Մասնակից:Sophy Abrahamyan/2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sophy Abrahamyan/2
 

Մարտինուս Ժոզեֆուս Մարիա «Թինի» Քոքս () հոլանդացի քաղաքական գործիչ, որը 2022 թվականից զբաղեցնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը[1], 2003 թվականի հունիսի 10-ից որպես Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ սենատոր, ինչպես նաև Նիդեռլանդների Սենատի ամենաերկար պաշտոնավարած սենատորը:

2022 թվականի հունվարի 24-ին ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ՝ սկզբնապես մեկ տարի ժամկետով[2]։ Մինչ այս նա մի քանի տարի եղել է Վեհաժողովում Միավորված եվրոպական ձախ խմբի նախագահը[3]։

Վաղ Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին Քոքսն ավարտել է Էյնդհովենի բարձրագույն տնտեսագիտության և վարչական գիտությունների դպրոցում տնտեսագիտական-դատական ուսումնական ծրագիրը: Հետագայում՝ 1975 թվականին, նա ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան Թիլբուրխի համալսարանում։ 1975-1982 թվականներին աշխատել է Թիլբուրխի իրավաբանական կենտրոնում: Այդ ժամանակ նա արդեն եղել է Սոցիալիստական կուսակցության ակտիվ անդամ:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին դարձել է «Տրիբուն» թերթի գլխավոր խմբագիր, Սոցիալիստական կուսակցության կուսակցական ամսագրի անդամ, իսկ նույն թվականին նշանակվել է նաև կուսակցության գործադիր կոմիտեի անդամ։ 1982 թվականին նա ընտրվել է Թիլբուրխի մունիցիպալ խորհրդի անդամ, որտեղ զբաղեցրել է տեղական Սոցիալիստական կուսակցություն-խմբի ղեկավարի պաշտոնը մինչև 1999 թվականը[4]։

1993 թվականին դարձել է Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար, որը կուսակցության գործադիր իշխանության ամենաբարձր պաշտոնն է։ Յան Մարինիսենի հետ Քոքսը ղեկավարում էր կուսակցությունը։ Երբ Մարինիսենը կենտրոնացած էր 1994 թվականի Հոլանդիայի համընդհանուր ընտրությունների վրա, իսկ Քոքսը կենտրոնանում էր ամենօրյա կուսակցական գործի վրա, դուետը կուսակցությունը փոքր ձախակողմյան քաղաքական խմբից վերափոխեց ժամանակակից սոցիալիստական կուսակցության[5][6]:

Բացի գլխավոր քարտուղար լինելուց, 1994 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ Քոքսը նաև կուսակցության դեմքն էր, և 1994-2003 թվականներին Նիդեռլանդների համընդհանուր ընտրությունների ժամանակ քարոզարշավի ղեկավարը[7]:

Հոլանդիայի սենատի անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Նիդեռլանդների Սենատի ընտրությունների ժամանակ Քոքսն ընտրվեց որպես սենատոր։ Նա լքեց Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը և դարձել Սենատի Սոցիալիստական կուսակցություն-խմբակցության ղեկավար։ 2006 թվականին Սոցիալիստական կուսակցությունը այդ տարվա համընդհանուր ընտրությունների խոշոր հաղթողներից էր։ Քոքսն ի սկզբանե ընտրվեց, բայց փոխարենը որոշեց մնալ Սենատում:

Սենատորի իր կարիերայի ընթացքում Քոքսը մի քանի նշանավոր նախաձեռնություններ է իրականացրել: Լեյբորիստական կուսակցության և Քրիստոնեական միության սենատորների հետ միասին նա առաջ քաշեց Սենատի նախաձեռնած առաջին խորհրդարանական ուսումնասիրության առաջարկը, որի արդյունքում հրապարակվեց «Verbinding verbroken» (Անջատված) փաստաթուղթը Նիդեռլանդներում պետական ծառայությունների սեփականաշնորհման վերաբերյալ[8]: 2018 թվականին Քոքսը ներկայացրեց մի առաջարկ, որը կենտրոնացած էր Նիդեռլանդներում մանկական աղքատության հաղթահարման վրա[9]:

