016[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 5-ին՝ UFC 196 մրցաշարում, Դիասը փոխարինման է դուրս եկել վնասվածք ստացած Ռաֆայել Դոս Անժոսին Քոնոր ՄաքԳրեգորի դեմ մարտում[12]։ Պատրաստվելու համար Դիասն ուներ ընդամենը 11 օր։ Մենամարտը կայացել է կիսամիջին քաշային կարգում, քանի որ Դիասը ժամանակ չի ունեցել ավելորդ քաշից (170 ֆունտ) ազատվելու համար[13]։ Դիասը հաղթել է 2-րդ ռաունդում խեղդող հնարքի կիրառմամբ[14]։ Երկուսն էլ ստացել են «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակը, Դիասը նաև ստացել է «Երեկոյի ելույթ» մրցանակը[15]։

ՄաքԳրեգորի հետ ռևանշը պետք է տեղի ունենար 2016 թվականի հուլիսի 9-ին UFC 200-ի շրջանակներում, սակայն ապրիլի 19-ին UFC-ն հայտարարել էր, որ ՄաքԳրեգորը դուրս է մնացել մրցաշարից Լաս Վեգասում ԶԼՄ-ների հանդեպ պարտավորությունները չկատարելու պատճառով[16][17][18]։ Մենամարտը տեղափոխվել է և տեղի ունեցել հաջորդ ամիս՝ UFC 202-ի շրջանակներում, և նորից կիսամիջին քաշային կարգում[19]։ Դիասը պարտվել է պատասխան մենամարտը մրցավարների մեծամասնության որոշմամբ (48-47, 47-47, 48-47)[20]։ Երկու մարտիկն էլ նորից արժանացել են «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակին[21]։

2019[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյթ Դիասը երկարատև դադար է վերցրել ՄաքԳրեգորից կրած պարտությունից հետո և սպասում էր ոչ պակաս հանրային մրցակցին, որը կարող էր նոր փուլ ապահովել իր կարիերայում։

UFC-ի ճնշման տակ Դիասը համաձայնել է մենամարտել թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Էնթոնի Պետտիսի հետ: Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 18-ին UFC 241 շոուի շրջանակներում: Մարտը շարունակվել է հատկացված բոլոր ռաունդներով, մրցավարական որոշմամբ հաղթանակ է տարել Դիասը[22]։

Տիտղոսներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ultimate Fighting Championship
    • «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (7 անգամ) ընդեմ Ջոշոա Նիրայի, Կլեյա Գվիդի, Ջոյա Ստիվենսի, Մարկուս Դևիսի, Դոնալդ Սերոնեի, Մայքլ Ջոնսոնի և Քոնոր ՄաքԳրեգորի(x2)[23][24][25][26][27][27]
    • «Երեկոյի լավագույն նոկաուտ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդեմ Գրեյ Մեյնարդայի[28]
    • «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդեմ Քոնոր ՄաքԳրեգորի[29]
    • «Երեկոյի ցավեցնող հնարք» մրցանակի մրցանակակիր (5 անգամ) ընդեմ Էլվին Ռոբինսոնի, Կուրտ Պելեգրինիյի, Մելվին Գիյարդայի, Տականորի Գոմիյի և Ջիմա Միլլերի[30][31][32][33]
  • Sherdog
    • 2011 All-Violence First Team[34]
  • MMAJunkie.com
    • 2016 ամսվա մենամարտ (մարտ) ընդեմ Քոնոր ՄաքԳրեգորի[35]
    • 2016 ամսվա մենամարտ (օգոստոս) ընդեմ Քոնոր ՄաքԳրեգորի[36]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Ultimate Fighter 5(անգլ.) // Wikipedia, the free encyclopedia. — 2016-02-20.
  2. «Fighter Rankings | UFC ®». UFC. Վերցված է 2017-02-02-ին.
  3. Ben Fowlkes (2012-05-04). «A Tale of Two Diaz Brothers». MMA Fighting. Վերցված է 2016-08-17-ին.
  4. «Welcome». GRACIE FIGHTER 209. Վերցված է 2016-08-17-ին.
  5. «Nate & Nick Diaz – Vegan UFC Fighters» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-15-ին. Վերցված է 2016-03-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. UFC Fighter Nate Diaz Talks About Why Raw Vegan Diet ՅուԹյուբում
  7. «Nate Diaz returns to welterweight, meets Matt Brown on stacked UFC 189 in Las Vegas». MMAjunkie (անգլերեն). 2015-04-09. Վերցված է 2017-02-02-ին.
  8. «Matt Brown says he's no longer fighting Nate Diaz at UFC 189». MMAjunkie (անգլերեն). 2015-04-15. Վերցված է 2017-02-02-ին.
  9. «Michael Johnson to meet Nate Diaz at FOX UFC Fight Night in Orlando | FOX Sports». FOX Sports (անգլերեն). 2015-08-24. Վերցված է 2017-02-02-ին.
  10. «UFC on FOX 17 results: Nate Diaz outstrikes Michael Johnson en route to impressive win». MMAjunkie (անգլերեն). 2015-12-20. Վերցված է 2017-02-02-ին.
  11. «UFC on FOX 17 bonuses: Nate Diaz, Michael Johnson cash in for entertaining scrap». MMAjunkie (անգլերեն). 2015-12-20. Վերցված է 2017-02-02-ին.
  12. Ariel Helwani (2016-02-23). «RDA injured, out of UFC 196 fight against McGregor». MMA Fighting. Վերցված է 2017-02-02-ին.
  13. Mookie Alexander (2016-02-23). «Conor McGregor vs. Nate Diaz set for UFC 196». Bloody Elbow. Վերցված է 2017-02-02-ին.
  14. «UFC 196 results: Nate Diaz shocks Conor McGregor with second-round choke». MMAjunkie (անգլերեն). 2016-03-06. Վերցված է 2017-02-02-ին.
  15. «UFC 196 bonuses: Nate Diaz doubles up for $100,000 after upset of McGregor». MMAjunkie (անգլերեն). 2016-03-06. Վերցված է 2017-02-02-ին.
  16. Ariel Helwani (2016-03-18). «McGregor vs. Diaz rematch in the works for UFC 200». MMA Fighting. Վերցված է 2017-02-02-ին.
  17. Chuck Mindenhall (2016-03-30). «Rematch between McGregor-Diaz official for UFC 200». MMA Fighting. Վերցված է 2017-02-02-ին.
  18. Mookie Alexander (2016-04-19). «Dana White: Conor McGregor pulled from UFC 200». Bloody Elbow. Վերցված է 2017-02-02-ին.
  19. Sherdog.com. «Nate Diaz-Conor McGregor Rematch Official for UFC 202 on Aug. 20». Sherdog. Վերցված է 2017-02-02-ին.
  20. Luke Thomas (2016-08-21). «UFC results: McGregor edges Diaz in classic fight». MMA Fighting. Վերցված է 2017-02-02-ին.
  21. Sherdog.com. «UFC 202 Bonuses: McGregor, Diaz, Johnson, Cerrone Receive $50K Awards». Sherdog. Վերցված է 2017-02-02-ին.
  22. «Диаз победил Петтиса на UFC 241» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019-08-18-ին.
  23. «UFC® Fight Night™». Վերցված է 2016-08-17-ին.
  24. «Howard, Wilson, Guida, Diaz and Machida get $65K UFC 94 bonuses» (անգլերեն). 2009-02-01. Վերցված է 2016-08-17-ին.
  25. MMAmania.com (2009-06-21). «TUF 9 Finale bonuses and awards for 'Sanchez vs Guida' SpikeTV fights». MMAmania.com. Վերցված է 2016-08-17-ին.
  26. Sherdog.com. «UFC 118 Bonuses: Lauzon, Diaz, Davis Pocket $60K». Sherdog. Վերցված է 2016-08-17-ին.
  27. 27,0 27,1 Sherdog.com. «UFC 141 Bonuses: Diaz, Cerrone, Hendricks Nab $75,000 Apiece». Sherdog. Վերցված է 2016-08-17-ին.
  28. Sherdog.com. «'TUF 18' Finale Bonuses: Benoit Earns $100,000 in Defeat; Diaz, Holdsworth Take $50K». Sherdog. Վերցված է 2016-08-17-ին.
  29. Sherdog.com. «UFC 196 Bonuses: Nate Diaz Takes Home $100K for Upset Victory Over Conor McGregor». Sherdog. Վերցված է 2016-08-17-ին.
  30. «Nate Diaz». UFC. Վերցված է 2016-08-17-ին.
  31. Sherdog.com. «Diaz Banks $78K at UFC Fight Night 19». Sherdog. Վերցված է 2016-08-17-ին.
  32. Sherdog.com. «UFC 135 Bonuses: Jones, Jackson, Koscheck, Diaz Bank $75K Each». Sherdog. Վերցված է 2016-08-17-ին.
  33. Sherdog.com. «UFC on Fox 3 Bonuses: Diaz, Johnson, Gaudinot and Lineker Nab $65,000 Awards». Sherdog. Վերցված է 2016-08-17-ին.
  34. Sherdog.com. «Sherdog.com's 2011 All-Violence Team - First Team». Sherdog. Վերցված է 2016-08-17-ին.
  35. «MMAjunkie's 'Fight of the Month' for March: You won't be surprised» (անգլերեն). 2016-03-31. Վերցված է 2016-08-17-ին.
  36. «MMAjunkie's 'Fight of the Month' for August: Whether a fan of McGregor or Diaz, this one ruled». MMAjunkie (անգլերեն). 2016-09-05. Վերցված է 2017-02-02-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]