Մասնակից:Ester Yeranyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգակատուն-բեֆրուա
Մենենի բեֆրուա
Беффруа Менена
ԵրկիրԲելգիա
Նախագծի հեղինակԲարտոլոմեուս Դխազե (1583 թ)[1]
ՇինարարՅան Դելյո, Յան Պերսեն (1610 թ)[1]
Շինարարության սկիզբ1574
Շինարարության վերջ1828

Մենենի բեֆրուա (հոլ.՝ Het belfort van Menen) աշտարակ, որը գտնվում է Արևմտյան Ֆլանդրիայի Մենեն քաղաքի կենտրոնական հրապարակում։ Աշտարակը (Բելգիայի և Ֆրանսիայի այլ բեֆրուաների հետ միասին) ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Աշտարակի շինարարությունը սկսվել է 1574 թվականին, սակայն այն ժամանակվա ութսունամյա պատերազմի պատճառով 1576 թվականին աշխատանքները դադարեցվել են։ 1610 թվականին մինչ այդ մեկնարկած տասներկուամյա զինադադարի ժամանակ աշխատանքները վերսկսվել են։ Բնական քարից կերտված առաջին հարկաշարքի վրա կանգնեցվել է երկրորդը՝ աղյուսից, որն էլ իր հերթին ամբողջանում է փայտե գմբեթով և լապտերով։ Գմբեթը, որը տուժել է Մենենի պաշարման ժամանակ 1706 թվականին, ավարտից հետո փոխարինվել է երրորդ, ութանկյուն հարկաշարքով։ Այն կրկին զարդարվել է գմբեթով և լապտերով, որն էլ ավերվել է 1794 թվականին ֆրանսիական զորքերի կողմից: Աշտարակը վերականգնվել է 1828 թվականին, երբ ավելացվել է մեկ այլ ութանկյուն հարկաշարք՝ բազրիքով:

Աշտարակի որմնախորշում կա քանդակ, որը պատկերում է Քրիստոսի խարազանումը:

Աշտարակում կա նաև կարիլյոն: Առաջին կարիլյոնը, որն ուներ 18 զանգ, հայտնվել է Մենենեում 1616 թվականին, իսկ ներկայիս գործիքն ունի (1962 թ․) 49 զանգ, որի ընդհանուր քաշը մոտ 5 տոննա է։

Աշտարակը հարում է քաղաքապետարանի շենքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]