Ավելին, 2020 թվականին COVID-19 համաճարակի ժամանակ Սենատն ընդունեց Քոքսի առաջարկը՝ կոչ անել Նիդեռլանդների կառավարությանը կառուցվածքայինորեն բարձրացնել առողջապահության ոլորտի հոլանդացի աշխատողների աշխատավարձը[10]: Նույն թվականին Սենատն անվստահության քվե ընդունեց Քոքսի նախաձեռնության վերաբերյալ։ Ուշագրավ մի բան, քանի որ Սենատը մինչ այդ 145 տարվա ընթացքում չէր ընդունել անվստահություն որևէ քվե։ Անվստահության քվեն ուղղված էր վարձակալության վերաբերյալ Նիդեռլանդների կառավարության քաղաքականությանը, և Քոքսի անվստահության քվեից ինը ամիս անց կառավարությունը որոշեց դադարեցնել Նիդեռլանդների բոլոր սոցիալական բնակարանների վարձավճարի բարձրացումը[11]:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի խորհրդարանում իր աշխատանքից, Քոքսը նաև 2003 թվականից եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նիդեռլանդների պատվիրակության անդամ: Ներկայումս նա ղեկավարում է Միասնական եվրոպական ձախ խումբը, որը բաղկացած է եվրոպական կանաչներից և ձախերի թևերի կուսակցություններից: Որպես այս խմբի ղեկավար՝ նա մասնակցել է համագումարի նախագահական հանձնաժողովին, բյուրոյին և մշտական հանձնաժողովին։ Վեհաժողովի անունից նա նաև բազմաթիվ զեկույցներ է գրել Եվրոպայի խորհրդի վերաբերյալ[12][13][14]։ Քոքսը նաև ղեկավարել է բազմաթիվ առաքելություններ՝ որպես ընտրությունների միջազգային վերահսկող Բոսնիայում (2010, 2014), Ռուսաստանում (2011, 2012), Թուրքիայում (2015) և Վրաստանում (2020)[15]: 2021 թվականին Եվրոպայի խորհրդի ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ նրա առաջարկները հավանության արժանացան Վեհաժողովի կողմից և ներկայացվեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին։

2011 թվականին Վեհաժողովն ընդունեց Քոքսի առաջարկը՝ Պաղեստինի Օրենսդիր խորհրդին «ժողովրդավարության գործընկերոջ» կարգավիճակ շնորհելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նրանց պատվիրակություն տրամադրելու մասին[16]:

2021 թվականի սեպտեմբերի 28-ին Քոքսը UEL-խմբի կողմից առաջադրվել է որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ 2022 և 2023 թվականների համար՝ ԵԽԽՎ հինգ քաղաքական խմբերի միջև 2008 թվականի ռոտացիոն համաձայնագրի հիման վրա։ Նա ընտրվեց Խորհրդարանական վեհաժողովի նախագահ 2022 թվականի հունվարի 24-ին: Սա նրան դարձրեց 34-րդ նախագահը 1949 թվականից ի վեր և երրորդ Հոլանդիայի քաղաքացին, ով զբաղեցնում էր այս պաշտոնը[17]:

Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Քոքսը բախվեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին: Որպես նախագահ նա հրատապ համատեղ հանձնաժողովի նիստ հրավիրեց վարչապետի հետ և վեհաժողովի արտահերթ նստաշրջան, որի հիման վրա Ռուսաստանը նախ կասեցվեց, ապա հեռացվեց Եվրոպայի խորհրդի կազմից[18] ։ Ըստ Kox-ի՝ Ռուսաստանը, ներխուժելով Ուկրաինա, հատել է Եվրոպայի ամենահին և ամենալայն պայմանագրային կազմակերպության «կարմիր գիծը», որը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով խաղաղ համագործակցության միջոցով խաղաղության պահպանման և պաշտպանության համար՝ կանոնների հարգման հիման վրա իրավունքի, մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին։ Կարճ ժամանակ անց նա Գերագույն Ռադայի նախագահի կողմից հրավիրվել է Ուկրաինա և եղել է միջազգային կազմակերպությունների առաջին ղեկավարներից, որ այցելել են Ուկրաինա[19][20]:

