Միխաել Անդրեաս Հելմուտ Էնդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխաել Անդրեաս Հելմուտ Էնդե
գերմ.՝ Michael Andreas Helmut Ende
Ծնվել էնոյեմբերի 12, 1929(1929-11-12)[1][2][3][…]
ԾննդավայրԳարնիշ-Պարտենկիրխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն[4][5][6]
Մահացել էօգոստոսի 28, 1995(1995-08-28)[1][2][3][…] (65 տարեկան)
Մահվան վայրՖիլդերշտադտ, Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[4]
ԳերեզմանՎալդֆրիդհոֆ գերտեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա[7]
Մայրենի լեզուգերմաներեն
ԵրկերThe Neverending Story?[8], Momo?, Jim Button and Luke the Engine Driver?, The Night of Wishes?, Jim Button and the Wild 13? և Mirror in the Mirror: A Labyrinth?
Մասնագիտությունգրող, մանկագիր, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան և Ֆանտաստիկ ժանրի գրող
ԱմուսինMariko Satōjn? և Ingeborg Hoffmann?
Ծնողներհայր՝ Edgar Ende?[9]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmichaelende.de/de
Ստորագրություն
Изображение автографа
 Michael Ende Վիքիպահեստում

Միխաել Անդրեաս Հելմուտ Էնդե (գերմ.՝ Michael Andreas Helmuth Ende, նոյեմբերի 12, 1929(1929-11-12)[1][2][3][…], Գարնիշ-Պարտենկիրխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն[4][5][6] - օգոստոսի 28, 1995(1995-08-28)[1][2][3][…], Ֆիլդերշտադտ, Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[4]), գերմանացի գրող, բազմաթիվ մանկապատանեկան ստեղծագործությունների հեղինակ, որոնցից առավել հայտնի են «Անվերջանալի պատմություն»-ը, «Մոմո»-ն, «Ջիմ Կոճակն ու մեքենավար Լուկասը»։ Այսօր Էնդեի ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան 40 լեզուներով և ունեն ավելի քան 20 միլիոն ընդհանուր տպաքանակ։ «Անվերջանալի պատմության» մոտիվներով նկարահանվել են համանուն կինոնկարներ։«Կախարդական ըմպելիք» (1989) («Սատանայական բնածին կոկտեյլը») հեքիաթի մոտիվներով է նկարահանվել «Վունշպունշ» (2000) հանրահայտ մուլտսերիալը։ Էնդեի ստեղծագործությունների շարքում կան նաև մի քանի պիեսներ, վեպեր և պատմվածքներ։ Սակայն նրան մեծ ճանաչում բերեցին հեքիաթները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայել Էնդեն ծնվել է սյուրռեալիստ նկարիչ Էդգար Էնդեի (գերմանացի) ընտանիքում։ Ավարտել է Շտուտգարտի[12] Վալդորֆյան դպրոցը և հետագայում հատուկ ուշադրություն դարձրել մարդաբանությանը (նրա անձնական գրադարանը ընդգրկում էր Ռ.Շտայների[13] 179 գիրք և ստեղծագործություններ)։ Երիտասարդ տարիներին աշխատել է որպես թատրոնի դերասան։ Նա սկսեց հրատարակվել 1947 թվականից, սակայն հռչակ ձեռք բերեց շատ ավելի ուշ՝ «Ջիմ Կոճակն ու մեքենավար Լուկասը» (1960), «Մոմո» (1973), «Անվերջանալի պատմություն» (1979) ստեղծագործությունների հրապարակումից հետո։ Նա մահացել է 65 տարեկան հասակում ստամոքսի քաղցկեղից և թաղվել Վալդֆրիդհոֆի գերեզմանատանը։ Մինչ մահը նա շփվել է իր թարգմանչուհի Լիլիանա Լունգինայի հետ, որին էլ նվիրված է «Interlinear» - ի վերջին գլուխը։

Էնդեն ամուսնացած էր երկու անգամ , բայց երեխաներ չուներ։ 1952 թվականի նախօրեին ընկերների մոտ երեկույթի ժամանակ նա հանդիպում է դերասանուհի Ինգեբորգա Հոֆմանին։ Նրանք ամուսնացել են Հռոմում 1964 թվականին։ Հոֆմանը մեծ ազդեցություն ունեցավ ամուսնու գործունեության և կյանքի վրա ՝ հաճախ նրա հետ քննարկելով նրա ձեռագրերը։ Նրանց ամուսնությունը ավարտվեց 1985 թվականին, երբ 63-ամյա Հոֆմանը մահացավ թրոմբոէմբոլիզմից։ Երկրորդ անգամ Էնդեն ամուսնացավ 1989 թվականին ճապոնական գերմանուհի Մարիկո Սաթոյի հետ, ում հանդիպել էր 1976 թվականին։ Դեռևս ամուսնությունից առաջ Էնդեի մի քանի գրքեր Սաթոն թարգմանել էր ճապոներեն, իսկ 1977-1980 թվականների ընթացքում նրանք գերմաներեն թարգմանեցին Քենձի Միյաձավայի մոտ մեկ տասնյակ հեքիաթներ։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

°Ջիմ Բաթթոն (1974—1975) — մուլտսերիա

°Անվերջանալի պատմություն (կինոնկար) (1984)

°Մոմո (1986)

°Անվերջանալի պատմություն 2 (1989

°Անվերջանալի պատմություն 3 (1994)

°The NeverEnding Story (1995) — հեռուստանովել (2 եթերաշրջան)

°The Real Neverending Story (1999) — համակարգչային խաղ

°Վունշպունշ (2000) մուլտսերիալ

°Ջիմ Բաթթոն (2000-2001) - մուլտսերիալ (1 եթերաշրջան)

°Անվերջանալի պատմություն (2001) - հեռուսատնովել (1 եթերաշրջան)

°Մոմո (2001) - մուլտֆիլմ

°Ջիմ Կոճակն ու մեքենավար Լուկասը (2018)

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ լրատվամիջոցներ 2018 թվականին «Մոմո» խաղի ի հայտ գալը կապում էին Միխայել Էնդեի նույնանուն վեպի սյուժեի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Michael Ende
  5. 5,0 5,1 5,2 Michael Ende und sein Geburtsort Garmisch-Partenkirchen Der Anfang von Ende
  6. 6,0 6,1 6,2 Michael Ende
  7. Michael Ende
  8. http://www.telegraph.co.uk/books/authors/the-neverending-story-celebrated-with-a-google-doodle/
  9. 9,0 9,1 What is the The Neverending Story, who wrote it and why is it worthy of a Google Doodle?
  10. Pfeifenraucher des Jahres
  11. Premiums and Awards
  12. «Michael Ende». Planet Schule. 2008 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  13. «GRIN - Michael Endes Kinderliteratur unter dem Einfluss Rudolf Steiners». www.grin.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են