Մայքլ Գորդոն Պիտերսոն
Մայքլ Գորդոն Պիտերսոն Michael Gordon Peterson | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Լութոն, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | բանաստեղծ, ինքնակենսագիր, բռնցքամարտիկ, արվեստագետ և հանցագործ |
Մայքլ Գորդոն Պիտերսոն (անգլ.՝ Michael Gordon Peterson, ծնվել է 1952 թվականի դեկտեմբերի 6-ին, Լութոն, Մեծ Բրիտանիա), առավել հայտնի որպես Չարլզ Բրոնսոն, քիքբոքսեր, անգլիացի հանցագործ, որը բրիտանական մամուլում հաճախ կոչվել է «Բրիտանիայի ամենակատաղի բանտարկյալը» և «բրիտանացի ամենատխրահռչակ բանտարկյալը»։ Կալանքի՝ ավելի քան 50 տարվա ժամկետներն անց է կացրել Ռեմթոնի, Բրոդմուրի և Էշվորթի բարձր անվտանգությամբ հոգեբուժարաններում և ևս 120 ուղղիչ հաստատություններում[1][2][3][4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ուելսի փոքր Լութոն քաղաքում, Էյրա և Ջո Պիտերսոնների նյութապես ապահով ընտանիքում[1]։ Ապագա քրեական հանցագործի հորեղբայրը 2 անգամ անընդմեջ եղել է Լութոնի քաղաքագլուխը՝ 1960 թվականից 1970 թվականը[1]։ Ի տարբերություն մյուս հանցագործների՝ Մայքլի մանկության ընթացքում բռնություն և սարսափելի ողբերգություն չի եղել, որը կարողանար ազդել անձնավորության ձևավորման վրա[1]։ Սիրում էր դպրոցը, լավ է սովորել, եղել քաղաքավարի շրջապատի և հարազատների նկատմամբ, ունեցել է շատ ընկերներ[1]։ Մորաքույրը կարծում էր, որ ամեն ինչ սկսվել է երիտասարդ ընտանիքի տեղափոխությունից հետո, երբ, ըստ նրա, Մայքլն ընկել է վատ շրջապատի ազդեցության տակ։ Անվան փոփոխությունից հետո (նա վերցրեց հոլիվուդյան դերասան Չարլզ Բրոնսոնի ավելի հնչեղ անունը) սկսեց մասնակցել բռնցքամարտերի, նաև մոտ մեկ տարի աշխատում էր Mini-house առաքման ծառայությունում[1][6]։ 19 տարեկանում ամուսնացավ Իրեն անունով կնոջ հետ, և ծնվեց նրանց որդին։ Որոշ ժամանակ անց սկսեց զբաղվել սպորտով, մարզեց մկանները և սկսեց հանդես գալ կրկեսում[1]։ Չնայած սրան՝ 26 տարեկանում նա առաջին անգամ հայտնվեց բանտում զինված կողոպուտի համար, որից հետո կինն ամուսնալուծվեց նրանից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Thursday, 17 Bronson: 'Gentle boy' to terror inmate February, 2000, 18:30 GMT
- ↑ Prison thug Charles Bronson admits 'I’m not ashamed' in message to moviegoers
- ↑ Why are women drawn to men behind bars
- ↑ Lord Longford toasts madcap marriage of jailed Bronson
- ↑ 'Dangerous' Charles Bronson refused parole after more than 33 years behind bars
- ↑ 'The most frightening prison experience I had': Reggie Kray’s fears over meeting with Charles Bronson
|