Մանուկ Մանուկյան (գիտնական)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկ Մանուկյան (այլ կիրառումներ)
Մանուկ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | 1936 կամ 1935[1] Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ և Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ճարտարագետ, մաթեմատիկոս, ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | University of Texas System?, Հայկազյան համալսարան և Հարավային Ֆլորիդայի համալսարան[2][3] |
Գործունեության ոլորտ | հրթիռաշինություն |
Ալմա մատեր | Օսթինի տեխասյան համալսարան[4], Հարավային Ֆլորիդայի համալսարան, Հայկազյան համալսարան և Սուրբ Գեորգի դպրոց |
Գիտական ղեկավար | Hyman Joseph Ettlinger?[4] |
Կայք | shell.cas.usf.edu/math/People/Faculty/manougian.html(անգլ.) |
Մանուկ Մանուկյան (1935[5], Երուսաղեմ, Ենթամանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն), հայազգի գիտնական, պրոֆեսոր, Լիբանանի տիեզերական ծրագրի հիմնադիր[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուկ Մանուկյանը ծնվել է 1935 թվականին Երուսաղեմում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Գևորգի դպրոցում։ Այնուհետև ԱՄՆ Տեխաս նահանգի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա և մաթեմատիկա։ 1960 թվականին ամուսնացել և մեկնում Լիբանան Հայկազյան համալսարանում դասավանդելու նպատակով։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականի նոյեմբերին Մանուկյանը հիմնել է Հայկազյան հրթիռային միությունը։ Ֆինանսական քիչ միջոցներով Մանուկյանն իր 7 ուսանողներից բաղկացած խմբով ստեղծել և արձակել է հրթիռներ։ Հաջող փորձարկումներից հետո միությունը ֆինանսական աջակցություն է ստացել լիբանանյան կառավարության կողմից և դարձել Լիբանանի տիեզերական միություն։ Նրանք կառուցել են պինդվառելիքային 12 հրթիռ և արձակել երկինք։ Հրթիռներից մեկն այնքան հզոր էր, որ հասել է ջերմոլորտ, որտեղ այժմ գտնվում է Միջազգային տիեզերականը։ Կեդար IV հրթիռը արձակվել է Լիբանանի անկախության օրը՝ 1963 թվականի նոյեմբերի 21-ին, Բեյրութից հյուսիս գտնվող տարածքից և բարձրացել է մինչև 140 կմ։ Այդ իրադարձությունը ներկայացվել է լիբանանյան այդ ժամանակվա դրոշմանիշերի վրա։
1966 թվականին Մանուկյանը վերադարձել է ԱՄՆ։ Տեխասի համալսարանում նա արժանացել է մագիստրոսի և դոկտորական կոչման և շարունակել է գիտական գործունեությունը Հարավային Ֆլորիդիայի համալսարանում[7]։ Ներկայում նա հանդիսանում է այդ համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր։ Համալսարանի օդագնացության և հրթիռների ինժեներական ընկերության միության խորհրդատուն է, որը ներկայումս փորձում է հրթիռ արձակել Կարմանի գծից վեր[8]։
Քաղաքական և հասարակական դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ. Մանուկյանը, լինելով հայկական սփյուռքի ներկայացուցիչ, ակտիվորեն մասնակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Նա նաև հանդիսացել է «Ցեղասպանության գործոնը. մարդկային ողբերգություն» անվանումով չորսժամյա փաստավավերագրական ֆիլմի համահեղինակ, որը ցուցադրվել է PBS հեռուստատեսությամբ։
Մանուկյանի կարծիքով հրթիռային ոլորտն ու գիտությունը պետք է օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով։ Որպես իր դիրքորոշման հետևանք՝ նա հրաժարվել է մասնակցել մի քանի հրավերների և իր գիտելիքները օգտագործել ռազմական ոլորտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://www.usf.edu/arts-sciences/departments/mathematics-statistics/documents/faculty/manougian_cv.pdf
- ↑ https://www.usf.edu/provost/faculty-success/professional-development/awardees-emeritus.aspx
- ↑ 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ «Lebanon's forgotten space programme» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «USF :: Department of Mathematics & Statistics». www.math.usf.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «USF's rocket club is an underdog. Can it win a $1 million space race?». Tampa Bay Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 60-ական թվականներին հայերը Լիբանանում հրթիռ են արձակել տիեզերք:
- Lebanon’s forgotten space programme, BBC News, 14 November 2013.(անգլ.)
- Manoug Manougian Արխիվացված 2017-05-13 Wayback Machine, University of South Florida.(անգլ.)
- HU produced the 1st rockets shot in the Arab world, Haigazian University.(անգլ.)
- The Forgotten Apogee of Lebanese Rocketry Արխիվացված 2013-09-05 Wayback Machine, Saudi Aramco World.(անգլ.)
- The Lebanese Rocket Society, The Daily Telegraph, 9 October 2013.(անգլ.)
- It is rocket science: USF students build and launch 'em Արխիվացված 2016-06-24 Wayback Machine The Tampa Tribune, 21 December 2013.(անգլ.)
- Lesson ignored: the Armenian Genocide Արխիվացված 2016-05-09 Wayback Machine The Tampa Tribune, 15 April 2015.(անգլ.)
- For too long, Armenian genocide denied Արխիվացված 2016-05-13 Wayback Machine The Tampa Times, 23 April 2013.(անգլ.)
- An address to Armenia The Oracle, 19 October 2010.(անգլ.)
|