Նրա խոսքով, ռուսական միակողմանի ագրեսիան ընդգծում է պետությունների և կառավարությունների ղեկավարների նոր գագաթնաժողով կազմակերպելու հրատապ անհրաժեշտությունը՝ Եվրոպայում արդյունավետ բազմակողմանիությունը վերականգնելու և ամրապնդելու համար, որում Եվրոպայի խորհուրդը պետք է ունենա ամենաարդիական դերը։ Այս գագաթնաժողովն անցկացնելու մասին որոշումը հրապարակվել է 2022 թվականի նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Իռլանդիայի նախագահության կողմից[21][22]։ Այն տեղի կունենա 2023 թվականի մայիսի 16-ին և 17-ին, Ռեյկյավիկում, ինչպես նույն օրը հայտարարեց Իսլանդիայի վարչապետ Քաթին Յակոբսդոտտիրը։ Որոշումը ողջունվեց Քոքսի կողմից՝ նշելով, որ «գագաթնաժողովը պետք է ամրապնդի և հանգեցնի նորացված, բարելավված և ուժեղացված Եվրոպայի խորհրդի՝ նոր իրավասություններով և ժողովրդավարական անվտանգությունը պաշտպանելու և խթանելու համար օժտվածությամբ»[23]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tiny Kox, President of the Assembly». Parliamentary Assembly of the Council of Europe.
  2. «Tiny Kox elected PACE President».
  3. «KOX, TINY».
  4. «Senate biography M.J.M. Kox».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. van Raak, Ronald (2021). Stel een daag, een kleine geschiedenis van de SP. Van Gennep.
  6. Wielenga, Friso; van Baalen; Wilp (2018). Een versplinterd landschap. Amsterdam University Press.
  7. Tiny Kox blijft SP in Senaat leiden, Website SP, 24 November 2006.
  8. «Verbinding verbroken? Onderzoek naar de parlementaire besluitvorming over de privatisering en verzelfstandiging van overheidsdiensten». Վերցված է 7 May 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Motie-Kox (SP) c.s. over armoede onder kinderen». 30 October 2018.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Ook Eerste Kamer stemt voor eerlijke beloning voor de zorg».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Van Den Eerenbeemt, Marc (17 February 2021). «Huur van alle 2,3 miljoen sociale huurwoningen bevroren - ook die van 'rijke' huurders». Volkskrant.
  12. «Defending the acquis of the Council of Europe; preserving 65 years of successful intergovernmental cooperation». Parliamentary Assembly of the Council of Europe. 2017.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «Role and mission of the Parliamentary Assembly: main challenges for the future». Parliamentary Assembly of the Council of Europe. 2019.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «Combating international terrorism while protecting Council of Europe standards and values». Parliamentary Assembly of the Council of Europe. 2016.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. «Kox's PACE biography». Parliamentary Assembly of the Council of Europe.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. «Europese Erkenning voor Palestijns parlement». Volkskrant. 2011.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. «Tiny Kox elected as PACE President». Newsroom. Strasbourg: Council of Europe. 24 January 2022.
  18. «Council of Europe leaders make joint statement on the exclusion of the Russian Federation». Parliamentary Assembly of the Council of Europe.
  19. «PACE President on Russia's exclusion from the Council of Europe: 'sad but necessary'».
  20. «PACE President and political group leaders meet Ukrainian Speaker in Lviv».
  21. «4th Summit of Heads of State and Government of the Council of Europe - Portal - publi.coe.int». Portal.
  22. «PACE President calls for a summit to renew, improve and reinforce the Council of Europe».
  23. «4th Summit of Heads of State and Government of the Council of Europe: statement by PACE President Tiny Kox».