Մանգոյի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանգոյի տուն
منزل منكو
Մանգոյի տուն
Տեսակճարտարապետական շինություն
ԵրկիրՀորդանան
ՏեղագրությունՀորդանան Հորդանան, Ամման
Ճարտարապետական ոճՀորդանանյան ճարտարապետություն
Հիմնադրված է1920-1930-ական թվականներ
Քարտեզ
Քարտեզ

Մանգոյի տուն կամ Մանգո հաուս (արաբ․՝ منزل منكو‎‎), ճարտարապետական շինություն Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգոյի տունը նախագծվել է հորդանանցի ճարտարապետ Մուխտար Սակրի կողմից, ով ալ-Բիլբեիսայի տան հատակագծի հեղինակն է։ Այն կարելի է համարել նոր շրջանի հորդանանյան ճարտարապետության վառ նմուշ, որն իր յուրօրինակ կառուցվածքով առանձնանում է 1920-1930-ական թվականներին կառուցված շինություններից[1]։

Մանգոյի տունը կառուցված է միագույն քարից և աչքի է ընկնում իր ծաղկազարդ փայտե պատշգամբներով։ 1940-ական թվականներին որոշ սենյակներ ենթարկվել են փոփոխության։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգոյի տունը կառուցվել է 1940-ական թվականների վերջին՝ Համդի Մանգոյի երկու որդիների՝ Ալի և Քամալ Մանգոների կողմից։ Մանգոները հանդիսանում էին Ամմանի հիմնարար գործարարական ընտանիքներից մեկը[2]։

Մանգոյի տունը կառուցվել է Օման բեն Խաթաբի փողոցում (հետագայում՝ Մանգոյի փողոց)։ 1970-ական թվականներին տունը ենթարկվել է վերանորոգման, որի ընթացքում շենքի վերին հատվածը վերաբնակեցվել է, իսկ 1995 թվականին շենքին կցվել երկսենյականոց երկու տնակներ։ Մանգոների ընտանիքը բնակվում է պատմական այս տանը մինչ օրս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mohammed al-Asad. Susan Wood (ed.). Old Houses of Jordan. TURAB 1997.
  2. Matthew Teller. «Along Rainbow Street». Rough Guides Ltd. 2007. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 10-ին.