Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ18

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժակլին Նովոգրաց (անգլ.՝ Jacqueline Novogratz, ), ամերիկացի կին ձեռնարկատեր, մենեջեր և գրող, սոցիալական ձեռնարկատիրության գաղափարներ իրականացնող Acumen Fund, Inc.-ի հիմնադիրը և ղեկավարը[1][2][3][4]։ Նովոգրացը նաև մի քանի դիտորդական խորհուրդների անդամ է[3]։

Նովոգրացը ճանաչվել է Foreign Policy-ի 100 լավագույն գլոբալ մտածողների և The Daily Beast-ի 25 ամենախելացի մարդկանց թվում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակլին Նովոգրացը ծնվել է ԱՄՆ-ում, երեխաներից ամենամեծն է ընտանիքում։

Վիրջինիայի համալսարանում ուսումնասիրել է տնտեսագիտություն և միջազգային հարաբերություններ, ստացել է Սթենֆորդի համալսարանի MBA աստիճան[2][3]։

Նովոգրացը սկսել է իր կարիերան Chase Manhattan Bank-ում՝ որպես միջազգային վարկային վերլուծաբան[3]։

Երեք տարի անց նա լքել է բանկային գործունեությունը՝ որոշելով զբաղվել անհավասարության դեմ պայքարով։ Դա հանգեցրել է նրան աշխատել Աֆրիկայում՝ որպես Համաշխարհային բանկի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի խորհրդատու։

1980-ականների վերջին, որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի խորհրդատու, Ռուանդայում օգնել է կազմակերպել առաջին միկրոֆինանսական կազմակերպությունը[2][3]։

2000-ականների սկզբին Կիգալիում (Ռուանդա) առավոտյան վազքի ժամանակ Ժակլինը նկատել է մի տղայի, որը հագել էր կապույտ սվիտեր։ Այդ հագուստը նա նվիրել էր տղային տասը տարի առաջ՝ բարեգործական ակցիայի ժամանակ։ Բացի զեբրի հետ ճանաչելի նկարից սվիտերի վրա պահպանվել էր նաև նրա անունը: Այս պատահական հանդիպումը Ժակլինին հանգեցրել է գրել «Երկնագույն սվիտեր. հարուստների և աղքատների միջև փոխկապակցված աշխարհում խզման հաղթահարում» (անգլ.՝ The Blue Sweater: Bridging the Gap Between Rich and Poor in an Interconnected World) գիրքը։ Այդ միջադեպը կանխորոշել է նաև նրա ողջ հետագա գործունեությունը՝ ուղղված ամբողջ աշխարհում աղքատության դեմ պայքարին[2]։

Նովոգրացը հիմնադրել և ղեկավարել է Ռոքֆելլերի հիմնադրամի ծրագիրը, 2001 թվականի ապրիլի 1-ին հիմնադրել է «Acumen Fund, Inc.»-ը[4][2]։

2010 թվականին Ժակլին Նովոգրացը ճանաչվել է Տարվա գործարար (անգլ.՝ 2010 Rensselaer Entrepreneur of the Year (EOY)) Acumen Fund-ում աշխատանքի համար։

2011 թվականի դեկտեմբերին Ժակլին Նովոգրացը և «Acumen Fund»-ը հրապարակվել են «Forbes»-ի շապիկին, որի թեման սոցիալական ձեռներեցությունն էր[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակլին Նովոգրացն ամուսնացած է TED ամենամյա կոնֆերանսների համակարգող Քրիս Անդերսոնի հետ։ Ունեն երեք դուստր՝ Ելիզավետան, Աննան և Զոյան (1986-2010)։

Նրա եղբայր Մայքլ Նովոգրացը «Fortress Investment Group»-ի ներդրումների կառավարման ընկերության նախագահն է։ Մյուս եղբայրը՝ Ռոբերտ Նովոգրացը, դիզայներ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «JACQUELINE NOVOGRATZ» (PDF) (անգլերեն). Forbes. 2009. Վերցված է 2015-04-21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Executive Profile Jacqueline Novogratz» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2015-04-21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Jacqueline Novogratz» (անգլերեն). APB Speakers International. Վերցված է 2015-04-21-ին.
  4. 4,0 4,1 «Company Overview of Acumen Fund, Inc» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2015-04-21-ին.