Jump to content

Մաջոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաջոնգ
Տեսակսեղանի խաղ, tile-based game?, խաղեր տախտակի վրա, մոլեխաղ և sports discipline?
Տեղադրման ժամանակ2-10 րոպե
Պարտիայի տևողություն10 րոպե – 3 ժամ
Կանոնների բարդությունբարդ
Ռազմավարության մակարդակբարդ
Պատահականությունների ազդեցությունմիջին
Անհրաժեշտ ունակություններուշադրություն, ռազմավարություն, հիշողություն
 Mahjong Վիքիպահեստում

Մաջոնգ, պասյանս սեղանի խաղ է մեկ անձի համար, որն իր կառույցով և խաղի օրենքներով նման է խաղաքարտերով պասյանսին։ Այն խաղում են Մաջոնգի՝ ասիական մոլախաղի մի շարք խաղային քարտերով կամ խաղանիշերով։ Այս պասյանսը պետք է զանազանել Մաջոնգ ասիական մոլախաղից։ Համակարգչային խաղերում[1] ընդգրկվում է հենց այս տարբերակը, այլ ոչ թե մոլախաղը։ Ավելին, որոշ տարբերակները օգտագործում են պատահական իրերի կերպարներ Մաջոնգ քարտերի կամ խաղանիշերի փոխարեն՝ վերցնելով միայն դրանց անունները։

Պասյանսը հորինել է Բրոդի Լոքարդը՝ իրականացնելով այն 1981 թ. PLATO համակարգչային ուսուցման ծրագրում։ Ինքը Լոքարդը ասել է, որ նա միայն փոփոխել է չինական մանկական խաղը։ Activision ընկերությունը վարձել էր Լոքարդին, և 1986 թվականին նա հորինել էր Շանհայ խաղը, որը շատ արագ դարձել էր հանրաճանաչ։ Այդ ժամանակից ի վեր հայտնվել են այս խաղի մի շարք համակարգչային տարբերակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաջոնգ» հոդվածին։