Մառնի ճակատամարտ
Մառնի ճակատամրտ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||||||
Արևմտյան ճակատ 1914 | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Ֆրանսիա Բրիտանական կայսրություն |
Գերմանական կայսրություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Ժոզեֆ Ժոֆր Ջոն Ֆրենչ |
Հելմուտ ֆոն Մոլտկե Կարլ Բյուլով Ալեքսանդր ֆոն Կլյուկ | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
1 082 000 | 900 000 | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
շուրջ 263 000 սպանված, վիրավոր և անհետ կորած. Ֆրանսիա 250 000 (80 000 զոհ) Մեծ Բրիտանիա 13 000 (1700 զոհ) |
շուրջ 250 000 սպանված, վիրավոր և անհետ կորած |
Մառնի ճակատամրտ 1914, խոշոր ճակատամարտ անգլո-ֆրանսիական և գերմանական զորքերի միջև, Մառն գետի մոտ, Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ, սեպտեմբերի 5-12-ը։ Ավարտվել է գերմանական զորքերի պարտությամբ Հելմուտ Մոլտկե Ավագի գլխավորությամբ։ Երկու կողմից ճակատամարտին մասնակցել են 116 դիվիզիա (մոտ 2 միլիոն զինվոր), ավելի քան 6.600 թնդանոթ։ Գերմանական զորքերի անհաջողության հիմնական պատճառներն էին ռազմաճակատի արևմտյան թևում ուժերի փոխհարաբերության փոփոխությունը հօգուտ Անտանտի բանակների, գերմանական հրամանատարության համար բավարար քանակությամբ պահեստային ուժերի բացակայությունը, ռուս, բանակի վճռական հարձակումը Արևելյան Պրուսիայում, որը ստիպեց գերմանական հրամանատարությանը արևմտյան ոազմաճակատից ուժեր փոխադրել արևելյան։ Գերմանական զորքերի պարտությունը ձախողեց պատերազմում շտապ հաղթանակ ձեռք բերելու գերմանական ստրատեգիական պլանը։ Մառն գետի մոտ ճակատամարտ տեղի է ունեցել նաև 1918-ին, գերմանական և Անտանտի զորքերի միջև, երբ գերմանական հիմնական ուժերը նահանջել են՝ տալով մեծ կորուստներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 265)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառնի ճակատամարտ» հոդվածին։ |
|