Մանգոյի տուն
![]() Մանգոյի տուն | |
Տեսակ | ճարտարապետական շինություն |
Երկիր | Հորդանան |
Տեղագրություն | ![]() |
Ճարտարապետական ոճ | Հորդանանյան ճարտարապետություն |
Հիմնադրված է | 1920-1930-ական թվականներ |
![]() | |
![]() | |
Մանգոյի տուն կամ Մանգո հաուս (արաբ․՝ منزل منكو), ճարտարապետական շինություն Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանգոյի տունը նախագծվել է հորդանանցի ճարտարապետ Մուխտար Սակրի կողմից, ով ալ-Բիլբեիսայի տան հատակագծի հեղինակն է։ Այն կարելի է համարել նոր շրջանի հորդանանյան ճարտարապետության վառ նմուշ, որն իր յուրօրինակ կառուցվածքով առանձնանում է 1920-1930-ական թվականներին կառուցված շինություններից[1]։
Մանգոյի տունը կառուցված է միագույն քարից և աչքի է ընկնում իր ծաղկազարդ փայտե պատշգամբներով։ 1940-ական թվականներին որոշ սենյակներ ենթարկվել են փոփոխության։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանգոյի տունը կառուցվել է 1940-ական թվականների վերջին՝ Համդի Մանգոյի երկու որդիների՝ Ալի և Քամալ Մանգոների կողմից։ Մանգոները հանդիսանում էին Ամմանի հիմնարար գործարարական ընտանիքներից մեկը[2]։
Մանգոյի տունը կառուցվել է Օման բեն Խաթաբի փողոցում (հետագայում՝ Մանգոյի փողոց)։ 1970-ական թվականներին տունը ենթարկվել է վերանորոգման, որի ընթացքում շենքի վերին հատվածը վերաբնակեցվել է, իսկ 1995 թվականին շենքին կցվել երկսենյականոց երկու տնակներ։ Մանգոների ընտանիքը բնակվում է պատմական այս տանը մինչ օրս։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mohammed al-Asad։ Susan Wood, ed.։ Old Houses of Jordan։ TURAB 1997
- ↑ Matthew Teller։ «Along Rainbow Street»։ Rough Guides Ltd. 2007։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-28-ին։ Վերցված է 2008-05-10