Մայրամուտ (նկար)
Մայրամուտ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կասպար Դավիդ Ֆրիդրիխ |
տարի | 1837 |
բարձրություն | 25 սանտիմետր[1] |
լայնություն | 31 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Գերմանիա[1] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Evening landscape with two men Վիքիպահեստում |
«Մայրամուտ» («Եղբայրներ») (գերմ.՝ Sonnenuntergang (Brüder)), գերմանացի նկարիչ, վաղ ռոմանտիզմի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի այլաբանական նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1830 թվականից 1835 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 25 × 31 սմ։ «Մայրամուտ» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[2] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մայրամուտ» ստեղծագործությունում նկարի հեղինակը՝ Կասպար Դավիդ Ֆրիդրիխը պատկերել է տղամարդկանց երկու ֆիգուր, որոնք թիկունքով են կանգնած դիտողին։ Այս երկու ֆիգուրները շատ են հանդիպում նկարչի արվեստում։ Տղամարդկանց և եղբայրների ընկերությունը 19-րդ դարի գերմանական մշակույթում պաշտամունքի աստիճանի է հասել հատկապես իշխանական շրջանակներում։ Երկու տղամարդ կանգնած նայում են, թե ինչպես է հորիզոնում Արեգակը մայր մտնում։ Տեղանքը բլրապատ է, հորիզոնի ներքևում հեղինակը ջրատարածություն է պատկերել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավի ստեղծման ստույգ տարեթիվը անհայտ է։ Արվեստի պատմաբանները այն թվագրում են 1830 թվականից 1835 թվականների միջակայքը։ Երկար ժամանակ «Մայրամուտ» ստեղծագործությունը գտնվել է կայսերական արվարձանային պալատներից մեկում, ինչը նշված է պիտակի վրա, որը հայտնաբերվել է շրջանակի մեջ ռեստավրացիայի ժամանակ։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո նկարի հետքերը անհետանում են։ Այն գտնվել է Լենինգրադում՝ մասնավոր հավաքածուի կազմում։ 1966 թվականին այն տեղափոխվել է Էրմիտաժ[3]։ 2014 թվականի վերջերից ցայսօր այն ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում՝ 352 սրահում։
Էրմիտաժի հավաքածուի կազմում կան պահպանված Կասպար Դավիդի սեպիայով արված աշխատանքներ, որոնցում սյուժեն նույնն է՝ կրկին տղամարդիկ ու կրկին թիկունքով կանգնած։ Դրանցից մեկը կոչվում է «Լուսնի ծագումը» (Երկու տղամարդիկ ափին կանգանծ»)[4], որը, ւստ հավանականության, հանդիսանում է «Մայրամուտ» ստեղծագործության նախահիմքը։
-
«Երկու պատանի ափին լուսնկա գիշերով»։ Թուղթ, սեպիա, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան (Մոսկվա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/35846/
- ↑ Государственный Эрмитаж. — Фридрих, Каспар Давид «Закат солнца (Братья)»
- ↑ Асварищ Б. И. Немецкая и австрийская живопись XIX—XX века. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1988. — С. 92.
- ↑ Государственный Эрмитаж. — Фридрих, Каспар Давид «Восход луны (Двое мужчин на берегу)»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- del dipinto sul sito del Museo dell'Ermitage(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մայրամուտ (նկար) կատեգորիայում։ |